Նվագավարին: Կորխի որդիների երգը:+
85 Ո՛վ Եհովա, քո երկրի մարդկանց դու բարեհաճություն ցույց տվեցիր,+
Հակոբի զավակներին գերությունից հետ դարձրիր:+
2 Ժողովրդիդ հանցանքը ներեցիր,
Նրա բոլոր մեղքերը ջնջեցիր:+ (Սելա)
3 Քո ողջ ցասումը զսպեցիր,
Քո բորբոքված բարկությունը հանդարտեցրիր:+
4 Հետ ընդունիր մեզ, ո՛վ մեր Փրկիչ, մեր Աստվա՛ծ,
Մի՛ մնա մեզ վրա վրդովված:+
5 Մի՞թե ընդմիշտ ես բարկացած լինելու,+
Մի՞թե զայրույթդ սերնդեսերունդ է մնալու:
6 Մի՞թե մեզ նորից կյանքով չես լցնի,
Որ ժողովուրդդ քեզանով հրճվի:+
7 Ո՛վ Եհովա, մեր հանդեպ հավատարիմ սեր դրսևորիր,+
Մեզ փրկություն շնորհիր:
8 Ես կլսեմ, թե ինչ է ասում ճշմարիտ Աստված Եհովան,
Որովհետև նա խաղաղություն է հռչակում իր ժողովրդի՝+ իրեն նվիրվածների համար,
Միայն թե նրանք թող նորից չդառնան ինքնավստահ:+
9 Անկասկած, նա իրենից վախեցողներին շուտով կփրկի,+
Եվ մեր երկիրը նրա փառքով կլցվի:
10 Սերն ու հավատարմությունը կողջագուրվեն,
Արդարությունն ու խաղաղությունը կհամբուրվեն:+
11 Երկրից հավատարմություն կբուսնի,
Երկնքից արդարություն կճառագի:+
12 Այո՛, Եհովան բարիքներ կպարգևի,+
Եվ մեր երկիրը պտուղ կբերի:+
13 Արդարությունը նրա առջևից կքայլի+
Եվ նրա համար ճանապարհ կհարթի: