1 Տարեգրություն
16 Այսպիսով՝ ճշմարիտ Աստծու տապանակը բերեցին ու դրեցին այն վրանում, որը Դավիթը կանգնեցրել էր դրա համար,+ և ճշմարիտ Աստծու առաջ ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեցին:+ 2 Ողջակեզներն+ ու խաղաղության զոհերը+ մատուցելուց հետո Դավիթը օրհնեց ժողովրդին Եհովայի անունով: 3 Նա բոլոր իսրայելացիներին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, մեկական կլոր հաց և արմավի, ինչպես նաև չամիչի մեկական բլիթ* բաժանեց: 4 Հետո նա ղևտացիներից ոմանց հանձնարարեց Եհովայի տապանակի առաջ ծառայել,+ որ պատվեն,* շնորհակալություն հայտնեն ու գովերգեն Իսրայելի Աստված Եհովային: 5 Նրանց մեջ գլխավորը Ասափն էր,+ նրանից հետո՝ Զաքարիան: Հեյելը, Սեմիրամոթը, Հեիելը, Մատաթիան, Եղիաբը, Բանեան, Աբդեդոմն ու Հեյելը+ տավիղ և քնար էին նվագում,+ Ասափը ծնծղաներ էր հնչեցնում,+ 6 իսկ քահանաներ Բանեան ու Հաազիելը ճշմարիտ Աստծու տապանակի առաջ մշտապես շեփորներ էին փչում:
7 Այդ օրը Դավիթը Ասափին+ ու նրա եղբայրներին առաջին անգամ հանձնարարեց երգել Եհովայի պատվին իր հյուսած շնորհակալական երգը.
10 Պարծեցեք նրա սուրբ անվամբ:+
Թող Եհովային ապավինողների* սիրտը լցվի ուրախությամբ:+
12 Հիշեք նրա զարմանահրաշ գործերը,+
Նրա հրաշքներն ու ազդարարած դատավճիռները,
13 Ո՛վ նրա ծառա Իսրայելի սերունդներ,+
Հակոբի՛ որդիներ, նրա ընտրյալնե՛ր:+
Ողջ երկրում իրագործվում են նրա դատավճիռները:+
Մի՛ մոռացեք նրա խոստումը* մինչև հազարերորդ սերունդը,+
16 Աբրահամի հետ իր կապած ուխտը,+
Իսահակին տված երդումը,+
17 Որը օրենք դարձրեց Հակոբի համար,+
Հավիտենական ուխտ՝ Իսրայելի համար՝
18 Ասելով. «Քանանի երկիրը քեզ եմ տալու+
Որպես քեզ բաժին ընկած ժառանգություն»:+
21 Նա ոչ մեկի թույլ չէր տալիս, որ ճնշեն նրանց,+
Թագավորների էր նախատում հանուն նրանց՝+
22 Ասելով. «Իմ օծյալներին մի՛ դիպեք,
Իմ մարգարեներին չարիք մի՛ արեք»:+
23 Ո՛վ երկրի բոլոր մարդիկ, գովերգեք Եհովային,
Ամեն օր պատմեք՝ ինչպես է նա փրկում,+
24 Նրա փառահեղության մասին հայտնեք ազգերին,
Նրա զարմանահրաշ գործերի մասին՝ բոլոր ժողովուրդներին,
25 Որովհետև մեծ է Եհովան և ամենաշատն է արժանի գովաբանության,
Բոլոր աստվածներից առավել նա է ներշնչում ակնածանք:+
27 Վեհությունն ու շքեղությունն են նրան շրջապատում,+
Նրա բնակավայրը լի է զորությամբ, այնտեղ ուրախություն է տիրում:+
28 Տվեք Եհովային իրեն արժանի պատիվը, երկրի բոլո՛ր տոհմեր,
Տվեք Եհովային իրեն արժանի պատիվը,
Քանի որ զորեղ է նա ու փառահեղ:+
Շքեղ ու սուրբ հանդերձանքով* Եհովայի առաջ խոնարհվեք:*+
30 Ո՛վ երկրի բոլոր մարդիկ, նրանից երկյուղեք:
Երկիրն ամուր հաստատված է.
Այն չի սասանվի:+
32 Թող ծովը և դրանում եղող ամեն բան աղմկեն որոտաձայն,
Թող դաշտերն ու այնտեղ եղող ամեն ինչ հրճվեն,
33 Անտառի ծառերը թող Եհովայի առաջ ցնծագին երգեն,
Որովհետև նա գալիս է* երկիրը դատելու:
34 Շնորհակալություն հայտնեք Եհովային, որովհետև նա բարի է.+
Նրա հավատարիմ սերը հավերժական է:+
35 Ասեք. «Փրկիր մեզ, ո՛վ մեր փրկության Աստված,+
Համախմբիր մեզ և ազատիր ազգերից,
Որ քո սուրբ անունը փառաբանենք+
Եվ ցնծությամբ քեզ գովաբանենք:+
36 Փա՛ռք Եհովային՝ Իսրայելի Աստծուն,
Հավիտենությունից հավիտենություն»»:
Եվ ողջ ժողովուրդն ասաց՝ ամեն,* ու գովաբանեց Եհովային:
37 Այնուհետև Դավիթը Ասափին+ ու նրա եղբայրներին պատվիրեց, որ մնան ու մշտապես ծառայեն այնտեղ՝ Եհովայի ուխտի տապանակի առջև՝+ կատարելով իրենց ամենօրյա պարտականությունները:+ 38 Աբդեդոմն ու նրա եղբայրները՝ 68 հոգի, ինչպես նաև Ուսան և Իդիթունի որդի Աբդեդոմը դռնապաններ էին: 39 Սադոկ+ քահանան ու մյուս քահանաները ծառայում էին Եհովայի խորանի առաջ՝ Գաբաոնում գտնվող սրբավայրում,+ 40 որպեսզի կանոնավորաբար՝ առավոտյան ու երեկոյան, Եհովային ողջակեզներ մատուցեին ողջակեզի զոհասեղանի վրա և կատարեին այն ամենը, ինչ գրված է Եհովայի՝ Իսրայելին տված Օրենքում:+ 41 Նրանց հետ էին Եմանը, Իդիթունն+ ու մյուս մարդիկ, որոնք անվանապես ընտրվել էին՝ շնորհակալություն հայտնելու Եհովային,+ քանի որ «նրա հավատարիմ սերը հավերժական է»:+ 42 Եմանն+ ու Իդիթունը պետք է հնչեցնեին շեփորները, ծնծղաներն ու մյուս գործիքները, որոնց նվագակցությամբ գովերգում էին ճշմարիտ Աստծուն: Իդիթունի որդիները+ հսկում էին մուտքը: 43 Հետո ողջ ժողովուրդը տուն գնաց: Դավիթն էլ տուն գնաց, որ օրհնի իր տնեցիներին: