Երգերի երգը
Փափագում էի տեսնել նրան, բայց, ավա՜ղ, նա չկար:+
Նրան փնտրեցի, բայց չգտա:
4 Նոր էի հեռացել նրանցից,
Երբ գտա իմ սիրեցյալին:
5 Ո՜վ Երուսաղեմի դուստրեր,
Երդվեք վիթերով ու դաշտի եղնիկներով,
Որ չեք փորձի իմ մեջ սեր արթնացնել կամ բորբոքել,
Մինչև որ այն ինքը չարթնանա»:+
6 «Այդ ի՞նչ է գալիս անապատից, որ ծխի սյուների է նման,
Եվ բուրում է ինչպես զմուռսը,
Կնդրուկն* ու այն տարբեր համեմունքները,
Որ վաճառում են առևտրականները»:+
Իսրայելի հզորներից վաթսուն ռազմիկ կա դրա շուրջը,+
8 Բոլորը սրով են զինված,
Բոլորն էլ մարզված են պատերազմելու,
Ամեն մեկի սուրն իր գոտկատեղին է,
Որպեսզի գիշերը թագավորին պաշտպանեն վտանգներից»:
Դրա ներսը սիրով զարդարել են Երուսաղեմի դուստրերը»: