Եսայիա
56 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Արդարությանը թիկունք կանգնեք+ և ճիշտն արեք,
Որովհետև ես շուտով փրկություն եմ տալու
Եվ իմ արդարությունը հայտնի եմ դարձնելու:+
2 Երջանիկ է այն մարդը, ով այսպես է վարվում,
Եվ մարդու որդին, ով ամուր կառչած է այս ամենից,
Պահում է Շաբաթը, այն չի պղծում,+
Ցանկացած չար բան անելուց իրեն հետ է պահում:
3 Եհովային պաշտող օտարականը+ չպետք է ասի՝
«Եհովան հաստատ կզատի ինձ իր ժողովրդից»,
Եվ ներքինին* չպետք է ասի՝ «Ես չորացած ծառ եմ»»:
4 Չէ՞ որ Եհովան ասում է.
«Ներքինիներին, ովքեր պահում են իմ Շաբաթները,
Ովքեր ընտրել են այն, ինչը հաճելի է ինձ,
Եվ ամուր կառչած են իմ ուխտին,
5 Ես իմ տանը՝ իմ պատերից ներս, կտամ տեղ* և անուն՝
Որդիներ ու աղջիկներ ունենալուց էլ լավ մի բան,
Կտամ հավերժական մի անուն, որը երբեք չի վերանա:
6 Ինչ վերաբերում է օտարականներին, ովքեր գալիս են ինձ՝ Եհովայիս մոտ, որ ինձ պաշտեն,
Ովքեր ուզում են իմ՝ Եհովայիս անունը սիրել+ և իմ ծառաները լինել,
Պահում են Շաբաթը և չեն պղծում այն,
Եվ ովքեր ամուր կառչած են իմ ուխտին,
7 Ես նրանց էլ կբերեմ իմ սուրբ լեռը+
Եվ նրանց ուրախություն կպարգևեմ աղոթքի իմ տանը,
Կընդունեմ նրանց ողջակեզներն ու զոհերը, որ կմատուցեն իմ զոհասեղանի վրա:
Այո՛, իմ տունը պետք է կոչվի աղոթքի տուն բոլոր ժողովուրդների համար»:+
8 Գերիշխան Տեր Եհովան՝ Իսրայելի ցիրուցան եղած զավակներին հավաքողը,+ ասում է.
«Նրանց մոտ արդեն իսկ հավաքվածներից բացի՝ կբերեմ նաև ուրիշներին»:+
10 Ժամապահները կույր են,+ ոչ մեկը ուշադրություն չի դարձնում:+
Բոլորն էլ համր շներ են. չեն կարողանում հաչել,+
Նրանք հևում են և պառկում գետնին, սիրում են ննջել:
Ամեն մեկն իր ճանապարհով է գնում,
Բոլորն անխտիր խարդախորեն իրենց շահն են փնտրում և ասում.
Վաղն էլ այսօրվա պես կլինի և դեռ մի բան էլ ավելի»: