Եզեկիել
9 Այնուհետև նա բարձր ձայնով գոչեց՝ ասելով. «Կանչե՛ք նրանց, ովքեր պատժելու են քաղաքը, ու թող ամեն մեկի ձեռքին կործանարար զենք լինի»:
2 Եվ ես տեսա, որ հյուսիսային վերին դարպասի+ կողմից վեց մարդ է գալիս՝ կործանարար զենքերը ձեռքներին: Նրանց հետ կտավե հագուստ հագած մի մարդ կար՝ գոտկատեղին՝ քարտուղարի* թանաքաման: Նրանք ներս մտան ու կանգնեցին պղնձե զոհասեղանի մոտ:+
3 Իսրայելի Աստծու փառքը,+ որ քերովբեների վերևում էր, բարձրացավ ու տեղափոխվեց տաճարի շեմքի վրա,+ և Աստված կանչեց կտավե հագուստ հագած մարդուն, որի գոտկատեղին քարտուղարի թանաքաման կար: 4 Եհովան ասաց նրան. «Անցիր քաղաքի՝ Երուսաղեմի միջով ու նշան դիր այն մարդկանց ճակատներին, ովքեր հառաչում ու հեծեծում+ են քաղաքում կատարվող բոլոր գարշելի բաների պատճառով»:+
5 Հետո լսեցի, թե ինչպես նա ասաց մյուսներին. «Նրա հետևից շրջեք քաղաքով ու սպանեք: Ոչ ոքի չխնայեք ու չկարեկցեք:+ 6 Սպանե՛ք ծերին, երիտասարդին, կույսին, երեխաներին ու կանանց:+ Բայց ով որ նշան ունենա, նրան չմոտենա՛ք:+ Իմ սրբարանի՛ց սկսեք»:+ Ուստի նրանք սկսեցին երեցներից, որոնք տաճարի առաջ էին:+ 7 Հետո նա ասաց նրանց. «Պղծե՛ք տաճարը և գավիթները սպանվածներո՛վ լցրեք:+ Գնացե՛ք»: Եվ նրանք գնացին ու սկսեցին քաղաքում կոտորած անել:
8 Կոտորածից միայն ես ողջ մնացի: Ես ընկա ծնկներիս վրա և մինչև գետին խոնարհվելով՝ բացականչեցի. «Ա՜խ, ո՜վ Գերիշխան Տեր Եհովա, մի՞թե քո ցասումը Երուսաղեմի վրա թափելով՝ կործանելու ես բոլոր նրանց, ովքեր մնացել են Իսրայելում»:+
9 Նա ասաց ինձ. «Իսրայելի և Հուդայի մեղքը անչափ մեծ է:+ Այս երկիրը լի է արյունահեղությամբ,+ ու քաղաքը՝ անարդարությամբ:+ Նրանք ասում են. «Եհովան լքել է այս երկիրը: Եհովան չի տեսնում»:+ 10 Դրա համար էլ չեմ խնայի նրանց ու չեմ կարեկցի:+ Ես նրանց կրել կտամ իրենց արարքների հետևանքները»:
11 Հետո տեսա, որ կտավե հագուստ հագած մարդը, որի գոտկատեղին թանաքաման կար, վերադարձավ ու հայտնեց. «Ես արեցի ճիշտ այնպես, ինչպես հրամայեցիր»: