2 Սամուել
24 Եհովայի բարկությունը նորից բորբոքվեց իսրայելացիների դեմ,+ երբ մեկը Դավթին դրդեց գործել նրանց դեմ՝ ասելով. «Գնա ու հաշվառում կատարիր+ Իսրայելում և Հուդայում»:+ 2 Ուստի թագավորը զորքի հրամանատար Հովաբին,+ որն իր հետ էր, ասաց. «Անցի՛ր Իսրայելի բոլոր ցեղերով՝ Դանից մինչև Բերսաբեե,+ և հաշվառո՛ւմ անցկացրու, որպեսզի իմանամ ժողովրդի* թիվը»: 3 Բայց Հովաբն ասաց թագավորին. «Թող քո Աստված Եհովան ժողովրդի թիվը հարյուրապատկի, և թող իմ տեր թագավորի աչքերը տեսնեն դա, բայց իմ տեր թագավորն ինչո՞ւ է ուզում այդ բանն անել»:
4 Սակայն թագավորն իր կամքը պարտադրեց Հովաբին և մյուս զորագլուխներին, ուստի նրանք, թագավորի մոտից դուրս գալով, գնացին Իսրայելի ժողովրդին հաշվառելու:+ 5 Նրանք անցան Հորդանան գետն ու ճամբար դրեցին Արոերում+ և գետահովտի* մեջտեղում գտնվող քաղաքի հարավային* կողմում, ապա գնացին Գադի ուղղությամբ, իսկ հետո՝ Հազեր:+ 6 Այնուհետև նրանք գնացին Գաղաադ+ ու Թահթիմադասի երկիր, հետո՝ Դան-Եաան, այնտեղից էլ՝ Սիդոն:+ 7 Ապա գնացին Տյուրոսի+ ամրոց և խևացիների+ ու քանանացիների բոլոր քաղաքները: Ի վերջո հասան Բերսաբեե,+ որը Հուդայի Նեգևում է:+ 8 Այսպիսով՝ նրանք անցան ամբողջ երկրով և ինը ամիս ու 20 օր հետո վերադարձան Երուսաղեմ: 9 Հաշվառման տվյալները Հովաբը հանձնեց թագավորին. Իսրայելում սուր կրող 800 000 ռազմիկ կար, իսկ Հուդայում՝ 500 000:+
10 Հաշվառում անցկացնելուց հետո Դավթի սիրտը սկսեց դատապարտել* իրեն:+ Ուստի նա ասաց Եհովային. «Ես ծանր մեղք եմ գործել՝+ այդ բանն անելով: Բայց հիմա, խնդրում եմ, Եհո՛վա, ներիր քո ծառայի մեղքը,+ որովհետև մեծ հիմարություն եմ արել»:+ 11 Երբ Դավիթն առավոտյան վեր կացավ, Եհովան Գադ+ մարգարեին՝ Դավթի տեսանողին,* ասաց. 12 «Գնա ու Դավթին ասա. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Երեք պատիժ եմ դնում քո առաջ: Ընտրիր, թե դրանցից որ մեկով պատժեմ քեզ»»»:+ 13 Գադը գնաց Դավթի մոտ ու ասաց. «Ընտրիր. կա՛մ քո երկրում յոթ տարի սով է լինելու,+ կա՛մ երեք ամիս դու փախչելու ես քեզ հետապնդող հակառակորդներից,+ կա՛մ էլ երեք օր համաճարակ է լինելու քո երկրում:+ Հիմա լավ մտածիր ու ասա, թե ինչ պատասխանեմ ինձ Ուղարկողին»: 14 Դավիթն ասաց Գադին. «Շատ ծանր դրության մեջ եմ: Բայց ավելի լավ է՝ մենք Եհովայի ձեռքն ընկնենք,+ քանի որ նա շատ գթասիրտ է,+ քան ընկնեմ մարդկանց ձեռքը»:+
15 Դրանից հետո Եհովան Իսրայելին հարվածեց համաճարակով,+ որը առավոտից շարունակվեց մինչև սահմանված ժամանակի ավարտը. ամբողջ երկրում՝ Դանից մինչև Բերսաբեե,+ 70 000 մարդ մեռավ:+ 16 Երբ հրեշտակը ձեռքը մեկնեց Երուսաղեմի կողմը, որ կործանի այն, Եհովան ափսոսաց,* որ աղետ է բերել,+ և ժողովրդին կործանող հրեշտակին ասաց. «Բավակա՛ն է: Ձեռքդ հե՛տ քաշիր»: Այդ ժամանակ Եհովայի հրեշտակը հեբուսացի+ Օռնայի կալատեղի մոտ էր:+
17 Երբ Դավիթը տեսավ հրեշտակին, որը կոտորում էր ժողովրդին, Եհովային ասաց. «Ե՛ս եմ մեղք գործել, ե՛ս եմ հանցավոր: Այս գառներն+ ի՞նչ են արել: Խնդրում եմ, ինձ ու իմ հոր տունը պատժիր»:+
18 Այդ օրը Գադը եկավ Դավթի մոտ ու ասաց. «Գնա ու հեբուսացի Օռնայի կալատեղում Եհովայի համար զոհասեղան կանգնեցրու»:+ 19 Եվ Դավիթը գնաց այնտեղ, ինչպես որ Եհովան Գադի միջոցով պատվիրել էր իրեն: 20 Երբ Օռնան տեսավ, որ թագավորը ծառաների հետ իր մոտ է գալիս, իսկույն դուրս եկավ և ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց նրա առաջ: 21 Օռնան հարցրեց. «Ինչո՞ւ է իմ տեր թագավորը եկել իր ծառայի մոտ»: Դավիթը պատասխանեց. «Եկել եմ, որ քեզնից կալատեղը գնեմ ու Եհովայի համար զոհասեղան կառուցեմ, որպեսզի ժողովրդի կոտորածը դադարի»:+ 22 Բայց Օռնան ասաց Դավթին. «Թող իմ տեր թագավորը վերցնի կալատեղը և զոհաբերի, ինչ ուզում է: Ահա ցլերը՝ ողջակեզի համար, և կամնը* ու ցլերի լծասարքը՝ որպես վառելափայտ: 23 Այս ամենը, ո՛վ թագավոր, Օռնան տալիս է թագավորին»: Նա նաև ասաց. «Թող քո Աստված Եհովան իր բարեհաճությունը ցույց տա քեզ»:
24 Սակայն թագավորը պատասխանեց Օռնային. «Ո՛չ, ես պետք է գնեմ քեզանից: Ես ձրի վերցրած կենդանիներ որպես ողջակեզ չեմ մատուցի իմ Աստված Եհովային»: Եվ Դավիթը 50 սիկղ* արծաթով գնեց կալատեղն ու ցլերը:+ 25 Դավիթն այնտեղ Եհովայի համար զոհասեղան կառուցեց+ և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց: Եհովան լսեց երկրի համար արվող աղաչանքը,+ և Իսրայելում կոտորածը դադարեց: