Նվագավարին: Եհովայի ծառա Դավթի երգը: Այս երգի խոսքերը նա ուղղեց Եհովային, երբ Եհովան ազատեց նրան բոլոր թշնամիների և Սավուղի ձեռքից:+
18 Ջերմորեն սիրում եմ քեզ, ո՜վ Եհովա, իմ զորությո՛ւն:+
2 Եհովան իմ վեմն է, իմ ամրոցը, նա է ինձ փրկում:+
Իմ Աստվածը իմ ժայռն է.+ նրա մոտ եմ ես ապաստանում:
Իմ վահանն է նա, իմ հզոր փրկիչը, իմ ապահով ապաստանը:+
3 Եհովային եմ կանչում օգնության՝
Նրան, ով արժանի է գովաբանության.
Նա ինձ կփրկի իմ թշնամիներից:+
4 Մահվան կապանքներն ինձ օղակեցին,+
Հեղեղի պես հորդած անպիտան մարդիկ ինձ սարսափեցրին:+
5 Գերեզմանն իր կապանքներով ինձ պարուրեց,
Մահն իմ առաջ ծուղակներ դրեց:+
6 Իմ նեղության մեջ ես Եհովային կանչեցի,
Օգնության աղաղակով շարունակ իմ Աստծուն դիմեցի:
Իր տաճարից նա լսեց իմ ձայնը,+
Նրա ականջին հասավ օգնության իմ կանչը:+
7 Այդժամ երկիրը սկսեց ցնցվել, երերալ,+
Լեռների հիմքերը սասանվեցին,
Նրա բարկությունից ցնցվեցին:+
8 Նրա քթից ծուխ ելավ,
Նրա բերանից սպառող կրակ դուրս եկավ,+
Եվ բոցավառ ածուխներ ժայթքեցին նրանից:
9 Նա խոնարհեցրեց երկինքը, երբ իջնում էր:+
Նրա ոտքերի տակ թանձր խավար էր:+
10 Նա թռավ-եկավ՝ քերովբե հեծած,+
Եվ սրընթաց իջավ՝ ոգեղեն էակի թևերին նստած:+
11 Հետո իրեն պատեց խավարով՝+
Մութ ու թանձր անձրևաբեր ամպերով,
Ասես ծածկեց վրանով:+
12 Նրա շուրջը պայծառ լույսեր փայլատակեցին,
Եվ ամպերից կարկուտ ու թեժ ածուխներ տեղացին:
13 Երկնքում Եհովան որոտաց,+
Բարձրյալն իր ձայնը թնդացրեց,+
Կարկուտ ու թեժ ածուխներ թափեց:
14 Նա արձակեց իր նետերն ու թշնամիներիս ցրեց,+
Շանթեր տեղաց ու նրանց խուճապի մատնեց:+
15 Ո՛վ Եհովա, քո սաստումից,
Քո ռունգերի ահեղ շնչից+
Գետերի հատակը երևաց,+
Երկրի հիմքերը մերկացան:
16 Բարձունքից նա իր ձեռքը մեկնեց,
Բռնեց ինձ ու խոր ջրերից դուրս հանեց:+
17 Նա փրկեց ինձ իմ զորեղ թշնամիներից,+
Ինձ ատողներից, որ ուժեղ էին ինձանից:+
18 Իմ նեղության օրը նրանք իմ դեմ դուրս եկան,+
Բայց Եհովան աջակից եղավ ինձ:
19 Նա ինձ մի անվտանգ տեղ բերեց,
Փրկեց ինձ, որովհետև հավանեց:+
20 Եհովան ինձ վարձատրում է իմ արդարության համար,+
Վարձահատույց է լինում իմ անմեղության համար,+
21 Որովհետև Եհովայի ճանապարհներից ես չեմ հեռացել,
Չարիք չեմ գործել՝ իմ Աստծուն չեմ թողել:
22 Մտքումս պահում եմ նրա բոլոր օրենքները,
Ես չեմ անտեսի նրա կանոնները:
23 Նրա առաջ անարատ կմնամ,+
Հանցանք գործելուց կզգուշանամ:+
24 Թող Եհովան իմ արդարության համար ինձ հատուցի,+
Իր առաջ անմեղ լինելուս համար թող վարձատրի:+
25 Նվիրվածի հետ դու նվիրվածությամբ ես վարվում,+
Անարատ մարդու հետ՝ անարատությամբ,+
26 Մաքուրի հետ մաքուր ես,+
Իսկ խարդախի հետ՝ խորագետ:+
27 Խեղճ մարդկանց դու փրկում ես,+
Բայց գոռոզներին ցածրացնում ես:+
28 Ո՛վ Եհովա, դու ես վառում իմ ճրագը,
Իմ Աստվածն է լուսավորում ինձ շրջապատող խավարը:+
29 Քո օգնությամբ կարող եմ հրոսակախմբի դեմ կռվել:+
Աստծու զորությամբ կարող եմ պարիսպ մագլցել:+
30 Ճշմարիտ Աստծու ճանապարհը կատարյալ է,+
Եհովայի խոսքը մաքուր է:+
Իր մոտ ապաստանողների համար նա վահան է:+
31 Ո՞վ է Աստված՝ Եհովայից բացի,+
Ո՞վ է վեմ՝ մեր Աստծուց բացի:+
32 Ճշմարիտ Աստվածն է ինձ զորացնողը,+
Նա կհարթեցնի իմ ճանապարհը:+
33 Ոտքերս եղնիկի ոտքերի պես է դարձնում,
Զառիթափ բարձունքի վրա ինձ հաստատուն կանգնեցնում:+
34 Ձեռքերս մարզում է, որ կարողանամ պատերազմել,
Բազուկներս կարող են պղնձե աղեղ ծռել:
35 Քո փրկարար վահանով դու ինձ պաշտպանում ես,+
Զորավոր ձեռքով ինձ աջակցում ես,
Քո խոնարհությամբ ինձ բարձրացնում ես:+
36 Դու ընդարձակում ես ճանապարհը ոտքերիս,
Այնպես որ ես չեմ սայթաքի քայլելիս:+
37 Թշնամիներիս կհետապնդեմ ու վրա կհասնեմ
Եվ հետ չեմ դառնա, մինչև որ նրանք չբնաջնջվեն:
38 Նրանց այնպես կջախջախեմ, որ էլ ոտքի չկանգնեն.+
Նրանք իմ ոտքերի տակ կընկնեն:
39 Կռվի համար ինձ զորությամբ կզինես,
Իմ ոսոխներին ոտքերիս տակ կգցես:+
40 Իմ առաջ փախուստի կմատնես իմ թշնամիներին,
Եվ ես կվերացնեմ ինձ ատողներին:+
41 Նրանք աղաղակում են օգնության համար, բայց փրկող չկա:
Նույնիսկ Եհովային են կանչում, բայց նա չի պատասխանում:
42 Ես նրանց հողմացրիվ փոշի կդարձնեմ,
Փողոցի ցեխի պես նրանց դուրս կշպրտեմ:
43 Մարդկանց մեղադրանքից դու ինձ կազատես,+
Ազգերի գլուխ կդարձնես:+
Ժողովուրդը, որին չեմ ճանաչել, կծառայի ինձ:+
44 Հենց միայն լսելով իմ մասին՝ օտարազգիները ինձ կենթարկվեն
Եվ իմ առաջ ստրկաբար կխոնարհվեն:+
45 Նրանք իրենց քաջությունը կկորցնեն
Եվ դողալով իրենց ամրոցներից դուրս կելնեն:
46 Կենդանի Աստված է Եհովան:
Իմ Վեմը թող գովաբանվի,+
Ինձ փրկող Աստվածը թող մեծարվի:+
47 Ճշմարիտ Աստված ինձ համար վրեժխնդիր է լինում,+
Ժողովուրդներին ինձ է հպատակեցնում
48 Եվ փրկում է ինձ իմ կատաղի թշնամիներից:
Դու ինձ վեր ես հանում, որ հարձակվողները չհասնեն ինձ,+
Եվ ազատում ես բռնարար մարդու ձեռքից:
49 Դրա համար, ո՛վ Եհովա, ազգերի մեջ քեզ կփառաբանեմ+
Եվ քո անունը կգովերգեմ:+
50 Նա մեծ հաղթանակներով փրկում է իր թագավորին,+
Հավատարիմ սիրով է սիրում իր օծյալին՝+
Դավթին ու նրա սերնդին հավիտյան:+