17 Ավելի լավ է մի կտոր չոր հաց՝ խաղաղ մթնոլորտում,+
Քան առատ կերակուրներ՝ վեճերով լի տանը:+
2 Շրջահայաց ծառան կիշխի ամոթալի վարք ունեցող որդու վրա
Եվ բաժնեկից կլինի իր տիրոջ որդիների ժառանգությանը:
3 Զտման անոթը արծաթի համար է, հնոցը՝ ոսկու,+
Իսկ սրտեր քննողը Եհովան է:+
4 Չարագործը ուշադրություն է դարձնում վնասաբեր խոսքերին,
Եվ ստախոսը լսում է չարախոսությունները:+
5 Նա, ով ծաղրում է աղքատին, վիրավորում է նրա Ստեղծչին,+
Եվ ուրիշի դժբախտության վրա ուրախացողը անպատիժ չի մնա:+
6 Թոռները տարեցների պսակն են,
Եվ հայրերը՝ իրենց որդիների փառքը:
7 Լավ խոսքերը հիմար մարդուն չեն սազում,+
Առավել ևս ստախոս լեզուն՝ ղեկավարին:+
8 Նվերը թանկարժեք քար է իր տիրոջ համար.+
Ուր էլ նա գնա, այն հաջողություն կբերի նրան:+
9 Ով ներում է մեղքը, հետամուտ է լինում սիրո,+
Իսկ ով շարունակ խոսում է դրա մասին, բաժանում է մտերիմ ընկերներին:+
10 Հասկացողի վրա նկատողությունը ավելի խոր ազդեցություն է թողնում,+
Քան հարյուր հարվածը՝ հիմարի վրա:+
11 Չար մարդը միայն ըմբոստության է ձգտում,
Բայց դաժան պատգամաբեր կգա ու կպատժի նրան:+
12 Ավելի լավ է հանդիպել ձագերին կորցրած արջի,
Քան մի հիմարի՝ իր հիմարությամբ:+
13 Ով չարով հատուցի բարուն,
Նրա տնից չարիքը չի հեռանա:+
14 Կռիվ սկսելը ջրարգելակը բացելու պես է,
Ուստի նախքան վեճի բռնկվելը հեռացիր:+
15 Թե՛ չարագործին արդարացնողը և թե՛ արդարին դատապարտողը+
Գարշելի են Եհովայի համար:
16 Հիմարին ի՞նչ օգուտ, որ իմաստություն ձեռք բերելու կարողություն ունի,
Եթե նա դրա ցանկությունը չունի:+
17 Իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ.+
Նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված:+
18 Ողջամտություն չունեցող մարդը ձեռք է սեղմում
Եվ իր դրացու ներկայությամբ ուրիշի համար երաշխավոր լինում:+
19 Վեճ սիրողը մեղք է սիրում:+
Ով բարձր դարպաս է կառուցում, իր տուն փորձանք է հրավիրում:+
20 Խարդախ սիրտ ունեցողը հաջողություն չի ունենա,+
Եվ ստախոս մարդը փորձանքի մեջ կընկնի:
21 Հիմար երեխայի հայրը կվշտանա,
Անմիտ երեխայի հայրը չի ուրախանա:+
22 Ուրախ սիրտը լավ դեղամիջոց է,+
Բայց փշրված ոգին քամում է ուժերը:+
23 Չարագործը գաղտնի կաշառք է վերցնում,
Որ խեղաթյուրի արդարադատությունը:+
24 Խորաթափանց մարդու հայացքն ուղղված է դեպի իմաստությունը,
Բայց հիմարի աչքերը այստեղ-այնտեղ են թափառում:+
25 Հիմար որդին վշտացնում է իր հորը
Եվ ցավեցնում մոր սիրտը:+
26 Արդարին պատժելը լավ չէ,
Եվ պատվավոր մարդուն խարազանելը անարդար է:
27 Իմաստուն մարդը զսպում է իր լեզուն,+
Եվ խորաթափանց մարդը անվրդով է մնում:+
28 Նույնիսկ հիմարը, եթե լուռ մնա, իմաստուն կհամարվի,
Եվ նա, ով ոչինչ չի ասում, խորաթափանց կհամարվի: