Թվեր
23 Հետո Բաղաամն ասաց Բաղակին. «Այստեղ յոթ զոհասեղան շինիր+ և յոթ ցուլ ու յոթ արու ոչխար պատրաստիր ինձ համար»: 2 Բաղակն անմիջապես արեց այն, ինչ Բաղաամն ասաց: Բաղակն ու Բաղաամը ամեն մի զոհասեղանի վրա մեկ ցուլ ու մեկ արու ոչխար մատուցեցին:+ 3 Հետո Բաղաամն ասաց Բաղակին. «Կանգնիր քո ողջակեզի մոտ, իսկ ես գնամ: Միգուցե Եհովան հայտնվի ինձ: Ինչ որ նա ասի, կհայտնեմ քեզ»: Եվ նա բարձրացավ մի բլրի վրա:
4 Այդ ժամանակ Աստված հայտնվեց Բաղաամին,+ և Բաղաամն ասաց նրան. «Ես յոթ զոհասեղան եմ կանգնեցրել և յուրաքանչյուրի վրա մեկ ցուլ ու մեկ արու ոչխար եմ մատուցել»: 5 Եհովան ասաց Բաղաամին,+ թե նա ինչ պետք է ասի, և պատվիրեց. «Վերադարձիր Բաղակի մոտ և իմ ասած խոսքերն ասա»: 6 Բաղաամը վերադարձավ Բաղակի մոտ ու տեսավ, որ նա Մովաբի բոլոր իշխանների հետ կանգնած է իր ողջակեզի մոտ: 7 Բաղաամը սկսեց այլաբանորեն խոսել՝ ասելով.+
«Ե՛կ ու անիծի՛ր Հակոբին,
Դատապարտի՛ր Իսրայելին»:+
9 Ժայռի գագաթից տեսնում եմ նրանց
Եվ բլուրներից նայում եմ նրանց:
10 Ո՞վ կարող է հաշվել Հակոբի սերունդները,+
Որ շատ են, ինչպես փոշեհատիկները,
Ո՞վ կարող է համրել Իսրայելի ժողովրդին,
Թեկուզ նրա քառորդ մասին:
Թող իմ վերջն էլ լինի, ինչպես նրանցը,
Թող իմ* մահը լինի, ինչպես արդարներինը»:
11 Սա լսելով՝ Բաղակն ասաց Բաղաամին. «Այս ի՜նչ արեցիր: Քեզ բերել եմ, որ անիծես թշնամիներիս, իսկ դու օրհնում ես նրանց»:+ 12 Բաղաամը պատասխանեց. «Չէ՞ որ ես պետք է ասեմ այն, ինչ Եհովան է դնում իմ բերանը»:+
13 Բաղակն ասաց նրան. «Խնդրում եմ, արի ուրիշ տեղ գնանք, որտեղից կարող ես տեսնել նրանց: Բոլորին չես տեսնի, միայն մի մասին կտեսնես: Անիծիր նրանց այնտեղից»:+ 14 Այսպիսով՝ նա Բաղաամին տարավ Փասգայի+ բարձունքում գտնվող Սոֆիմ դաշտը: Այնտեղ յոթ զոհասեղան շինեց+ ու ամեն զոհասեղանի վրա մեկ ցուլ ու մեկ արու ոչխար մատուցեց: 15 Ապա Բաղաամն ասաց Բաղակին. «Կանգնիր այստեղ՝ քո ողջակեզի մոտ, իսկ ես գնամ ու խոսեմ Աստծու հետ»: 16 Եհովան խոսեց Բաղաամի հետ և հայտնեց, թե նա ինչ պետք է ասի, ապա պատվիրեց.+ «Վերադարձիր Բաղակի մոտ և իմ ասած խոսքերն ասա»: 17 Բաղաամը հետ եկավ ու տեսավ, որ Բաղակն իր ողջակեզի մոտ սպասում է, Մովաբի իշխաններն էլ՝ նրա հետ: Բաղակը հարցրեց Բաղաամին. «Եհովան ի՞նչ ասաց»: 18 Նա էլ սկսեց այլաբանորեն խոսել՝ ասելով.+
«Վե՛ր կաց, Բաղա՛կ, և ակա՛նջ դիր:
Սեպփորի՛ որդի, դու ի՛նձ լսիր:
Մի՞թե նա կասի և չի անի,
Մի՞թե կխոսի և չի կատարի:+
20 Ինձ հանձնարարվել է օրհնել:
Նա օրհնել է,+ ես դա չեմ կարող փոխել:+
21 Հակոբի դեմ ոչ մի մոգական ուժ նա չի հանդուրժի,
Նա թույլ չի տա, որ Իսրայելը չարիք տեսնի:
Նրանց հետ է նրանց Աստված Եհովան,+
Որպես թագավորի՝ բարձրագոչ ողջունում են նրան:
22 Եգիպտոսից նրանց հանել է Աստված+
Եվ իր ուժով, որ ահեղ է, ինչպես եղջյուրները վայրի ցլի,
Նրանց կողքին է միշտ կանգնած:+
Ահա թե ինչ կասեն հիմա Հակոբի՝ Իսրայելի մասին.
«Նայե՜ք Աստծու արած մեծամեծ գործերին»:
Նա չի պառկելու, մինչև իր որսը չուտի
Եվ իր հոշոտածների արյունը չխմի»:
25 Սա լսելով՝ Բաղակն ասաց Բաղաամին. «Եթե չես կարող նրանց անիծել, ապա մի էլ օրհնիր»: 26 Բաղաամը պատասխանեց Բաղակին. «Քեզ չասացի՞, որ անելու եմ այն ամենը, ինչ Եհո՛վան ասի»:+
27 Բաղակն ասաց. «Խնդրում եմ, արի քեզ մեկ ուրիշ տեղ տանեմ: Միգուցե ճշմարիտ Աստված հավանություն տա, որ դու այնտեղից անիծես նրանց»:+ 28 Եվ այդպես՝ Բաղակը Բաղաամին տարավ Փեգոր բարձունքը, որտեղից երևում է Եսիմոնը:*+ 29 Այնտեղ Բաղաամն ասաց Բաղակին. «Այստեղ յոթ զոհասեղան շինիր և յոթ ցուլ ու յոթ արու ոչխար պատրաստիր ինձ համար»:+ 30 Բաղակն արեց ճիշտ այնպես, ինչպես ասաց Բաղաամը. ամեն մի զոհասեղանի վրա նա մեկ ցուլ ու մեկ արու ոչխար մատուցեց: