Օսեե
13 «Երբ Եփրեմը խոսում էր, մարդիկ դողում էին.
Նա ազդեցիկ էր Իսրայելում:+
Սակայն Բահաղին պաշտելով՝ հանցավոր դարձավ+ ու մահացավ:
2 Հիմա Եփրեմի բնակիչներն ավելի շատ են մեղք գործում,
Իրենց արծաթից արձաններ են ձուլում,+
Վարպետորեն կուռքեր են շինում՝ արհեստավորի ձեռքի գործեր:
Ժողովուրդն ասում է. «Թող զոհաբերություն անող մարդիկ համբուրեն հորթերին»:*+
3 Դրա համար նրանք կլինեն ասես առավոտվա մշուշ,
Ցողի կաթիլներ, որ արագ անհետանում են,
Հացահատիկի թեփ, որ ուժեղ քամին քշում-տանում է կալատեղից,
Ծուխ, որը դուրս է գալիս երդիկից:
4 Ո՛վ իմ ժողովուրդ, մի՛ մոռացիր, որ ես՝ Եհովաս, քո Աստվածն եմ դեռ այն ժամանակվանից, երբ դու Եգիպտոսում էիր:+
Ինձնից բացի՝ ուրիշ Աստծու չէիր ճանաչում:
Ինձնից բացի՝ ուրիշ փրկիչ չկա:+
6 Իսկ երբ քեզ արոտավայր տարա, դու կշտացար,+
Կշտացար, ու սիրտդ հպարտությամբ լցվեց,
Եվ դու մոռացար ինձ:+
Առյուծի պես կխժռեմ քեզ այնտեղ:
Դաշտի գազանի բաժին կդառնաս:
9 Դու կկործանվես, ո՛վ Իսրայել,
Որովհետև դուրս եկար իմ դեմ՝ քեզ օգնողի:
10 Որտե՞ղ է հիմա քո թագավորը, որ քո բոլոր քաղաքներում փրկի քեզ,+
Եվ որտե՞ղ են քո ղեկավարները,* որ ուզում էիր ինձանից՝ ասելով.
«Ինձ թագավոր ու իշխաններ տուր»:+
13 Ահա ծննդաբերության ցավերը վրա կհասնեն:
Բայց նա անխելք մանուկ է,
Որ չի ուզում դուրս գալ,
Երբ գալիս է ծնվելու ժամանակը:
Ո՞ւր են քո խայթոցները, Մա՛հ:+
Ո՞ւր է քո կործանարար ուժը, Գերեզմա՛ն:+
Սակայն ես կարեկից չեմ լինի Եփրեմի հանդեպ:
15 Եթե անգամ նա փարթամ աճի եղեգների պես,
Կգա արևելյան տոթակեզ քամին՝ Եհովայի քամին:
Այն կգա անապատից, որ ցամաքեցնի նրա ջրհորն ու չորացնի նրա աղբյուրը:
Այն կսրբի-կտանի նրա թանկարժեք գանձերը:+
16 Սամարիան հանցավոր կճանաչվի,+ քանի որ ապստամբել է իր Աստծու դեմ:+
Նրա բնակիչները սրից կընկնեն:+
Նրանց երեխաներին կտոր-կտոր կանեն
Եվ հղի կանանց որովայնը կպատռեն»: