Ամոս
9 Ես տեսա Եհովային՝+ կանգնած զոհասեղանի վերևում, և նա ասաց. «Հարվածի՛ր սյուների գլուխներին, և հիմքը կսասանվի: Կտրի՛ր գլուխները, իսկ ժողովրդի միջից ողջ մնացածներին ես սրով կսպանեմ: Ոչ ոք չի կարողանա փախչել, և ով էլ փորձի ազատվել, դա նրան չի հաջողվի:+
Եվ եթե երկինք բարձրանան,
Կիջեցնեմ նրանց այնտեղից:
Եթե իմ աչքից թաքնվեն ծովի խորքում,
Այնտեղ օձին կհրամայեմ, որ նրանց խայթի:
Աչքս նրանց վրա կպահեմ ոչ թե բարիք անելու համար, այլ չարիք:+
5 Ես՝ Զորքերի տեր Եհովաս՝ Գերիշխան Տերը,
Նա եմ, ում հպումից երկիրը հալչում է,+
Եվ դրա բոլոր բնակիչները սգում են:+
Ամբողջ երկիրը բարձրանում է Նեղոսի ջրերի պես
Ու իջնում Եգիպտոսի Նեղոսի պես:+
6 Ես նա եմ, ով իր աստիճանները շինում է երկնքում,
Եվ իր երկնակամարը հաստատում է երկրի վերևում,
Ով հավաքում է ծովի ջրերը,
Որ թափի երկրի երեսին.+
Իմ անունը Եհովա է:+
7 Մի՞թե դուք քուշեցիների պես չեք ինձ համար, ո՛վ Իսրայելի ժողովուրդ,– ասում է Եհովան:–
8 Ես՝ Գերիշխան Տեր Եհովաս, աչքս մեղավոր թագավորության վրա եմ պահում:
9 Ես կհրամայեմ, և Իսրայելի ժողովուրդը կցրվի բոլոր ազգերի մեջ.+
Նրան կմաղեմ, ինչպես հացահատիկն են մաղում,
Եվ մաղի միջից քարի ոչ մի կտոր չի ընկնի:
10 Իմ ժողովրդի մեջ բոլոր մեղավորները սրով կմեռնեն,
Նրանք, որ ասում են. «Աղետը մեզ չի մոտենա, այն չի հասնի մեզ»:
Կվերականգնեմ դրա ավերակներն ու կվերակառուցեմ այն՝
Դարձնելով այնպիսին, ինչպիսին վաղեմի օրերում էր,+
12 Որպեսզի նրանք* իշխեն ողջ մնացած եդոմացիների,+
Նաև այն բոլոր ազգերի վրա, որոնք իմ անունով են կոչվում,–
Ասում է Եհովան՝ այս բանն անողը: