Հովնան
3 Եհովան իր խոսքը երկրորդ անգամ ուղղեց Հովնանին՝ ասելով.+ 2 «Վե՛ր կաց, գնա՛ Նինվե+ մեծ քաղաքը և ազդարարի՛ր այն, ինչ ասում եմ քեզ»:
3 Հովնանը, Եհովային հնազանդվելով,+ վեր կացավ ու գնաց Նինվե:+ Նինվեն շատ մեծ քաղաք էր.* այն ոտքով անցնելու համար երեք օր էր հարկավոր: 4 Հովնանը մտավ քաղաք և մեկ օրվա ճանապարհ անցավ ՝ ազդարարելով.* «Եվս 40 օր, և Նինվեն կկործանվի»:
5 Նինվեի բնակիչները հավատացին Աստծու խոսքերին,+ ծոմ հայտարարեցին և հարուստ թե աղքատ՝ մեծից մինչև փոքրը քուրձ հագան: 6 Երբ լուրը հասավ Նինվեի թագավորին, նա վեր կացավ գահից, հանեց իր արքայական հագուստը, քրձով ծածկվեց ու նստեց մոխրի մեջ: 7 Նաև ողջ Նինվեում այսպիսի հրովարտակ արձակեց.
«Թագավորի ու նրա մեծամեծների հրամանով՝ թող ոչ մի մարդ, կենդանի, խոշոր կամ մանր եղջերավոր անասուն որևէ բան չուտի: Թող ոչինչ չուտեն և ջուր չխմեն: 8 Թող մարդիկ քրձով ծածկեն թե՛ իրենց, թե՛ կենդանիներին, թող թախանձագին աղերսեն Աստծուն, հետ դառնան իրենց չար ճանապարհներից և այլևս բռնություն չգործադրեն: 9 Ո՞վ գիտի, գուցե ճշմարիտ Աստված փոխի իր մտադրությունը* և իր բորբոքված բարկությունը չթափի մեզ վրա, ու մենք չկործանվենք»:
10 Երբ ճշմարիտ Աստված տեսավ, թե նրանք ինչ արեցին, թե ինչպես հետ դարձան իրենց չար ճանապարհներից,+ նա փոխեց իր մտադրությունը* և չբերեց այն աղետը, որի մասին ասել էր:+