2 Տարեգրություն
36 Դրանից հետո ժողովուրդը Հովսիայի որդի Հովաքազին+ նրա հոր փոխարեն թագավոր դարձրեց Երուսաղեմում:+ 2 Հովաքազը 23 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս իշխեց Երուսաղեմում: 3 Եգիպտոսի թագավորը գահընկեց արեց նրան Երուսաղեմում և 100 տաղանդ* արծաթի ու մեկ տաղանդ* ոսկու չափով հարկ դրեց երկրի վրա:+ 4 Դեռ ավելին՝ Եգիպտոսի թագավոր Նեքաոն+ Հուդայում ու Երուսաղեմում թագավոր դարձրեց նրա եղբայր Եղիակիմին և նրա անունը փոխեց ու Հովակիմ դրեց, իսկ Եղիակիմի եղբորը՝ Հովաքազին, տարավ Եգիպտոս:+
5 Հովակիմը+ 25 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 11 տարի իշխեց Երուսաղեմում: Նա արեց այն, ինչը չար էր իր Աստված Եհովայի աչքում:+ 6 Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը+ դուրս եկավ նրա դեմ, որ պղնձե կրկնակի շղթաներով կապած՝ նրան տանի Բաբելոն:+ 7 Նաբուգոդոնոսորը վերցրեց Եհովայի տան պատկանելիքների մի մասը, տարավ Բաբելոն ու դրեց իր պալատում:+ 8 Հովակիմի կյանքի մնացած իրադարձությունների, նրա արած գարշելի գործերի և առհասարակ նրա բոլոր վատ արարքների մասին գրված է «Իսրայելի և Հուդայի թագավորների գրքում»: Հովակիմից հետո սկսեց թագավորել նրա որդին՝ Հովաքինը:+
9 Հովաքինը+ 18 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և երեք ամիս ու տասը օր իշխեց Երուսաղեմում: Նա արեց այն, ինչը չար էր Եհովայի աչքում:+ 10 Տարվա սկզբին* Նաբուգոդոնոսոր թագավորը մարդիկ ուղարկեց և Եհովայի տան թանկարժեք իրերի+ հետ միասին Հովաքինին բերել տվեց Բաբելոն,+ իսկ Հուդայում ու Երուսաղեմում թագավոր դարձրեց նրա հորեղբայր Սեդեկիային:+
11 Սեդեկիան+ 21 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և 11 տարի իշխեց Երուսաղեմում:+ 12 Նա արեց այն, ինչը չար էր իր Աստված Եհովայի աչքում, և չխոնարհեցրեց իրեն Երեմիա մարգարեի+ առաջ, որը Եհովայի կարգադրությամբ էր խոսում: 13 Սեդեկիան նաև ապստամբեց Նաբուգոդոնոսոր թագավորի դեմ,+ թեև վերջինս նրան Աստծով երդվել էր տվել: Նա շարունակեց համառ* և կարծրասիրտ լինել ու չցանկացավ Իսրայելի Աստված Եհովայի մոտ վերադառնալ: 14 Քահանաների բոլոր գլխավորները, ինչպես նաև ժողովուրդը չափազանց շատ մեղքեր գործեցին՝ հետևելով մյուս ազգերի բոլոր գարշելի սովորույթներին: Նրանք պղծեցին Եհովայի տունը,+ որը նա սրբագործել* էր Երուսաղեմում:
15 Նրանց նախահայրերի Աստված Եհովան շարունակ պատգամաբերներ էր ուղարկում և նորից ու նորից նախազգուշացումներ էր տալիս նրանց, որովհետև խղճում էր իր ժողովրդին և չէր ցանկանում, որ իր բնակավայրը ավերվի: 16 Բայց նրանք հեգնում էին ճշմարիտ Աստծու պատգամաբերներին,+ արհամարհում էին նրա խոսքերը+ և ծաղրում նրա մարգարեներին:+ Ի վերջո Եհովայի բարկությունը բորբոքվեց իր ժողովրդի դեմ,+ որին բուժել այլևս հնարավոր չէր:
17 Նա նրանց դեմ հանեց քաղդեացիների+ թագավորին, որը սրբարանում+ սրի քաշեց+ նրանց երիտասարդներին. թագավորը չխնայեց ո՛չ երիտասարդին, ո՛չ կույսին, ո՛չ ծերին և ո՛չ էլ տկարին:+ Աստված ամեն ինչ նրա ձեռքը մատնեց:+ 18 Ճշմարիտ Աստծու տան բոլոր իրերը՝ թե՛ մեծ, թե՛ փոքր, ինչպես նաև Եհովայի տան գանձերը և թագավորի ու նրա իշխանների գանձերը՝ ամեն բան, Նաբուգոդոնոսորը տարավ Բաբելոն:+ 19 Նա այրեց ճշմարիտ Աստծու տունը,+ փլուզեց Երուսաղեմի պարիսպը,+ հրի մատնեց աշտարակներն ու ոչնչացրեց բոլոր արժեքավոր բաները:+ 20 Իսկ ողջ մնացածներին գերի տարավ Բաբելոն,+ և նրանք թագավորի ու նրա որդիների ծառաները եղան+ այնքան ժամանակ, մինչև որ հաստատվեց պարսկական տիրապետությունը:+ 21 Այսպես կատարվեց Երեմիայի միջոցով Եհովայի ասած խոսքը,+ և երկիրը լրացրեց բաց թողնված Շաբաթները:+ Ամայության ողջ ընթացքում երկիրը պահեց Շաբաթը, մինչև որ 70 տարին լրացավ:+
22 Պարսկաստանի թագավոր Կյուրոսի+ իշխանության առաջին տարում* Եհովան մղեց նրան* մի հռչակագիր կազմել, որպեսզի կատարվի իր՝ Եհովայի խոսքը, որ հաղորդել էր Երեմիայի միջոցով:+ Այդ հռչակագրով Կյուրոսը իր ողջ թագավորությունով մեկ ազդարարեց հետևյալը.+ 23 «Պարսկաստանի թագավոր Կյուրոսն ասում է. «Եհովան՝ երկնքի Աստվածը,* ինձ տվել է երկրի բոլոր թագավորությունները+ և հանձնարարել է իր համար տուն կառուցել Երուսաղեմում, որը գտնվում է Հուդայում:+ Բոլոր նրանք, ովքեր նրա ժողովրդից են, թող գնան, և թող իրենց Աստված Եհովան իրենց հետ լինի»»:+