Սաղմոսներ
Դավթի երգը:
35 Ո՛վ Եհովա, պաշտպանիր ինձ հակառակորդներիս դեմ դատական գործում:+
Մարտնչիր նրանց դեմ, ովքեր իմ դեմ են մարտնչում:+
3 Նիզակդ ու տապարդ* բարձրացրու ինձ հետապնդողների դեմ:+
Ինձ ասա. «Ես քո փրկությունն եմ»:+
4 Ինձ սպանել ցանկացողները թող ամոթով մնան ու ստորացվեն,+
Իմ դեմ դավ նյութողները թող խայտառակված նահանջեն:
6 Եվ թող նրանց ուղին մութ ու սայթաքուն լինի,
Երբ Եհովայի հրեշտակը նրանց հետապնդի,
7 Որովհետև առանց պատճառի իմ դեմ թակարդ են լարել,
Առանց պատճառի ինձ համար փոս են փորել:
8 Թող հանկարծակի աղետ գա նրանց վրա,
Թող իրենց լարած թակարդում հենց իրենք բռնվեն,
Թող ընկնեն դրա մեջ ու կործանվեն:+
9 Իսկ ես կուրախանամ Եհովայով,
Կցնծամ նրա փրկարար գործերով:
10 Իմ ողջ սրտով կասեմ.
«Եհո՛վա, ո՞վ կա քեզ նման.
13 Այնինչ, երբ նրանք հիվանդանում էին, ես քուրձ էի հագնում,
Ծոմ պահելով՝ զրկանքներ էի կրում:
Եվ երբ նրանց համար արած աղոթքս անպատասխան էր մնում,
14 Ես վշտահար շրջում էի,
Ինչպես ընկերոջս կամ եղբորս համար կվշտանայի,
Սգահար գլուխս կախում էի,
Ինչպես մորս համար կսգայի:
15 Բայց երբ ընկա, նրանք ուրախացան ու համախմբվեցին,
Հավաքվեցին, որ դարանամուտ լինեն ու ինձ հարվածեն,
Նրանք ձայնները չէին կտրում, ինձ բզկտում էին:
17 Ո՛վ Եհովա, մինչև ե՞րբ ես միայն դիտող լինելու:+
19 Մի՛ թող, որ առանց պատճառի ինձ հետ թշնամացողները չարախնդան,
21 Բերանները մեծ-մեծ բացում են, որ մեղադրեն ինձ:
Նրանք ասում են. «Հա՛, հա՛, մեր աչքով ենք տեսել»:
22 Լուռ մի՛ մնա, ո՛վ Եհովա:+ Չէ՞ որ տեսնում ես դա:
Եհո՛վա, ինձնից հեռու մի՛ մնա:+
23 Վեր կաց ու ինձ պաշտպան կանգնիր,
Եհո՛վա, իմ Աստվա՛ծ, իմ դատական գործում դու ինձ պաշտպանիր:
25 Թող երբեք չմտածեն. «Այո՛, մեր ուզածին հասանք»:
Թող երբեք չասեն. «Նրա վերջը տվեցինք»:+
26 Թող ամոթով մնան ու խայտառակ լինեն նրանք բոլորը՝
Իմ դժբախտության համար բոլոր հրճվողները:
Թող պատվազրկվեն ու նվաստանան իրենց ինձնից վեր դասողները:
27 Իսկ արդար հայտարարվելուս համար ուրախացողները
Թող ցնծությամբ բացականչեն, շարունակ ասեն.
«Թող մեծարվի Եհովան,
Ով ուզում է, որ խաղաղություն վայելի իր ծառան»:+