Դավթի երգը:
א [Ալեֆ]
25 Ո՜վ Եհովա, քեզ եմ դիմում:
ב [Բեթ]
2 Ո՜վ իմ Աստված, քեզ եմ ապավինում,+
Մի՛ թող՝ ամոթով մնամ:+
Մի՛ թող՝ թշնամիներս ինձ վրա չարախնդան:+
ג [Գիմել]
3 Երբեք ամոթով չի մնա քեզ հուսացողներից և ոչ մեկը,+
Մինչդեռ խայտառակ կլինեն նենգ դավաճանները:+
ד [Դալեթ]
4 Ո՛վ Եհովա, ցույց տուր քեզ հաճելի ճանապարհը,+
Սովորեցրու ինձ քո ուղիները:+
ה [Հե]
5 Օգնիր՝ գնամ քո ճշմարիտ ուղով և ուսուցանիր ինձ.+
Դու ես ինձ փրկություն տվող Աստվածը:
ו [Վավ]
Ամեն ժամանակ դու ես իմ հույսը:
ז [Զային]
6 Հիշիր քո գթասրտությունն ու հավատարիմ սերը,+
Որ միշտ դրսևորել ես, ո՛վ Եհովա:+
ח [Խեթ]
7 Իմ երիտասարդության մեղքերն ու հանցանքները մի՛ հիշիր:
Քո հավատարիմ սիրով ինձ հիշիր,+
Չէ՞ որ դու բարի ես, ո՛վ Եհովա:+
ט [Տեթ]
8 Բարեսեր և ուղղամիտ է Եհովան,+
Ուստի և մեղսագործին սովորեցնում է ճիշտ ճամփան:+
י [Յոդ]
9 Նա հեզերին կառաջնորդի, որ անեն ճիշտը,+
Նրանց կսովորեցնի իր ճանապարհը:+
כ [Կաֆ]
10 Եհովան իր բոլոր ուղիներում
Սեր ու հավատարմություն է դրսևորում
Նրանց հանդեպ, ովքեր պահում են իր ուխտը+
Եվ իր հորդորներին են հետևում:+
ל [Լամեդ]
11 Ո՛վ Եհովա, հանուն քո անվան՝+
Ներիր հանցանքս, թեև մեծ է այն:
מ [Մեմ]
12 Եթե մարդը Եհովայի հանդեպ վախ ունի,+
Նա կսովորեցնի նրան, թե ինչ ճանապարհ ընտրի:+
נ [Նուն]
13 Այդ մարդը բարիք կտեսնի,+
Եվ նրա սերունդը երկիրը կժառանգի:+
ס [Սամեխ]
14 Եհովան մտերիմ է նրանց հետ,
Ովքեր վախ ունեն իր հանդեպ,+
Եվ իր ուխտի մասին նրանց է հայտնում:+
ע [Ային]
15 Աչքերս միշտ Եհովային են նայում,+
Որովհետև նա է ոտքերս որոգայթից ազատում:+
פ [Պե]
16 Ինձ նայիր ու բարեհաճ եղիր,
Քանի որ մենակ եմ և անօգնական:
צ [Ցադե]
17 Շատացել են ցավերը սրտիս,+
Վերջ դիր տառապանքներիս:
ר [Ռեշ]
18 Տես իմ նեղությունն ու տանջանքները+
Եվ ներիր իմ բոլոր մեղքերը:+
19 Տես՝ ինչ շատ են թշնամիները,
Եվ որքան ուժգին է նրանց ատելությունը:
ש [Շին]
20 Պահպանիր կյանքս և փրկիր ինձ:+
Մի՛ թող մնամ ամոթով,
Չէ՞ որ ապաստանել եմ քեզ մոտ:
ת [Տավ]
21 Թող որ ես պաշտպանված լինեմ,
Քանի որ անարատ և ուղղամիտ եմ,+
Քանի որ հույսս քեզ վրա եմ դրել:+
22 Ո՛վ Աստված, ազատիր Իսրայելին բոլոր նեղություններից: