3 Հովհաննես
1 Ես՝ տարեցս,* գրում եմ սիրելի Գայոսին, ում անկեղծորեն սիրում եմ:
2 Սիրելի՛ եղբայր, աղոթում եմ, որ առողջ լինես և ամեն ինչում հաջողություն ունենաս, ինչպես որ հիմա ունես: 3 Շատ ուրախացա, երբ եղբայրները եկան ու պատմեցին, որ դու կառչած ես ճշմարտությանը և շարունակում ես ճշմարտության համաձայն ապրել:+ 4 Ուրախանալու* ավելի մեծ պատճառ չունեմ, քան այն, որ լսում եմ՝ զավակներս շարունակում են քայլել ճշմարտության ուղով:+
5 Սիրելի՛ ընկեր, այն, ինչ անում ես եղբայրների համար, չնայած որ չես ճանաչում նրանց, խոսում է քո հավատարմության մասին:+ 6 Նրանք ժողովի առաջ պատմել են քո սիրո մասին: Խնդրում եմ, որ ճանապարհ դնես նրանց այնպես, ինչպես հաճելի է Աստծուն,+ 7 քանի որ հանուն նրա անվան են ճանապարհ ընկել և այլազգիներից* որևէ բան չեն վերցրել:+ 8 Ուստի մենք պարտավոր ենք հյուրասիրություն ցույց տալ նման մարդկանց,+ որպեսզի համագործակիցներ լինենք ճշմարտության տարածման գործում:+
9 Ես նամակ գրեցի ժողովին, բայց Դիոտրեֆեսը, որն ուզում է ձեր մեջ առաջինը լինել,+ մեր ոչ մի ասածը հարգանքով չի ընդունում:+ 10 Դրա համար էլ, եթե գամ, կհիշեցնեմ այն գործերը, որ նա անում է՝ մեր մասին վատ բաներ տարածելով:+ Նա դրանով էլ չի բավարարվում. բացի նրանից, որ հարգանքով չի ընդունում եղբայրներին,+ ընդունել ցանկացողներին էլ փորձում է խանգարել ու վտարել ժողովից:
11 Սիրելի՛ եղբայր, ընդօրինակիր ոչ թե չարը, այլ բարին:+ Ով բարին է անում, Աստծուց է,+ իսկ ով չարն է անում, Աստծուն չի տեսել:+ 12 Դեմետրիոսի մասին բոլոր եղբայրները լավն են խոսում, և նրանց խոսքերին թիկունք է կանգնում այն, որ նա ճշմարտության համաձայն է ապրում: Մենք էլ ենք լավը խոսում* նրա մասին, և դու գիտես, որ մեր ասածը ճիշտ է:
13 Շատ բաներ ունեմ քեզ ասելու, բայց չեմ ուզում թանաքով ու գրչով գրել: 14 Հուսով եմ՝ շուտով կտեսնեմ քեզ, և երես առ երես կխոսենք:
Խաղաղությո՛ւն քեզ:
Ընկերները բարևներ են ուղարկում քեզ: Իմ կողմից անուն առ անուն բարևիր ընկերներին: