Նվագավարին: Դավթի երգը:
65 Ո՛վ Աստված, Սիոնում+ քեզ կգովաբանենք,
Քեզ տված մեր երդումները կկատարենք:+
2 Աղոթքնե՛ր Լսող, ամեն տեսակ մարդիկ կգան քեզ մոտ:+
3 Ինձ վրա ծանրացել են իմ սխալները,+
Բայց դու ներում ես մեր հանցանքները:+
4 Երջանիկ է այն մարդը, ում դու ընտրում ես և քեզ ես մոտեցնում,
Որ նա բնակվի քո գավիթներում:+
Մենք կհագենանք քո տան բարիքներով՝+
Քո սուրբ տաճարի բարիքներով:+
5 Ի պատասխան մեր աղոթքի՝ դու սքանչելի, արդար գործեր կանես,+
Ո՜վ մեր Աստված, որ փրկում ես մեզ:
Քեզ են վստահում երկրի ամեն ծայրում ապրողները,+
Անգամ հեռավոր ծովերից այն կողմ բնակվողները:
6 Դու հիմնել ես լեռները քո զորությամբ,
Մեծ ուժով ես գոտևորված:+
7 Հանդարտեցնում ես մոլեգնած ծովերը,+
Շառաչող ալիքները, ազգերի խռովությունները:+
8 Քո արածները տեսնելով՝ ակնածանքով կլցվեն երկրի հեռավոր ծայրերի բնակիչները:+
Քո գործերի համար ուրախ կբացականչեն թե՛ արևելքում, թե՛ արևմուտքում ապրողները:
9 Դու հոգ ես տանում երկրին,
Այն շատ հարուստ ու պտղաբեր ես դարձրել:+
Քո գետերը ջրով ես լցրել,
Մարդկանց հացահատիկով ապահովել.+
Ահա թե ինչպես ես երկրի վրա ամեն բան պատրաստել:
10 Մարգերը ոռոգում ես, հարթում ես հերկված հողը,
Հորդառատ անձրևներով այն փափկեցնում ես և օրհնում ծիլերը:+
11 Տարին քո բարիքներով ես պսակում,
Քո անցած տեղերում առատություն է տիրում:+
12 Տափաստանային արոտավայրերում առատ խոտ է աճում,+
Բլուրներն ուրախություն են հագնում:+
13 Արոտավայրերը հոտերով են ծածկված,
Դաշտերի վրա ցորենի գորգ է փռված:+
Ողջ երկիրը բացականչում է ու երգում է ուրախացած:+