Նվագավարին: Եհովայի ծառա Դավթի երգը:
36 Անօրենի սրտի խորքում չարիքն է խոսում,
Նրան ոչինչ Աստծու հանդեպ վախ չի ներշնչում:+
2 Ինքն իր աչքում չափազանց լավն է երևում,
Ուստի իր սխալը նկատել և ատել չի կարողանում:+
3 Նա իր խոսքերով ցավ է պատճառում ու մոլորեցնում,
Ըմբռնողականություն չի դրսևորում լավն անելու հարցում:
4 Անգամ անկողնում նենգ դավեր է նյութում,
Սխալ ճանապարհով է գնում և չարը չի մերժում:
5 Ո՛վ Եհովա, մինչև երկինք է հասնում քո հավատարիմ սերը,+
Հավատարմությունդ՝ մինչև ամպերը:
6 Արդարությունդ նման է վսեմ լեռների,+
Դատավճիռներդ՝ անծայրածիր խոր ջրերի:+
Եհո՛վա, դու պահպանում ես բոլորին՝ մարդ թե կենդանի:+
7 Ի՜նչ թանկ է քո հավատարիմ սերը, ո՜վ Աստված,+
Մարդիկ ապաստանում են քո թևերի հովանու տակ:+
8 Նրանք հագենում են՝ օգտվելով քո տան առատ բարիքներից,+
Դու նրանց խմեցնում ես քո հրաշալիքների գետից:+
9 Դու ես կյանքի աղբյուրը,+
Քո լույսով ենք տեսնում լույսը:+
10 Շարունակիր հավատարիմ սեր դրսևորել քեզ ճանաչողների հանդեպ+
Եվ արդարություն՝ մաքուր սիրտ ունեցողների հանդեպ:+
11 Մի՛ թող, որ գոռոզների ոտքերը ինձ տրորեն,
Եվ անօրենների ձեռքերը ինձ դուրս շպրտեն:
12 Ահա չարագործները վայր են ընկել,
Տապալվել են ու չեն կարողանում ոտքի ելնել:+