1 Թեսաղոնիկեցիներ
1 Ես՝ Պողոսս, գրում եմ Թեսաղոնիկեի ժողովին, որը միավորված է Աստծու՝ Հոր, և Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Ինձ հետ են նաև Սիլվանոսը*+ և Տիմոթեոսը:+
Թող Աստված ձեր հանդեպ անզուգական բարություն դրսևորի և խաղաղություն տա ձեզ:
2 Մեր աղոթքներում ձեր բոլորի մասին հիշատակելիս մենք միշտ շնորհակալություն ենք հայտնում Աստծուն:+ 3 Մեր Աստծու՝ Հոր առաջ միշտ հիշում ենք, թե ինչպես եք հավատով ծառայում, սիրուց մղված՝ ջանքեր թափում և դիմակայում դժվարություններին՝ ձեր հույսը+ դնելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի վրա: 4 Աստծու կողմից սիրվա՛ծ եղբայրներ, մենք գիտենք, որ նա ընտրել է ձեզ: 5 Երբ ձեզ քարոզել ենք բարի լուրը, պարզապես ինչ-որ խոսքեր չենք ասել, այլ խոսել ենք սուրբ ոգու օգնությամբ և ամուր համոզվածությամբ: Դա զորեղ ազդեցություն է թողել ձեզ վրա: Դուք գիտեք, թե այդտեղ եղած ժամանակ ինչպիսին ենք եղել, որ նպաստենք ձեր բարօրությանը: 6 Դուք ընդունել եք խոսքը՝ սուրբ ոգու տված ուրախությամբ դիմանալով բազմաթիվ նեղությունների+ և այդպիսով ընդօրինակելով մեզ+ ու Տիրոջը:+ 7 Դրանով նաև օրինակ եք թողել Մակեդոնիայի և Աքայայի բոլոր հավատացյալներին:
8 Փաստն այն է, որ ձեր քարոզչության շնորհիվ ոչ միայն Մակեդոնիայում և Աքայայում է տարածվել Եհովայի* խոսքը, այլև ամեն տեղ են մարդիկ լսել Աստծու հանդեպ ձեր հավատի մասին,+ ուստի էլ կարիք չի լինում, որ մենք որևէ բան ասենք: 9 Հենց իրենք են պատմում, թե մենք ինչպես ենք առաջին անգամ հանդիպել ձեզ, թե ինչպես եք դուք հրաժարվել կուռքերից՝+ կենդանի ու ճշմարիտ Աստծուն ծառայելու համար, 10 և որ դուք սպասում եք երկնքից նրա Որդու գալուն,+ ում նա հարություն տվեց, այսինքն՝ Հիսուսին, ով փրկելու է մեզ գալիք ցասումից:+