Եսայիա
2 Այդ ձեր հանցանքներն են, որ ձեզ բաժանել են ձեր Աստծուց,+
Ձեր մեղքերի պատճառով է, որ նա ձեզնից երես է թեքել և չի ուզում ձեզ լսել:+
3 Ձեր ձեռքի ափերը պղծված են արյունով,+ և ձեր մատները՝ հանցանքով:
Ձեր շուրթերից ստեր են հնչում,+ և ձեր լեզուն խաբեություն* է մրմնջում:
Նրանք անիրական բաների են ապավինում+ և փուչ բաների մասին են խոսում,
Չարամիտ բաներ են հղանում ու չարիք ծնում:+
5 Թունավոր օձի ձվեր են ածում ու սարդոստայն են գործում:+
Ով ուտում է այդ ձվերից, մեռնում է:
Կոտրվածից էլ իժ է դուրս գալիս:
Նրանց արարքները վնասաբեր են,
Նրանց ձեռքերը բռնությամբ լի են:+
Նրանց մտքերը վնասաբեր են,
Նրանք կործանում ու թշվառություն են սփռում իրենց ճանապարհին:+
8 Խաղաղության տանող ուղին անծանոթ է նրանց:
Նրանց արահետներում արդարություն չկա:+
Նրանք ծռմռել են իրենց ճանապարհները,
Դրանցով գնացողները խաղաղություն չեն ունենա:+
9 Դրա համար էլ արդարադատությունը հեռու է մեզնից,
Արդարությունը մոտ չի գալիս մեզ:
Լույս ենք ակնկալում, բայց ահա մթություն է,
Պայծառության ենք սպասում, բայց շարունակում ենք քայլել խավարի մեջ:+
Օրը ցերեկով սայթաքում ենք, ինչպես մթնշաղին:
Ասես մեռած լինենք ուժով լի մարդկանց մեջ:
11 Բոլորս մռնչում ենք արջերի պես,
Վշտահար ղունղունում ենք աղավնիների պես:
Արդարություն ենք ակնկալում, բայց չկա,
Փրկություն ենք սպասում, բայց այն հեռու է:
Մեր ըմբոստությունները մեր աչքի առաջ են,
Մեր հանցանքները մենք լավ գիտենք:+
13 Հանցանք ենք գործել և ուրացել ենք Եհովային,
Թիկունք ենք դարձրել մեր Աստծուն,
Կեղեքումներ և ըմբոստություն ենք ծրագրել,+
Ստեր ենք հորինել և ի սրտե սուտ խոսքեր ենք մրմնջացել:+
Ճշմարտությունը* սայթաքում է հրապարակում,
Եվ ճիշտը ներս մտնել չի կարողանում:
Եհովան տեսավ այդ ամենը,
Տեսավ, որ չկա արդարություն, և դա նրան դուր չեկավ:+
16 Նա տեսավ, որ չկա մեկը, որ օգնության հասնի,
Զարմացավ, որ ոչ ոք չկա, որ նրանց համար բարեխոսի:
Ուստի իր իսկ բազկով փրկություն* բերեց,
Իր իսկ արդարությունը նրան գործելու մղեց:
Հագավ վրեժխնդրության հագուստը,+
Փաթաթվեց նախանձախնդրության թիկնոցով:
18 Նա, ըստ արարքների, հատուցում կտա.+
19 Եհովայի անունից կվախենան արևմուտքում,
Նրա մեծափառությունից՝ արևելքում,
Որովհետև Եհովան կգա որպես հորդահոս գետ,
Մի գետ, որը նրա ոգով է առաջ շարժվում:
20 «Փրկագնողը+ կգա Սիոնի մոտ,+
Հակոբի սերնդից նրանց մոտ, ովքեր անօրենությունից հետ են կանգնում»,+– ասում է Եհովան:
21 «Այսպիսի ուխտ եմ կապում նրանց հետ»,+– ասում է Եհովան: «Իմ ոգին, որ ձեզ վրա է, և իմ խոսքերը, որ ձեր բերանն եմ դրել, ձեր, ձեր զավակների ու թոռների շուրթերին կլինեն այժմվանից մինչև հավիտյան»,– ասում է Եհովան: