Հոբ
13 «Ահա այս ամենը աչքերս տեսել են,
Ականջս լսել է, և ես հասկացել եմ:
2 Ինչ դուք գիտեք, ես էլ գիտեմ,
Ձեզնից ոչնչով պակաս չեմ:
4 Դուք բոլորդ անպետք բժիշկներ եք.+
Ինձ ստերով եք պատում:
6 Փաստարկներիս ուշադրություն դարձրեք, խնդրեմ,
Լսեք, թե ի պաշտպանություն ինձ՝ ինչ կասեմ:
7 Աստծու անունից անարդար մեղադրանքնե՞ր եք հնչեցնելու
Եվ նրա անունից սուտ բանե՞ր եք ասելու:
8 Ի՞նչ է, նրան պաշտպա՞ն եք կանգնելու,
Փորձելու եք ճշմարիտ Աստծու դա՞տը պաշտպանել:
9 Իսկ եթե նա ձեզ քններ, ձեր վերջը լավ կլինե՞ր:+
Կարծում եք՝ կկարողանայի՞ք նրան խաբել, ինչպես մահկանացու մարդուն կխաբեիք:
11 Մի՞թե նրա մեծափառությունը ձեզ սարսափ չի ներշնչի,
Եվ նրա հանդեպ ահը ձեզ չի համակի:
13 Լռե՛ք, ես եմ հիմա խոսելու:
Հետո ինչ լինելու է, թող լինի:
15 Եթե նա ինձ սպանելու էլ լինի, մեկ է, ես նրան կապավինեմ:+
Ես նրա առաջ իմ դատը կպաշտպանեմ:
17 Ուշադիր լսեք, թե ինչ եմ ասում,
Ականջ դրեք, թե ինչ եմ հայտարարում:
18 Տեսեք, ահա դատական գործս պատրաստել եմ
Եվ գիտեմ, որ ես ճիշտ եմ:
19 Ո՞վ դատավեճի մեջ կմտնի ինձ հետ:
Կմեռնեմ, եթե չխոսեմ:*
22 Կա՛մ դու խոսիր, ես պատասխանեմ,
Կա՛մ էլ թող ես խոսեմ, և դու պատասխանիր:
23 Ո՞րն է իմ հանցանքն ու մեղքը:
Հայտնիր ինձ իմ մեղքն ու անօրենությունը:
25 Մի՞թե կփորձես վախեցնել քամուց քշված մի տերևի
Կամ մի՞թե կհետապնդես չորացած մի ծղոտի:
26 Դու շարունակ ծանր մեղադրանքներ ես արձանագրում իմ դեմ,
Ստիպում ես, որ երիտասարդությանս հանցանքների համար հատուցեմ: