Եսայիա
6 Օզիա թագավորի մահվան տարում+ ես տեսա Եհովային՝ նստած իր բարձր ու վեհաշուք գահին:+ Նրա փեշերը տարածվել էին տաճարով մեկ: 2 Նրա շուրջը սերովբեներ էին կանգնած: Յուրաքանչյուրը վեց թև ուներ. երկուսով ծածկում էր իր երեսը, երկուսով ծածկում էր ոտքերը և երկուսով թռչում էր:
3 Նրանք մեկը մյուսի հետևից բացականչում էին.
«Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ է Զորքերի տեր Եհովան:+
Ողջ երկիրը նրա փառքով է լցված»:
4 Նրանց բացականչություններից շեմքի դռների ծխնիները դղրդում էին: Տունը ծխով էր լցված:+
5 Ես ասացի. «Վա՜յ ինձ:
Ես կմեռնեմ, որովհետև անմաքուր շուրթերով մարդ եմ,
Ապրում եմ անմաքուր շուրթեր ունեցող ժողովրդի մեջ,+
Մինչդեռ իմ աչքով տեսա Թագավորին՝ հենց իրեն՝ Զորքերի տեր Եհովային»:
6 Այդ ժամանակ սերովբեներից մեկը դեպի ինձ թռավ: Նրա ձեռքին շիկացած ածուխ կար,+ որը ունելիով վերցրել էր զոհասեղանից:+ 7 Նա այդ ածուխով դիպավ բերանիս ու ասաց.
«Ահա սա շուրթերիդ դիպավ.
Քո հանցանքը ջնջված է,
Քո մեղքը քավված է»:
8 Հետո լսեցի Եհովայի ձայնը: Նա ասաց. «Ո՞ւմ ուղարկեմ, և ո՞վ կգնա որպես մեր պատգամաբեր»:+ Ի պատասխան՝ ասացի. «Ես պատրա՛ստ եմ, ի՛նձ ուղարկիր»:+
9 Եվ նա ասաց ինձ. «Գնա ու այս ժողովրդին ասա.
«Դուք նորից ու նորից կլսեք, բայց չեք հասկանա,
Նորից ու նորից կնայեք, բայց ոչինչ չեք իմանա»:+
10 Այս ժողովրդի սիրտը անզգա դարձրու,+
Նրանց ականջները անընկալունակ դարձրու+
Եվ նրանց աչքերը փակիր,
Որ ոչինչ չտեսնեն ու չլսեն,
Որ սրտով չհասկանան, հետ չդառնան ու չբուժվեն»:+
11 Ես հարցրի. «Ինչքա՞ն պետք է այդպես լինի, ո՛վ Եհովա»:
Նա էլ պատասխանեց. «Մինչև որ քաղաքները անբնակ ավերակ դառնան,
Եվ տներում մարդ չմնա,
Երկիրն ավերվի ու ամայանա,+
12 Մինչև որ ես՝ Եհովաս, մարդկանց քշեմ հեռու-հեռուներ,+
Եվ ամայացումը տարածվի ողջ երկրով մեկ:
13 Ժողովրդից մի տասներորդ մաս դեռ կմնա երկրում, բայց այն նույնպես հրի կմատնվի: Եվ ինչպես մի մեծ ծառ, ինչպես մի կաղնի, այն կտրվելուց հետո կոճղ կունենա. մի սուրբ սերունդ կլինի այդ կոճղը»: