Հռութ
4 Բոոսը գնաց քաղաքի դարպասի մոտ+ ու նստեց այնտեղ: Եվ ահա տեսավ, որ անցնում է փրկագնելու իրավունք ունեցող ազգականը,+ որի մասին նա խոսել էր: Բոոսն ասաց նրան. «Եկ նստիր այստեղ, այսի՛նչ»:* Նա էլ գնաց ու նստեց: 2 Հետո Բոոսը քաղաքի երեցներից+ տասը մարդ կանչեց ու ասաց. «Նստեք այստեղ»: Նրանք էլ նստեցին:
3 Բոոսն ասաց փրկագնելու իրավունք ունեցողին.+ «Նոյեմին, որ վերադարձել է Մովաբից,+ պետք է վաճառի մեր եղբոր՝ Ելիմելեքի հողաբաժինը:+ 4 Ուստի մտածեցի, որ պետք է տեղեկացնեմ քեզ և ասեմ, որ այն գնես քաղաքի բնակիչների ու ժողովրդի երեցների ներկայությամբ:+ Եթե փրկագնելու ես, փրկագնիր, քանի որ առաջինը դու փրկագնելու իրավունք ունես: Իսկ եթե ոչ, ասա ինձ, որ իմանամ, որովհետև քեզանից հետո հաջորդը ես եմ»: Նա էլ պատասխանեց. «Ես կփրկագնեմ»:+ 5 Այդ ժամանակ Բոոսն ասաց. «Իմացիր, որ Նոյեմիից արտը գնելով՝ դու նաև այրիացած մովաբացի Հռութից ես այն գնում, որպեսզի նրա մահացած ամուսնու ժառանգության հետ միշտ հիշվի նրա անունը»:+ 6 Այդ ժամանակ ազգականն ասաց. «Ես չեմ կարող փրկագնել, որովհետև իմ ունեցվածքը կպակասի:* Դո՛ւ փրկագնիր: Եվ քանի որ չեմ կարող փրկագնել, հրաժարվում եմ իմ այդ իրավունքից»:
7 Նախկինում Իսրայելում մի սովորույթ կար, որով հաստատվում էին փրկագնելու իրավունքի և սեփականության իրավունքի փոխանցման հետ կապված գործարքները. կողմերից մեկը պետք է հաներ իր սանդալը+ և տար մյուսին: Ահա այսպես էր Իսրայելում վավերացվում համաձայնությունը: 8 Ուստի երբ ազգականը Բոոսին ասաց՝ դո՛ւ գնիր, հանեց իր սանդալը: 9 Այդ ժամանակ Բոոսն ասաց երեցներին ու այնտեղ հավաքված բոլոր մարդկանց. «Այսօր դուք վկա եք,+ որ ես Նոյեմիից գնում եմ Ելիմելեքի, Քելլոնի ու Մաալոնի ողջ ունեցվածքը: 10 Նաև կնության եմ առնում Մաալոնի այրուն՝ մովաբացի Հռութին, որպեսզի մահացածի ժառանգության հետ միշտ հիշվի նրա անունը,+ որպեսզի նրա եղբայրներն ու քաղաքում ապրող մարդիկ չմոռանան նրա անունը:* Դուք այսօր վկա եք»:+
11 Դարպասի մոտ հավաքված բոլոր մարդիկ, ինչպես նաև երեցներն ասացին. «Վկա՛ ենք: Թող Եհովան քո տունը մտնող կնոջը Ռաքելի ու Լիայի նման դարձնի, որոնցից սերվել է Իսրայելի ազգը:*+ Թող որ դու Եփրաթայում+ հաջողություն ունենաս ու բարի անուն վաստակես* Բեթլեհեմում:+ 12 Եվ թող որ այն սերնդի միջոցով, որին Եհովան կտա քեզ այս երիտասարդ կնոջից, քո տունը Փարեսի+ տան պես դառնա, որին Թամարը Հուդայի համար ծնեց»:+
13 Բոոսը Հռութին կնության առավ և նրա հետ հարաբերություն ունեցավ: Եհովայի օրհնությամբ Հռութը հղիացավ ու մի որդի ծնեց: 14 Կանայք Նոյեմիին ասացին. «Փա՜ռք Եհովային, որ այսօր քեզ առանց փրկագնողի չթողեց: Թող հռչակվի նրա* անունը Իսրայելում: 15 Նա* քեզ նոր կյանք տվեց* և ծերությանդ օրերում հոգ կտանի քեզ, քանի որ նրան ծնեց հարսդ, որը սիրում է քեզ,+ և որը քեզ համար յոթ որդուց էլ լավ է»: 16 Նոյեմին իր գիրկն առավ մանկանը: Նա դարձավ նրա խնամողը: 17 Հարևան կանայք նրան անուն տվեցին: Նրանք ասացին՝ «Նոյեմին որդի է ունեցել», և նրա անունը Օբեդ+ դրեցին: Նա Դավթի հոր՝ Հեսսեի+ հայրն է:
18 Սա է Դավթի տոհմաբանությունը՝* սկսած Փարեսից.+ Փարեսը ունեցավ Եսրոնին,+ 19 Եսրոնը ունեցավ Ռամին, Ռամը ունեցավ Ամինադաբին,+ 20 Ամինադաբը+ ունեցավ Նաասոնին, Նաասոնը ունեցավ Սալմոնին, 21 Սալմոնը ունեցավ Բոոսին, Բոոսը ունեցավ Օբեդին, 22 Օբեդը ունեցավ Հեսսեին,+ և Հեսսեն ունեցավ Դավթին:+