Եսայիա
8 Եհովան ասաց ինձ. «Մի մեծ տախտակ վերցրու+ և դրա վրա սովորական գրչով* գրիր՝ «Մահեր-Շալալ-Հաշ-Բազ»:* 2 Ուզում եմ, որ այն գրավոր կերպով հաստատեն* հավատարիմ վկաներ Ուրիա+ քահանան և Հեբարաքիայի որդի Զաքարիան»:
3 Դրանից հետո ես հարաբերություն ունեցա* մարգարեուհու* հետ, և նա հղիացավ ու մի որդի ծնեց:+ Եհովան ասաց ինձ. «Նրա անունը Մահեր-Շալալ-Հաշ-Բազ դիր, 4 որովհետև նախքան տղան կկարողանա ասել «հայրիկ» և «մայրիկ», Դամասկոսի հարստությունն ու Սամարիայի ավարը Ասորեստանի թագավորի մոտ կտարվեն»:+
5 Եհովան կրկին խոսեց ինձ հետ.
6 «Քանի որ այս ժողովուրդը մերժել է Սիլոայի* հանդարտահոս ջրերը+
Եվ նախընտրում է Ռասինին ու Ռոմելիայի որդուն,+
7 Ես էլ՝ Եհովաս, նրա դեմ կբերեմ Եփրատի* հուժկու և հորդահոս ջրերը՝
Ասորեստանի թագավորին+ և իր զորքին:
Նա հունից դուրս կգա ու կհեղեղի իր բոլոր ափերը:
Ո՛վ Էմմանուել,*+ նրա տարածված թևերը կծածկեն քո երկրի լայնությունը»:
9 Վնա՛ս հասցրեք, ո՛վ ժողովուրդներ, բայց իմացե՛ք, որ ջախջախվելու եք:
Լսե՛ք, երկրի հեռավոր մասերում բնակվողնե՛ր:
Կռվի՛ պատրաստվեք, բայց իմացե՛ք, որ ջախջախվելու եք:+
Կռվի՛ պատրաստվեք, բայց իմացե՛ք, որ ջախջախվելու եք:
10 Ծրագի՛ր կազմեք, բայց իմացե՛ք, որ այն խափանվելու է,
Ասե՛ք, ինչ ուզում եք, բայց ձեր ասածը չի հաջողվելու,
11 Եհովան, ինձ իր զորեղ ձեռքի տակ պահելով, զգուշացրեց, որ չբռնեմ այն ուղին, որով այս ժողովուրդն է գնում: Նա ասաց.
12 «Մի՛ ասեք, թե ինչ-որ բան դավադրություն է,
Զուտ այն պատճառով, որ այս ժողովուրդն է այն կոչում դավադրություն:
Մի՛ վախեցեք այն բանից, ինչից նրանք են վախենում,
Եվ մի՛ երկյուղեք:
13 Ես՝ Զորքերի տեր Եհովաս եմ նա, ում պետք է սուրբ համարեք,+
Նա, ումից պետք է վախենաք,*
Ինձնի՛ց պետք է երկյուղեք»:+
14 Նա կդառնա սրբարան,
Բայց Իսրայելի երկու թագավորությունների համար
Նա կդառնա քար, որին բախվում են,
Ժայռ, որին ոտքը խփելով՝ սայթաքում են,+
Կդառնա որոգայթ ու թակարդ Երուսաղեմի բնակիչների համար:
15 Նրանցից շատերը կսայթաքեն, կընկնեն ու ջարդուփշուր կլինեն,
Թակարդում կհայտնվեն ու կբռնվեն:
17 Ես կսպասեմ* Եհովային,+ ով երես է դարձրել Հակոբի տնից,+ և նրան կհուսամ:
18 Ահա ես ու Եհովայից ինձ տրված զավակներս+ Իսրայելում նշաններ+ ու հրաշքներ ենք Զորքերի տեր Եհովայից՝ Սիոն լեռան վրա բնակվողից:
19 Եթե ձեզ ասեն՝ «Դիմեք ոգեհարցներին, բախտագուշակներին, որոնք քչփչում* ու շշնջում են», մի՞թե այդպես կանեք: Չէ՞ որ ժողովուրդն իր Աստծուն պետք է դիմի: Մի՞թե ողջերի համար մահացածներին է պետք դիմել:+ 20 Ժողովուրդը պետք է դիմի օրենքին ու գրավոր կերպով հաստատված վկայությանը:
Եթե նրանք ասում են մի բան, ինչը ներդաշնակ չէ այս խոսքերին, ուրեմն լույս* չունեն:+ 21 Ամեն մեկն ընկճված ու սոված կթափառի երկրում+ և վրդովված ու սովի մատնված՝ վեր նայելով կանիծի իր թագավորին և իր Աստծուն: 22 Ապա կնայի երկրին և կտեսնի միայն տառապանք, խավար, անելանելիություն, նեղություն և մթություն, ուր չկա լույսի ոչ մի շող: