Զաքարիա
8 Զորքերի տեր Եհովան կրկին իր խոսքը հաղորդեց ինձ. 2 «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Ես մեծ նախանձախնդրությամբ կգործեմ հօգուտ Սիոնի+ և մեծ ցասումով լցված՝ եռանդագին կպաշտպանեմ նրան»:
3 Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ես կվերադառնամ Սիոն+ ու կբնակվեմ Երուսաղեմում:+ Երուսաղեմը կկոչվի ճշմարտության* քաղաք,+ և Զորքերի տեր Եհովայի լեռը՝ սուրբ լեռ»:+
4 Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Երուսաղեմի հրապարակներում, ցուպը ձեռքներին, նորից կնստեն երկար կյանք ապրած ծերունիներն ու տարեց կանայք:*+ 5 Քաղաքի հրապարակները կլցվեն տղաներով ու աղջիկներով, որոնք կխաղան այնտեղ»:+
6 Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Թեև այդ օրերում դա գուցե անհնարին թվա այս ժողովրդից կենդանի մնացածներին, մի՞թե ինձ համար էլ անհնարին կլինի»,– ասում է Զորքերի տեր Եհովան:
7 Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Ես կազատեմ իմ ժողովրդին արևելքի ու արևմուտքի երկրներից:*+ 8 Նրանց կբերեմ Երուսաղեմ, և այնտեղ կբնակվեն:+ Նրանք իմ ժողովուրդը կլինեն, իսկ ես՝ նրանց Աստվածը,+ ով ճշմարտախոս* է ու արդար»:
9 Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Թող զորանան ձեր բազուկները,*+ ո՛վ դուք, որ այժմ լսում եք մարգարեների բերանից հնչող այս խոսքերը,+ նույն խոսքերը, որ ասվեցին այն օրը, երբ Զորքերի տեր Եհովայի տան՝ տաճարի հիմքն էր դրվում: 10 Դրանից առաջ ո՛չ մարդու, ո՛չ էլ անասունի աշխատանքի դիմաց վարձատրություն չկար:+ Ելումուտ անելն անվտանգ չէր հակառակորդների պատճառով, քանի որ բոլոր մարդկանց իրար դեմ էի հանել:
11 Բայց հիմա այս ժողովրդից կենդանի մնացածների հետ ես չեմ վարվի այնպես, ինչպես այն ժամանակ,+– ասում է Զորքերի տեր Եհովան:– 12 Խաղաղության սերմ կցանվի, խաղողի վազը պտուղ կբերի, երկիրն իր բերքը կտա,+ և երկինքը՝ իր ցողը: Ես այնպես կանեմ, որ այս ժողովրդից կենդանի մնացածները ժառանգեն այս ամենը:+ 13 Ո՛վ Հուդայի տուն և Իսրայելի տուն, եթե ազգերը անեծք ասելիս էին ձեզ հիշատակում որպես օրինակ,+ ապա երբ փրկեմ ձեզ, օրհնելիս կհիշատակեն:+ Մի՛ վախեցեք:+ Թող զորանան ձեր բազուկները»:*+
14 Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Ինչպես որ հաստատ որոշել էի աղետ բերել ձեզ վրա այն բանի համար, որ ձեր հայրերը բարկացրին ինձ, և միտքս չփոխեցի,*– ասում է Զորքերի տեր Եհովան,+– 15 այնպես էլ հիմա հաստատ որոշել եմ բարիք բերել Երուսաղեմին և Հուդայի տանը:+ Մի՛ վախեցեք:+
16 Ահա թե ինչ պետք է անեք. ճիշտն ասեք իրար,+ ձեր քաղաքների դարպասների մոտ կայացված դատավճիռներով ճշմարտությունը պաշտպանեք ու խաղաղություն հաստատեք:+ 17 Ձեր սրտերում չարիք մի՛ ծրագրեք միմյանց դեմ+ և մի՛ սիրեք սուտ երդում տալը,+ որովհետև ես ատում եմ այդ ամենը»,+– ասում է Եհովան»:
18 Զորքերի տեր Եհովան նորից իր խոսքը հաղորդեց ինձ. 19 «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Այն ծոմերը, որ պահում եք չորրորդ,+ հինգերորդ,+ յոթերորդ+ և տասներորդ ամիսներին,+ Հուդայի տան համար կդառնան ուրախության և ցնծության առիթներ՝ ուրախ տոներ:+ Ուստի ճշմարտություն ու խաղաղություն սիրեք»:
20 Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Դեռ կգա ժամանակ, երբ բազում ժողովուրդներից, շատ քաղաքներից մարդիկ կգան այստեղ: 21 Մի քաղաքի բնակիչները մյուսի բնակիչների մոտ կգնան ու կասեն. «Եկե՛ք, եկեք գնանք ու Եհովայի բարեհաճությունը խնդրենք,* Զորքերի տեր Եհովային ծառայենք: Մենք նույնպես կգանք ձեզ հետ»:+ 22 Եվ շատ ժողովուրդներից ու հզոր ազգերից մարդիկ կգան Երուսաղեմ,+ որ ծառայեն ինձ՝ Զորքերի տեր Եհովային, ու խնդրեն Եհովայի բարեհաճությունը»:*
23 Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Այդ օրերին բոլոր լեզուներից ու ազգերից+ տասը մարդ կբռնեն հրեայի* փեշից, ամուր կբռնեն ու կասեն. «Մենք ուզում ենք գալ ձեզ հետ,+ որովհետև լսել ենք, որ Աստված ձեզ հետ է»»»:+