Գործեր
14 Իկոնիոնում Պողոսն ու Բառնաբասը մտան հրեաների ժողովարան ու այնպես խոսեցին, որ բազմաթիվ հրեաներ և հույներ հավատացյալ դարձան: 2 Իսկ այն հրեաները, որոնք չհավատացին, այլազգիների մեջ ատելություն սերմանելով՝ նրանց եղբայրների դեմ տրամադրեցին:+ 3 Առաքյալները բավականին ժամանակ մնացին այնտեղ՝ համարձակորեն խոսելով Եհովայից* ստացած իշխանությամբ: Նա հաստատում էր իր անզուգական բարության մասին խոսքը՝ նրանց միջոցով զորավոր գործեր և հրաշքներ կատարելով:+ 4 Սակայն քաղաքի բնակիչների միջև տարակարծություն առաջացավ. ոմանք հրեաների կողմն էին, ոմանք էլ՝ առաքյալների: 5 Եվ երբ այլազգիներն ու հրեաները իրենց ղեկավարների հետ որոշեցին հարձակվել առաքյալների վրա, որ անարգեն ու քարկոծեն,+ 6 նրանք, իմանալով այդ մասին, փախան Լիկաոնիայի Լյուստրա և Դերբե քաղաքները ու դրանց շրջակա գյուղերը+ 7 և շարունակեցին քարոզել բարի լուրը:
8 Լյուստրայում ոտքերից ի ծնե հաշմանդամ մի մարդ կար, որը երբեք չէր քայլել: 9 Նա նստած լսում էր Պողոսին: Պողոսն էլ ուշադիր նայեց նրան և տեսնելով, որ հավատ ունի ու կարող է բուժվել՝+ 10 բարձրաձայն ասաց. «Վե՛ր կաց կանգնիր»: Նա էլ վեր ցատկեց ու սկսեց քայլել:+ 11 Ժողովուրդը, տեսնելով Պողոսի արածը, լիկաոներեն գոչեց. «Աստվածները մարդկանց տեսքով մեզ մոտ են իջել»:+ 12 Նրանք Բառնաբասին սկսեցին Զևս կոչել, իսկ Պողոսին՝ Հերմես, քանի որ հիմնականում նա էր խոսում: 13 Քաղաքի մուտքի մոտ գտնվող Զևսի տաճարում ծառայող քուրմը ցլեր ու ծաղկեպսակներ բերեց դարպասների մոտ, որպեսզի բազմության հետ զոհեր մատուցի նրանց:
14 Երբ Բառնաբաս ու Պողոս առաքյալները լսեցին այդ մասին, պատռեցին իրենց հագուստները, վազելով մտան ամբոխի մեջ ու բղավեցին. 15 «Այդ ի՞նչ եք անում: Մենք նույնպես մարդիկ ենք և նույն թուլություններն ունենք, ինչ դուք:+ Մենք բարի լուրն ենք ձեզ քարոզում, որպեսզի թողնեք այս փուչ բաներն ու երկրպագեք կենդանի Աստծուն, ով ստեղծել է երկինքը, երկիրը, ծովը և դրանցում եղող ամեն բան:+ 16 Անցյալում նա թույլ էր տալիս, որ ազգերն անեն այն, ինչ ուզում են,+ 17 թեև չէր դադարում իր մասին վկայություն տալ՝+ բարիք անելով. երկնքից անձրևներ էր տալիս, ձեր հողերը բերքառատ էր դարձնում,+ ապահովում էր առատ սննդով և ձեր սրտերը ուրախությամբ էր լցնում»:+ 18 Անգամ այս խոսքերն ասելուց հետո առաքյալները հազիվ կարողացան զսպել մարդկանց, որ իրենց համար զոհ չմատուցեն:
19 Բայց Անտիոքից և Իկոնիոնից հրեաներ եկան ու մարդկանց Պողոսի դեմ տրամադրեցին:+ Նրանք քարկոծեցին Պողոսին ու քարշ տվեցին քաղաքից դուրս՝ կարծելով, թե մեռած է:+ 20 Երբ աշակերտները նրա շուրջը հավաքվեցին, նա վեր կացավ ու մտավ քաղաք, իսկ հաջորդ օրը Բառնաբասի հետ գնաց Դերբե:+ 21 Այդ քաղաքում նրանք քարոզեցին բարի լուրը՝ շատերին օգնելով աշակերտ դառնալ, ինչից հետո վերադարձան Լյուստրա, Իկոնիոն և Անտիոք: 22 Այնտեղ նրանք զորացրին աշակերտներին՝+ քաջալերելով պահպանել իրենց հավատը ու ասելով. «Շատ նեղությունների միջով պետք է մտնենք Աստծու թագավորությունը»:+ 23 Նրանք նաև յուրաքանչյուր ժողովում երեցներ նշանակեցին:+ Աղոթելուց ու ծոմ պահելուց+ հետո նրանց հանձնեցին Եհովայի հոգածությանը, ում նրանք հավատացել էին:
24 Նրանք Պիսիդիայի միջով անցնելով՝ գնացին Պամփյուլիա,+ 25 ապա Պերգեում խոսքը քարոզելուց հետո ուղևորվեցին Ատալիա: 26 Այնտեղից էլ նավարկեցին դեպի Անտիոք, որտեղ եղբայրները նրանց հանձնել էին Աստծու հոգածությանը, որպեսզի նա իր անզուգական բարությամբ օգներ նրանց կատարել այն գործը, որն այժմ ավարտին են հասցրել:+
27 Երբ առաքյալները տեղ հասան, ժողովին հավաքեցին և պատմեցին այն բազմաթիվ բաների մասին, որ Աստված արել էր իրենց միջոցով, և որ նա այլազգիների համար բացել էր հավատի դուռը:+ 28 Նրանք բավականին երկար ժամանակ աշակերտների հետ անցկացրին: