Եսայիա
Եհովան կանչեց ինձ նախքան իմ ծնվելը:*+
Երբ դեռ մորս արգանդում էի, նա հիշատակեց իմ անունը:
2 Լեզուս* սրածայր թուր դարձրեց,
Իր ձեռքի հովանու տակ ինձ պատսպարեց,+
Ինձ սրած նետ դարձրեց,
Իր կապարճում թաքցրեց:
4 Սակայն ես ասացի. «Զուր տեղն եմ այսքան ջանք գործադրել,
Ապարդյուն և անիմաստ եմ ուժերս վատնել:
5 Եվ հիմա Եհովան, ով կազմավորել է ինձ մորս արգանդում, որ իր ծառան լինեմ,
Ասել է, որ Հակոբին իր մոտ վերադարձնեմ,
Որպեսզի Իսրայելը իր մոտ հավաքվի:+
Ես Եհովայի աչքում կփառավորվեմ,
Իմ Աստվածը իմ զորության աղբյուրը կլինի:
6 Նա ասաց. «Ես քեզ ոչ միայն իմ ծառան եմ նշանակել,
Որ վերականգնես Հակոբի ցեղերը
Եվ վերադարձնես Իսրայելի ողջ մնացածներին,
Այլև քեզ լույս եմ դարձրել ազգերի համար,+
Որպեսզի փրկությունը, որ ես տալիս եմ, մինչև երկրի ծայրերը հասնի»:+
7 Եհովան՝ Իսրայելի Սուրբն ու Փրկագնողը,+ ասում է նրան, ով արհամարհված է,+ ով ատված է ազգի կողմից, իշխանավորների ծառա է.
«Եհովան, ով հավատարիմ է,+
Իսրայելի Սուրբը, ով ընտրել է քեզ,+
Այնպես կանի, որ թագավորները տեսնեն ու վեր կենան,
Իշխանները խոնարհվեն»:
8 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Երբ եկավ բարեհաճություն ցույց տալու ժամանակը, ես քեզ պատասխանեցի,+
Երբ եկավ փրկության օրը, ես քեզ օգնեցի:+
Քեզ պահպանում էի, որ քեզ տամ որպես երաշխիք* ժողովրդի համար,+
Վերականգնեմ երկիրը, ամայացած ժառանգական տիրույթները վերադարձնեմ իմ ժողովրդին,+
9 Բանտարկյալներին ասեմ՝ «Դո՛ւրս ելեք»,+
Խավարի մեջ եղողներին՝+ «Դեպի լո՛ւյսը եկեք»:
Նրանք, ինչպես մի հոտ, ճանապարհներին կարածեն,
Բոլոր արահետների* մոտ նրանց համար արոտավայրեր կլինեն:
10 Նրանք սոված չեն մնա ու ծարավ չեն լինի,+
Կիզիչ տապից ու արևից չեն տառապի,+
Քանի որ նրանց առաջնորդելու եմ ես, որ գթասիրտ եմ նրանց հանդեպ:+
Ես նրանց ջրի աղբյուրների մոտ կտանեմ:+
13 Ուրախ բացականչիր, ո՛վ երկինք, ցնծա, ո՛վ երկիր,+
Թող լեռները հրճվեն և ցնծությամբ բացականչեն,+
Որովհետև Եհովան իր ժողովրդին մխիթարել է,+
Տառապյալների հանդեպ նա գթասիրտ է:+
15 Բայց մի՞թե մայրը կմոռանա իր կաթնակեր երեխային
Կամ չի կարեկցի իր արգանդում կրած զավակին:
Թե անգամ մայրն էլ մոռանա, ես երբեք քեզ չեմ մոռանա:+
16 Տես, քո անունը իմ ափերի վրա փորագրել եմ,
Պարիսպներդ միշտ աչքիս առաջ են:
17 Որդիներդ շտապում են վերադառնալ,
Իսկ քեզ քարուքանդ անողներն ու ամայացնողները կհեռանան:
18 Բարձրացրու աչքերդ և շուրջդ նայիր:
Բոլոր որդիներդ հավաքվել+ ու քեզ մոտ են գալիս:
«Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Եհովան,–
Դու նրանց որպես զարդեր քեզ վրա կկրես,
Հարսնացուի պես նրանցով կզարդարվես:
19 Քո տարածքները, որ ավերվել ու ամայացել էին,
Քո երկիրը, որ փլատակ էր դարձել,+
Այժմ այնքան խիտ կբնակեցվի, որ նեղվածք կլինի,+
20 Որդիներդ, որ ունեցար որդեկորույս դառնալուց հետո, կասեն քեզ.
«Մեզ համար այստեղ շատ նեղվածք է, ապրելու տեղ տուր մեզ»:+
21 Եվ դու մտքումդ կասես.
«Ո՞վ է նրանց հայրը, ո՞ւմ շնորհիվ լույս աշխարհ եկան,
Չէ՞ որ ես կորցրել էի զավակներիս և ամուլ էի,
Գերեվարվել էի և անազատության մեջ էի:
Որտեղի՞ց ի հայտ եկան նրանք»»:+
22 Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան.
«Ես կբարձրացնեմ ձեռքս, որ ազգերը տեսնեն,
Ժողովուրդների համար նշանասյուն կկանգնեցնեմ:+
Նրանք գրկած կբերեն քո որդիներին,
Իրենց ուսերի վրա առած՝ կբերեն քո աղջիկներին:+
Եվ դու կիմանաս, որ ես Եհովան եմ,
Ինձ վրա հույս դնողները ամոթով չեն մնա»:+
24 Մի՞թե հնարավոր է հզոր մարդուց խլել նրա գերեվարածներին,
Հնարավո՞ր է բռնակալի ձեռքից ազատել գերիներին:
25 Բայց Եհովան ասում է.
Ես դուրս կգամ նրանց դեմ, ովքեր դուրս են գալիս քո դեմ,+
Քո որդիներին կփրկեմ:
26 Քեզ կեղեքողներին կստիպեմ, որ իրենց իսկ միսը ուտեն,
Քաղցր գինու տեղ նրանք իրենց իսկ արյունով կհարբեն: