Թվեր
16 Ղևիի որդի+ Կահաթի+ թոռ Կորխը՝+ Իսահառի որդին,+ Ռուբենի+ ցեղից Դաթանն ու Աբիրոնը՝ Եղիաբի որդիները,+ և Փալեթի որդի Օնը միավորվեցին 2 ու դուրս եկան Մովսեսի դեմ, նրանց հետ նաև իսրայելացիներից 250 հոգի, որոնք ժողովրդի մեջ տոհմապետներ էին, ժողովի ընտրված խորհրդականներ, անվանի մարդիկ: 3 Նրանք համախմբված+ եկան Մովսեսի ու Ահարոնի մոտ և ասացին. «Բավակա՛ն է: Բոլորն էլ սուրբ են՝+ ամբողջ ժողովուրդը, և Եհովան նրանց մեջ է:+ Ուրեմն ինչո՞ւ եք ձեզ Եհովայի ժողովից բարձր դասում»:
4 Դա լսելով՝ Մովսեսն անմիջապես ծնկի եկավ ու մինչև գետին խոնարհվեց: 5 Ապա Կորխին և նրա բոլոր կողմնակիցներին ասաց. «Առավոտյան Եհովան հայտնի կդարձնի, թե ով է իրենը,+ ով է սուրբ, և ով է իրավասու մոտենալու իրեն:+ Ում որ նա ընտրի,+ այդ մարդն էլ կարող է մոտենալ նրան: 6 Այսպե՛ս արեք. դու, Կո՛րխ, ու քո բոլոր կողմնակիցները+ կրակամաններ վերցրեք+ 7 և վաղը կրակ դրեք դրանց մեջ ու վրան խունկ լցրեք Եհովայի առաջ: Ում որ Եհովան ընտրի,+ նա է սուրբ: Հերի՛ք է, Ղևիի՛ որդիներ,+ դուք չափն անցել եք»:
8 Իսկ հետո Մովսեսը, դիմելով Կորխին, ասաց. «Լսե՛ք, խնդրեմ, Ղևիի՛ որդիներ: 9 Մի՞թե ձեզ համար քիչ է, որ Իսրայելի Աստված Եհովան Իսրայելի ժողովրդի մեջ+ առանձնացրել է ձեզ՝ թույլ տալով մոտենալ իրեն ու իր խորանի հետ կապված ծառայություն անել, ինչպես նաև կանգնել ժողովրդի առաջ ու ծառայել նրանց:+ 10 Մի՞թե քիչ է, որ նա քեզ ու քո բոլոր եղբայրներին՝ Ղևիի որդիներին, մոտեցրել է իրեն: Ի՞նչ է, հիմա էլ քահանայությա՞նն եք աչք դրել:+ 11 Դու և քո բոլոր կողմնակիցները, որ համախմբվել եք, Եհովայի՛ դեմ եք դուրս եկել: Թե չէ ո՞վ է Ահարոնը, որ նրա դեմ եք տրտնջում»:+
12 Ավելի ուշ Մովսեսը մարդ ուղարկեց, որ կանչի Դաթանին ու Աբիրոնին՝+ Եղիաբի որդիներին, բայց նրանք ասացին. «Չե՛նք գա: 13 Հերիք չէ՝ մեզ հանեցիր այն երկրից, որտեղ կաթ ու մեղր է հոսում, ու բերեցիր, որ անապատում սպանես,+ հիմա էլ ուզում ես տեր ու տիրակա՞լ դառնալ մեզ վրա: 14 Դու մեզ ոչ մի կաթ ու մեղր բխող երկիր էլ չես բերել,+ ոչ էլ արտեր ու խաղողի այգիներ ես տվել որպես ժառանգություն: Ի՞նչ է, ուզում ես, որ այս մարդիկ կույրի պես քե՞զ հետևեն:* Մենք չե՛նք գա»:
15 Դա լսելով՝ Մովսեսը շատ բարկացավ և ասաց Եհովային. «Նրանց հացի ընծային չնայես: Ես մի էշ էլ չեմ վերցրել նրանցից, ոչ էլ վնաս եմ տվել նրանցից որևէ մեկին»:+
16 Իսկ հետո Մովսեսն ասաց Կորխին. «Դու և քո բոլոր կողմնակիցները վաղը ներկայացեք Եհովայի առաջ՝ դու և նրանք: Ահարոնը նույնպես կգա: 17 Յուրաքանչյուրը թող վերցնի իր կրակամանը, մեջը խունկ լցնի և ներկայացնի Եհովայի առաջ. ընդհանուր՝ 250 կրակաման: Դու և Ահարոնն էլ կներկայանաք ձեր կրակամաններով»: 18 Ուստի նրանք վերցրին իրենց կրակամանները, մեջը կրակ դրեցին, վրան խունկ լցրին և Մովսեսի ու Ահարոնի հետ կանգնեցին հանդիպման վրանի մուտքի մոտ: 19 Երբ Կորխն իր կողմնակիցներին+ հավաքեց հանդիպման վրանի մուտքի մոտ, Եհովայի փառքը երևաց ողջ ժողովրդին:+
20 Եհովան ասաց Մովսեսին ու Ահարոնին. 21 «Առանձնացե՛ք այդ մարդկանցից, որ մի ակնթարթում ոչնչացնեմ նրանց»:+ 22 Մովսեսն ու Ահարոնն էլ ծնկի գալով մինչև գետին խոնարհվեցին ու ասացին. «Ո՜վ Աստված, որ կյանք ես տվել բոլոր մարդկանց,*+ մի՞թե մեկ մարդու մեղքի պատճառով դու կբարկանաս ամբողջ ժողովրդի վրա»:+
23 Այդ ժամանակ Եհովան ասաց Մովսեսին. 24 «Ժողովրդին ասա. «Հեռացե՛ք Կորխի, Դաթանի ու Աբիրոնի վրաններից»»:+
25 Մովսեսը վեր կացավ ու գնաց Դաթանի և Աբիրոնի մոտ. նրա հետ գնացին նաև Իսրայելի երեցները:+ 26 Մովսեսն ասաց ժողովրդին. «Խնդրում եմ, մի կողմ քաշվեք այս չարամիտ մարդկանց վրաններից և նրանց պատկանող ոչ մի բանի մի՛ դիպեք, որպեսզի նրանց մեղքի պատճառով բնաջինջ չլինեք»: 27 Նրանք անմիջապես հեռացան Կորխի, Դաթանի և Աբիրոնի վրանների մոտից, իսկ Դաթանն ու Աբիրոնը դուրս եկան ու իրենց կանանց, որդիների և փոքր երեխաների հետ կանգնեցին իրենց վրանների մուտքի մոտ:
28 Հետո Մովսեսն ասաց. «Ահա թե ինչից կիմանաք, որ Եհովան է ուղարկել ինձ՝ այս բաներն անելու, ոչ թե իմ նախաձեռնությամբ* եմ անում. 29 եթե նրանք մահանան բնական մահով, ինչպես բոլոր մարդիկ, և եթե նրանց պատահի այն, ինչ բոլոր մարդկանց է պատահում, ապա ինձ Եհո՛վան չի ուղարկել:+ 30 Բայց եթե Եհովան մի արտասովոր բան անի՝ եթե գետինը բացվի* և կլանի նրանց ու նրանց պատկանող ամեն բան, և նրանք ողջ-ողջ գերեզման* իջնեն, այդ ժամանակ դուք կիմանաք, որ այս մարդիկ անհարգալից են վերաբերվել Եհովային»:
31 Հենց որ Մովսեսն ավարտեց իր խոսքը, այդ մարդկանց ոտքերի տակ գետինը ճեղքվեց:+ 32 Երկիրը բացվեց* ու կլանեց նրանց իրենց տնեցիների հետ միասին, ինչպես նաև Կորխի+ մարդկանց ու նրանց ամբողջ ունեցվածքը: 33 Այսպիսով՝ այդ բոլոր մարդիկ ողջ-ողջ գերեզման* իջան, ու երկիրը ծածկեց նրանց, և նրանք վերացան ժողովի միջից:+ 34 Նրանց ճիչերը լսելով՝ շրջակայքում եղող մյուս բոլոր իսրայելացիները վախեցած փախան՝ ասելով. «Երկիրը մե՛զ էլ կուլ կտա»: 35 Այդ պահին խունկ մատուցող 250 մարդկանց վրա կրակ իջավ Եհովայից+ և ոչնչացրեց նրանց:+
36 Հետո Եհովան ասաց Մովսեսին. 37 «Ահարոն քահանայի որդուն՝ Եղիազարին, ասա, որ կրակի իջած տեղից հավաքի կրակամանները,+ քանի որ դրանք սուրբ են, ու որ դրանց միջի ածուխները թափի մի հեռու տեղ: 38 Իրենց մեղքի համար կյանքով հատուցած* այս մարդկանց կրակամաններից թող թիթեղներ պատրաստեն զոհասեղանը+ պատելու համար, քանի որ դրանք ներկայացվել են Եհովայի առաջ և սուրբ են դարձել: Իսրայելացիների համար դրանք նշան կլինեն»:+ 39 Ուստի Եղիազար քահանան վերցրեց այդ պղնձե կրակամանները, որ բերել էին այն մարդիկ, ովքեր ոչնչացան կրակից, և դրանք ծեծելով թիթեղներ պատրաստեց, որ դրանցով պատի զոհասեղանը, 40 ինչպես որ Եհովան ասել էր իրեն Մովսեսի միջոցով: Դա հիշեցում էր լինելու իսրայելացիների համար, որ քահանա չեղող* ոչ մի մարդ, ով Ահարոնի սերնդից չէ, չպետք է մոտենա ու խունկ ծխեցնի Եհովայի առաջ,+ և որ ոչ ոք չպետք է վարվի Կորխի ու նրա կողմնակիցների պես:+
41 Բայց հենց հաջորդ օրը Իսրայելի ողջ ժողովուրդը սկսեց տրտնջալ Մովսեսի ու Ահարոնի դեմ՝+ ասելով. «Դո՛ւք սպանեցիք Եհովայի ժողովրդին»: 42 Եվ ողջ հանրությունը խմբվեց Մովսեսի ու Ահարոնի դեմ: Երբ նրանք շրջվեցին դեպի հանդիպման վրանը, տեսան, որ ահա ամպը ծածկեց այն, ու Եհովայի փառքը հայտնվեց:+
43 Մովսեսն ու Ահարոնը մոտեցան հանդիպման վրանին:+ 44 Եհովան ասաց Մովսեսին. 45 «Դո՛ւրս եկեք այս ժողովրդի միջից, որ մի ակնթարթում ոչնչացնեմ նրանց»:+ Այդ ժամանակ նրանք, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեցին:+ 46 Մովսեսն ասաց Ահարոնին. «Վերցրու կրակամանը, զոհասեղանից կրակ դիր դրա մեջ,+ վրան խունկ լցրու և շտապ գնա ժողովրդի մոտ. նրանց համար քավություն արա,+ որովհետև Եհովայի ցասումը բորբոքվել է, և պատուհաս է սկսվել»: 47 Ահարոնն անմիջապես վերցրեց կրակամանը, ինչպես որ Մովսեսն ասաց, ու վազեց ժողովրդի* մոտ, և տեսավ, որ պատուհասը սկսել է հարվածել ժողովրդին: Ուստի նա խունկ լցրեց կրակամանի վրա և սկսեց ժողովրդի համար քավություն անել: 48 Նա կանգնած մնաց մեռածների ու ողջերի միջև, և ի վերջո պատուհասը դադարեց: 49 Պատուհասից մեռածների թիվը 14 700 էր՝ չհաշված Կորխի պատճառով մեռածները: 50 Երբ պատուհասը դադարեց, Ահարոնը վերադարձավ Մովսեսի մոտ՝ հանդիպման վրանի մուտքի մոտ: