Հոբ
32 Այսպիսով՝ այդ երեք մարդիկ այլևս չփորձեցին պատասխան տալ Հոբին, քանի որ նա համոզված էր, որ արդար է:+ 2 Սակայն Ռամի տոհմից Բուզյան+ Բարաքիելի որդի Եղիուսը խիստ զայրացած էր: Նա բարկությամբ էր լցվել Հոբի դեմ, քանի որ վերջինս փորձում էր ապացուցել, թե ինքն է ճիշտ, ոչ թե Աստված:+ 3 Եղիուսը նաև շատ բարկացած էր Հոբի երեք ընկերների վրա, որովհետև նրանք չէին կարողացել ճիշտ պատասխան տալ և Աստծուն սխալ լույսի ներքո էին ներկայացրել:+ 4 Ու քանի որ նրանք իրենից մեծ էին, Եղիուսը սպասել էր՝ ավարտեին իրենց խոսքը, որ նոր միայն պատասխաներ Հոբին:+ 5 Երբ Եղիուսը տեսավ, որ այդ երեք մարդիկ պատասխան չունեն, նրա բարկությունը բորբոքվեց: 6 Եվ այսպես՝ Բուզյան Բարաքիելի որդի Եղիուսը սկսեց խոսել.
«Ես երիտասարդ եմ,
Իսկ դուք՝ տարիքն առած:+
Ուստի հարգանքից մղված՝ լռում էի+
Եվ չէի համարձակվում իմ իմացածն ասել:
8 Բայց Ամենակարողի շունչն է, որ մարդկանց տալիս է հասկացողություն,
Աստծու ոգին, որ գործում է նրանց ներսում:+
9 Տարիքն ինքնին մարդուն իմաստուն չի դարձնում,
Եվ միայն տարեցները չէ, որ հասկանում են, թե ինչն է ճիշտ:+
10 Ուստի ասում եմ. «Լսիր խոսքերս,
Ես նույնպես կասեմ իմացածս»:
11 Ահա ես սպասում էի, որ ձեր ասելիքն ասեք,
Ձեր դատողություններն էի լսում,+
Սպասում էի, մինչ դուք ձեր մտքում պատասխան էիք փնտրում:+
12 Ես ուշադիր լսում էի ձեզ,
Բայց ոչ մեկդ չկարողացաք փաստել, որ Հոբը սխալ է,*
Ոչ էլ կարողացաք նրա փաստարկներին պատասխանել:
13 Այնպես որ մի՛ ասեք՝ «Մենք իմաստուն ենք»,
Ոչ էլ ասեք՝ «Աստված է նրան ուղղում, ոչ թե մարդը»:
14 Հոբի ասածները իմ դեմ ուղղված չէին,
Դրա համար էլ իմ պատասխանը նման չի լինի ձեր խոսքերին:
16 Ես սպասեցի, բայց նրանք այլևս չեն խոսում,
Լուռումունջ կանգնել են, ոչինչ չեն պատասխանում:
17 Ուստի որոշեցի ես էլ խոսել
Եվ ասել այն, ինչ գիտեմ:
18 Այնքա՜ն ասելիք ունեմ,
Ոգին ներսից ստիպում է ինձ խոսել:
20 Թույլ տվեք խոսեմ, որ հանգստանամ:
Բերանս կբացեմ և պատասխան կտամ:
22 Ես շողոքորթել չգիտեմ,
Այլապես ինձ Ստեղծողը իսկույն ինձ կվերացներ»: