Հոբ
25 Սովեցի Բաղդատը+ պատասխանեց.
2 «Աստծունն է իշխանությունն ու ահարկու ուժը,
Նա խաղաղություն է հաստատում երկնքում:
3 Մի՞թե հնարավոր է հաշվել նրա զորքերը,
Մի՞թե նա չէ բոլորի լույսի աղբյուրը:
5 Մինչև անգամ լուսինը լուսավոր չէ նրա աչքին,
Եվ աստղերը մաքուր չեն:
6 Էլ ուր մնաց՝ մահկանացու մարդը, որ մի որդ է,
Եվ մարդու որդին, որ մի ճիճու է»: