Սաղմոսներ
Դավթի երգը:
2 Նա ինձ հավատարիմ սիրով է սիրում և իմ ամրոցն է,
Իմ ապահով ապաստանն ու ինձ փրկողն է,
Նա իմ վահանն է, նրա մոտ եմ պատսպարվում,+
Նա ժողովուրդներին ինձ է հպատակեցնում:+
3 Ո՛վ Եհովա, ի՞նչ է մարդը, որ նկատում ես նրան,
Կամ մահկանացու մարդու որդին, որ ուշադրություն ես դարձնում նրան:+
7 Ձեռքդ մեկնիր վերևից,
Ազատիր, փրկիր ինձ մոլեգնած ջրերից,
Օտարների ձեռքից,+
8 Որոնց բերանը ստեր է փչում,
Որոնք բարձրացնում են իրենց աջը և ստելով երդվում:
9 Ո՛վ Աստված, նոր երգով քո գովքը կերգեմ,+
Տասնալար տավիղի նվագակցությամբ քեզ կգովերգեմ՝
10 Նրան, ով հաղթանակ* է տալիս թագավորներին,+
Մահաբեր սրից փրկում է իր ծառա Դավթին:+
11 Ազատիր, փրկիր ինձ օտարների ձեռքից,
Որոնց բերանը ստեր է փչում,
Որոնք բարձրացնում են իրենց աջը և ստելով երդվում:
12 Այդ ժամանակ մեր որդիները նման կլինեն արագորեն աճող դալար տունկերի,
Մեր դուստրերը՝ պալատների անկյունները զարդարող քանդակազարդ սյուների:
13 Մեր շտեմարանները լեփ-լեցուն կլինեն ամեն տեսակ մթերքներով,
Մեր հոտերը կշատանան հազարներով, տասնյակ հազարներով:
14 Մեր կովերը, որ հղի են, անվնաս կմնան* և չեն վիժի:
Մեր հրապարակներում ցավագին աղաղակներ չեն լսվի: