Եսայիա
«Մի՛ վախեցիր, որովհետև ես փրկագնել եմ քեզ,+
Քեզ անունով եմ կանչում: Դու իմն ես:
2 Երբ ջրերի միջով անցնես, ես քեզ հետ կլինեմ,+
Երբ գետեր անցնես, դրանք քեզ չեն խորտակի,+
Երբ գնաս կրակի միջով, չես այրվի, բոցը քեզ չի խանձի,
3 Որովհետև ես Եհովան եմ՝ քո Աստվածը,
Իսրայելի Սուրբը, քո Փրկիչը:
Ես որպես փրկագին քեզ համար տվել եմ Եգիպտոսը,
Քո դիմաց տվել եմ Եթովպիան ու Սեբան:
Ուստի քո դիմաց ես մարդկանց կտամ,
Կյանքդ փրկելու համար ազգեր կտամ:
5 Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ:+
Քո սերնդին կբերեմ արևելքից,
Քեզ կհավաքեմ արևմուտքից:+
Հեռուներից հետ բեր իմ որդիներին,
Երկրի ծայրերից բեր իմ դուստրերին,+
7 Բոլոր նրանց, ովքեր իմ անունն են կրում,+
Ում իմ փառքի համար եմ արարել,
Ում ստեղծել եմ ու կազմավորել»:+
Նրանց աստվածներից* ո՞ր մեկը կարող է այսպիսի բաներ ասել:
Կարո՞ղ են առաջիկայում կատարվելիք բաների մասին հայտնել:+
Թող իրենց ճիշտ լինելը փաստելու համար վկաներ բերեն,
Որ նրանք լսեն ու ասեն՝ «Ճիշտ է»»:+
10 «Դուք իմ վկաներն եք,+– ասում է Եհովան,–
Այո՛, իմ ծառան, որին ընտրել եմ,+
Ընտրել եմ, որ ճանաչեք ու հավատաք* ինձ
Եվ հասկանաք, որ ես միշտ նույնն եմ:+
Ինձնից առաջ ոչ մի Աստված գոյություն չի ունեցել,
Ինձնից հետո էլ չի հայտնվել:+
12 «Ես էի, որ նախապես ազդարարեցի, փրկեցի ձեզ և դա հայտնի դարձրի:
Այդ ժամանակ ձեր մեջ օտար աստված չկար:+
Այնպես որ դուք իմ վկաներն եք,– ասում է Եհովան,– որ ես եմ Աստված:+
Երբ ես գործեմ, ո՞վ կարող է ինձ կանգնեցնել»:+
14 Եհովան՝ ձեզ Փրկագնողը,+ Իսրայելի Սուրբը,+ ասում է.
«Հանուն ձեզ՝ ես զորք կուղարկեմ Բաբելոն և դարպասների նիգերը* կկոտրեմ,+
Քաղդեացիներին կտապալեմ իրենց նավերում, և նրանք աղիողորմ լաց կլինեն:+
15 Ես Եհովան եմ՝ ձեր Սուրբը,+ Իսրայելի Արարիչը,+ ձեր Թագավորը»:+
16 Ահա թե ինչ է ասում Եհովան՝
Նա, ով ճանապարհ է բացում ծովի միջով,
Ուղի է հարթում փոթորկալից ջրերի միջով,+
17 Նա, ով դուրս է հանում մարտակառքերն ու ձիերը,+
Հանում է զորքն ու զորավոր ռազմիկներին և ասում.
«Նրանք կընկնեն ու վեր չեն կենա,+
Այրվող պատրույգի պես կհանգցվեն ու կմարեն»:
18 «Նախկին բաները մի՛ հիշեք,
Անցյալի մասին շարունակ մի՛ մտածեք:
Այն արդեն իսկ կատարվում է.
Մի՞թե չեք տեսնում:
20 Ինձ կփառաբանեն վայրի կենդանիները,
Շնագայլերն ու ջայլամները,
Քանի որ ես ջուր կհոսեցնեմ անապատում,
Գետեր՝ անջուր վայրերում,+
Որ խմի իմ ժողովուրդը՝ իմ ընտրյալը՝+
21 Այն ժողովուրդը, որին կազմավորել եմ ինձ համար,
Որ հռչակի գովաբանության արժանի իմ գործերը:+
23 Դու ինձ ողջակեզի համար ոչխարներ չբերեցիր,
Քո զոհերով ինձ չփառաբանեցիր:
Ընդհակառակը, քո մեղքերով ինձ համար բեռ դարձար
Եվ քո հանցանքներով ինձ հոգնեցրիր:+
26 Եկ իրար դեմ դատի դուրս գանք:
Եթե մի բան եմ մոռացել, հիշեցրու ինձ,
Բեր քո փաստարկները, որպեսզի ապացուցես, որ ճիշտ ես: