Սաղմոսներ
ԳԻՐՔ ԵՐՐՈՐԴ
(Սաղմոսներ 73-89)
Ասափի+ երգը:
2 Մինչդեռ ես ճիշտ ուղուց գրեթե շեղվել էի,
Քիչ էր մնում՝ ոտքերս սայթաքեին,+
3 Որովհետև անօրենների խաղաղությունը տեսնելով՝
Այդ գոռոզների հանդեպ լցվել էի նախանձով:+
9 Այնպես են պարծենում, ասես երկնքի պես բարձր են,
Երկրի վրա շրջում ու մեծ-մեծ խոսում են:
11 Նրանք ասում են. «Աստված ի՞նչ գիտի:+
Մի՞թե Բարձրյալն իսկապես տեղյակ է»:
12 Ահա այսպիսին են անօրենները,
Միշտ էլ հեշտ է նրանց կյանքը,+
Նրանք շարունակ ավելացնում են իրենց հարստությունը:+
13 Փաստորեն, իզուր եմ իմ սիրտը մաքուր պահել,
Ձեռքերս լվացել՝ անմեղությունս փաստել,+
14 Օրնիբուն տառապանք եմ կրել,+
Ամեն առավոտ խրատվել:+
15 Բայց եթե իմ այս մտքերը բարձրաձայնեի,
Քո ժողովրդի հանդեպ նենգաբար վարված կլինեի:
16 Ես փորձում էի հասկանալ այդ ամենը
Եվ դրա պատճառով կորցրել էի մտքիս անդորրը,
17 Մինչև որ Աստծու վեհապանծ սրբարանը մտա
Եվ նրանց ապագան իմացա:
20 Ո՛վ Եհովա, ինչպես երազն է չքանում, երբ մարդ արթնանում է,
Այնպես էլ դու նրանց պատկերը կջնջես,* երբ գործի անցնես:
22 Ես անխոհեմ էի ու չէի հասկանում,
Բանականություն չունեցող կենդանու պես էի քո աչքում:
25 Էլ ո՞վ ունեմ երկնքում:
Եվ քանի դեռ դու կաս իմ կյանքում,
Ես այս երկրի վրա ուրիշ ոչինչ չեմ ցանկանում:+
27 Ովքեր հեռու են մնում քեզնից, կկործանվեն,
Դու կվերացնես* բոլոր նրանց, ովքեր դավաճանաբար թողնում են քեզ:*+
28 Իսկ ինձ համար լավ է Աստծուն մոտենալը:+
Գերիշխան Տեր Եհովային դարձրել եմ իմ ապաստանը
Եվ հռչակում եմ նրա բոլոր գործերը:+