Նեեմիա
3 Քահանայապետ Ելիասիբը+ և նրա ծառայակից քահանաները սկսեցին վերակառուցել Ոչխարների դարպասի+ մուտքը: Նրանք այն նվիրեցին Աստծուն*+ ու տեղադրեցին դռները: Նրանք Աստծուն նվիրեցին պարսպի այն հատվածը, որ ձգվում էր այդ մուտքից մինչև Մեա աշտարակը,+ այնտեղից էլ՝ մինչև Անանայելի աշտարակը:+ 2 Հաջորդ կառուցողները Երիքովի+ տղամարդիկ էին, իսկ նրանց հաջորդում էր Իմրիի որդի Զաքուրը:
3 Ձկների դարպասի+ մուտքը վերակառուցում էին Հասենաայի որդիները: Նրանք տեղադրեցին գերաններից+ պատրաստված շրջանակը, ապա՝ դռներն իրենց փականներով ու նիգերով:* 4 Հաջորդ վերանորոգողը Ուրիայի որդի Մերամոթն էր՝+ Ակկուսի թոռը: Նրան հաջորդում էր Բարաքիայի որդի Մեսուլամը՝+ Մասիզեբելի թոռը, նրան էլ՝ Բաանայի որդի Սադոկը: 5 Հաջորդ վերանորոգողները թեկուեցիներն էին,+ բայց նրանց անվանի մարդիկ իրենց պատվից ցածր համարեցին ծառայել* իրենց վերակացուների վերահսկողության ներքո:
6 Փասեի որդի Հոիադան և Բոսոդիայի որդի Մեսուլամը վերանորոգում էին Հին քաղաքի դարպասի+ մուտքը: Նրանք տեղադրեցին գերաններից պատրաստված շրջանակը, ապա՝ դռներն իրենց փականներով ու նիգերով: 7 Հաջորդ վերանորոգողները գաբաոնացի Մելատիան և մերոնոթացի Հադոնն էին՝ Գաբաոնի+ ու Մասփայի+ բնակիչները, որոնք Անդրգետքի*+ կառավարչի ենթակայության տակ էին: 8 Հաջորդ վերանորոգողը Հարհայիայի որդի Օզիելն էր՝ ոսկերիչներից մեկը, իսկ նրան հաջորդում էր Հանանիան, որը քսուք* պատրաստողներից էր: Նրանք սալահատակեցին Երուսաղեմը մինչև Լայն պարիսպը:+ 9 Հաջորդ վերանորոգողը Հուրի որդի Ռաֆայիան էր՝ Երուսաղեմի շրջանի կես մասի իշխանը: 10 Նրան հաջորդում էր Հարումաֆի որդի Հեդայիան, որը վերանորոգում էր իր տան դիմաց գտնվող հատվածը, նրան էլ հաջորդում էր Ասաբանիայի որդի Քետտուսը:
11 Հարիմի որդի+ Մելքիան և Փաաթ-Մովաբի որդի+ Ասուբը վերանորոգում էին մեկ ուրիշ հատված, ինչպես նաև Փռերի աշտարակը:+ 12 Հաջորդ վերանորոգողը Ալոեսի որդի Սեղումն էր՝ Երուսաղեմի շրջանի կես մասի իշխանը՝ իր աղջիկների հետ:
13 Հովտի դարպասի+ մուտքը վերանորոգում էին Անոնն ու Զանոայի+ բնակիչները: Նրանք վերակառուցեցին այն և տեղադրեցին դռները իրենց փականներով ու նիգերով: Նրանք վերանորոգեցին նաև պարսպի՝ 1 000 կանգուն* երկարության մի հատված՝ մինչև Մոխրակույտի դարպասը:+ 14 Մոխրակույտի դարպասի մուտքը վերանորոգում էր Ռեքաբի որդի Մելքիան, որը Բեթ-Աքարմայի+ շրջանի իշխանն էր: Նա վերակառուցեց այն, տեղադրեց դրա դռներն իրենց փականներով ու նիգերով:
15 Աղբյուրի դարպասի+ մուտքը վերանորոգում էր Քոլոզեի որդի Սելլունը, որը Մասփայի+ շրջանի իշխանն էր: Նա վերակառուցեց այն, դրա տանիքը և տեղադրեց դռներն իրենց փականներով ու նիգերով: Սելլունը նաև վերանորոգում էր Ջրանցքի ավազանի+ պարիսպը, որը գտնվում է Թագավորի պարտեզի մոտ+ և ձգվում է մինչև Դավթի քաղաքից+ իջնող Աստիճանները:+
16 Հաջորդը Ազբուքի որդի Նեեմիան էր՝ Բեթսուրի+ շրջանի կես մասի իշխանը. նա վերանորոգում էր պարիսպը Դավթի արքունական գերեզմանոցի+ դիմացի հատվածից մինչև արհեստական ջրավազանը+ և մինչև Զորավորների տունը:
17 Հաջորդը ղևտացիներն էին՝ Բանիի որդի Ռեումը, որին հաջորդում էր Ասաբիան՝ Կեիլայի+ շրջանի կես մասի իշխանը՝ որպես իր շրջանի ներկայացուցիչ: 18 Հաջորդ վերանորոգողները մյուս ղևտացիներն էին, որոնք աշխատում էին Ենադադի որդի Բավայիի՝ Կեիլայի շրջանի մյուս մասի իշխանի վերահսկողության ներքո:
19 Հաջորդը Հեսուայի որդի+ Եզերն էր՝ Մասփայի իշխանը, որը վերանորոգում էր պարսպի մեկ ուրիշ հատված. այդ հատվածը զառիվեր ճանապարհի դիմացն է, որը տանում է դեպի Որմնանեցուկի*+ մոտ գտնվող Զինանոցը:
20 Հաջորդը Զաբբայի+ որդի Բարուքն էր, որը, եռանդագին աշխատելով, վերանորոգում էր մեկ ուրիշ հատված՝ Որմնանեցուկից մինչև քահանայապետ Ելիասիբի+ տան շեմը:
21 Հաջորդը Ակկուսի թոռ Մերամոթն էր՝+ Ուրիայի որդին, որը վերանորոգում էր մեկ ուրիշ հատված՝ Ելիասիբի տան շեմից մինչև տան վերջնամասը:
22 Հաջորդ վերանորոգողները Հորդանանի շրջանում*+ բնակվող քահանաներն էին: 23 Նրանց հաջորդում էին Բենիամինն ու Ասուբը, որոնք վերանորոգում էին պարսպի այն հատվածը, որն իրենց տան դիմացն էր: Հաջորդն էլ Անանիայի թոռ Ազարիան էր՝ Մաասիայի որդին, որը վերանորոգում էր իր տան մոտ գտնվող հատվածը: 24 Նրան հաջորդում էր Ենադադի որդի Բանուին, որը վերանորոգում էր մեկ ուրիշ հատված՝ Ազարիայի տնից մինչև Որմնանեցուկը+ և այնտեղից՝ մինչև պարսպի անկյունային մասը:
25 Հաջորդը Ուզայի որդի Փալալն էր. նա վերանորոգում էր այն հատվածը, որը գտնվում է Որմնանեցուկի և Թագավորի տնից*+ վեր խոյացող աշտարակի դիմաց՝ վերին աշտարակի, որ հարակից է Պահակախմբի բակին:+ Իսկ հաջորդ վերանորոգողը Փարոսի որդի+ Փադայիան էր:
26 Տաճարի սպասավորները՝*+ Օֆելում+ բնակվողները, վերանորոգում էին պարսպի այն հատվածը, որը ձգվում է մինչև արևելյան կողմում գտնվող Ջրի դարպասը+ և այնտեղից՝ մինչև դուրս ցցված աշտարակը:
27 Հաջորդ հատվածը՝ դուրս ցցված մեծ աշտարակից մինչև Օֆելի պատը, վերանորոգում էին թեկուեցիները:+
28 Ձիերի դարպասից+ վեր՝ պարիսպը վերանորոգում էին քահանաները՝ յուրաքանչյուրն իր տան դիմաց գտնվող հատվածը:
29 Հաջորդը Եմմերի որդի Սադոկն+ էր, որը վերանորոգում էր իր տան դիմաց գտնվող հատվածը:
Նրան հաջորդում էր Սեքենիայի որդի Սեմայիան՝ Արևելյան դարպասի+ պահապանը:
30 Հաջորդ հատվածը վերանորոգում էին Սելեմիայի որդի Հանանիան և Սելեֆի վեցերորդ որդի Անոնը:
Նրանց հաջորդում էր Բարաքիայի որդի Մեսուլամը,+ որը վերանորոգում էր իր տան* դիմաց գտնվող հատվածը:
31 Հաջորդը ոսկերիչների համքարության անդամ Մելքիան էր. նա վերանորոգում էր պարսպի մեկ այլ հատված՝ մինչև տաճարի սպասավորների+ և առևտրականների տունը, որը գտնվում է Զննության դարպասի դիմաց, և այնտեղից՝ մինչև անկյունի վերնասենյակը:
32 Իսկ անկյունի վերնասենյակի և Ոչխարների դարպասի+ միջև ընկած հատվածը վերանորոգում էին ոսկերիչներն ու առևտրականները: