Օսեե
3 Մինչդեռ ես էի, որ Եփրեմին քայլել սովորեցրի՝+
Առնելով նրան իմ բազուկների մեջ,+
Իսկ նա չհասկացավ, որ ես էի բուժել իրեն:
4 Ես առաջնորդում էի իմ ժողովրդին բարության պարաններով՝* սիրո լարերով:+
Նրանց պարանոցներից* ես հանեցի լուծը
Եվ ամեն մեկին քնքշորեն կերակրեցի:
5 Նրանք չեն վերադառնա Եգիպտոս,
Բայց Ասորեստանը կթագավորի նրանց վրա,+
Որովհետև նրանք չուզեցին վերադառնալ ինձ մոտ:+
6 Սուր կպտտվի նրանց քաղաքներում+ և կջարդի դրանց դարպասների նիգերը,*
Կխժռի նրանց իրենց չար ծրագրերի համար:+
7 Իմ ժողովուրդը նորից ու նորից դավաճանության ճանապարհն է բռնում:+
Թեև նրանք դեպի վսեմն* են կանչվում, բայց ոչ մեկը տեղից վեր չի կենում:
8 Ինչպե՞ս կարող եմ հրաժարվել քեզանից, ո՛վ Եփրեմ:+
Քեզ ինչպե՞ս կարող եմ հանձնել քո թշնամիներին, ո՛վ Իսրայել:
Ինչպե՞ս կարող եմ քեզ հետ վարվել այնպես, ինչպես Ադմայի հետ վարվեցի:
Քեզ ինչպե՞ս կարող եմ բնաջինջ անել, ինչպես Սեբոյիմին:+
Չէ՞ որ ես Աստված եմ և ոչ թե մարդ,
Քեզ հետ եղող Սուրբն եմ:
Ես քո դեմ չեմ գա ցասումով:
10 Իսրայելը ինձ՝ Եհովայիս կհետևի, և ես առյուծի պես կմռնչամ:+
Երբ մռնչամ, իմ որդիները ահուդողով կգան արևմուտքից:+