Թվեր
10 Հետո Եհովան ասաց Մովսեսին. 2 «Ձեզ համար արծաթից երկու շեփոր+ պատրաստեք. դրանք կոփելով պատրաստեք: Դրանք պետք է ծառայեն իսրայելացիներին մեկտեղ կանչելու և ճամբարները հավաքելու համար: 3 Երբ երկու շեփորները հնչեն, ողջ ժողովուրդը պետք է հավաքվի քեզ մոտ՝ հանդիպման վրանի մուտքի առաջ:+ 4 Իսկ երբ միայն մեկը հնչի, քեզ մոտ պետք է հավաքվեն միայն ցեղապետները՝ Իսրայելի հազարապետները:+
5 Երբ տատանվող ազդանշան հնչեցնեք, պետք է ճանապարհ ընկնեն արևելյան կողմում գտնվող ճամբարները:+ 6 Երբ երկրորդ անգամ տատանվող ազդանշան հնչեցնեք, պետք է ճանապարհ ընկնեն հարավային կողմում գտնվող ճամբարները:+ Ամեն անգամ, երբ այսպիսի ազդանշան հնչի, ճամբարներից մեկը պետք է ճանապարհ ընկնի:
7 Այսպիսով՝ ժողովրդին մեկտեղ հավաքելու համար պետք է շեփոր հնչեցնեք,+ բայց ոչ տատանվող ազդանշան արձակելով: 8 Շեփորները պետք է փչեն Ահարոնի որդիները՝ քահանաները.+ այս ամենը պետք է սերնդեսերունդ մնայուն կանոն լինի ձեզ համար:
9 Եթե ձեր երկրում պատերազմելու լինեք կեղեքիչների դեմ, որոնք կհարձակվեն ձեզ վրա, ապա շեփորներով պատերազմի ազդանշան հնչեցրեք,+ և ձեր Աստված Եհովան կլսի* ու ձեզ կփրկի թշնամիներից:
10 Շեփորներ պետք է հնչեցնեք նաև այն ժամանակ, երբ ողջակեզներ+ ու խաղաղության զոհեր+ մատուցեք ձեր ուրախ առիթներին՝+ տոներին+ և ամեն ամսվա սկզբին. շեփորների ձայնը ձեր Աստծուն կհիշեցնի ձեր մասին: Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»:+
11 Երկրորդ տարում՝ երկրորդ ամսվա 20-րդ օրը,+ ամպը բարձրացավ Վկայության խորանից:+ 12 Ուստի իսրայելացիները Սինա անապատից ճանապարհ ընկան այն հերթականությամբ, որ սահմանվել էր նրանց համար:+ Նրանք գնացին, մինչև որ ամպը կանգ առավ Փառան անապատում:+ 13 Սա առաջին անգամ էր, որ նրանք ճանապարհ ընկան այն կարգադրության համաձայն, որը Եհովան տվել էր Մովսեսի միջոցով:+
14 Առաջինը ճանապարհ ընկավ Հուդայի ցեղի գլխավորած եռացեղ ստորաբաժանումը՝ խումբ առ խումբ:* Այդ ցեղի զորախումբը գլխավորում էր Ամինադաբի որդի Նաասոնը:+ 15 Իսաքարի ցեղի զորախումբը գլխավորում էր Սոգարի որդի Նաթանայելը:+ 16 Իսկ Զաբուղոնի ցեղի զորախումբը գլխավորում էր Քելոնի որդի Եղիաբը:+
17 Երբ խորանը հավաքեցին,+ առաջինը ճանապարհ ընկան Գերսոնի որդիներն+ ու Մերարիի որդիները՝+ խորանը տանողները:
18 Հետո ճանապարհ ընկավ Ռուբենի ցեղի գլխավորած եռացեղ ստորաբաժանումը՝ խումբ առ խումբ:* Այդ ցեղի զորախումբը գլխավորում էր Սեդիուրի որդի Ելիսուրը:+ 19 Շմավոնի ցեղի զորախումբը գլխավորում էր Սուրիսադայի որդի Սալամիելը:+ 20 Իսկ Գադի ցեղի զորախումբը գլխավորում էր Դագուելի որդի Ելիասաֆը:+
21 Ապա ճանապարհ ընկան Կահաթյանները, որոնք տանում էին սրբարանի իրերը:+ Խորանը պետք է կանգնեցվեր մինչև նրանց տեղ հասնելը:
22 Այնուհետև ճանապարհ ընկավ Եփրեմի ցեղի գլխավորած եռացեղ ստորաբաժանումը՝ խումբ առ խումբ:* Այդ ցեղի զորախումբը գլխավորում էր Ամիուդի որդի Ելիսաման:+ 23 Մանասեի ցեղի զորախումբը գլխավորում էր Փադասուրի որդի Գամաղիելը:+ 24 Իսկ Բենիամինի ցեղի զորախումբը գլխավորում էր Գեդեոնիի որդի Աբիդանը:+
25 Ապա ճանապարհ ընկավ Դանի ցեղի գլխավորած եռացեղ ստորաբաժանումը՝ խումբ առ խումբ.* այն հետևի կողմից պաշտպանում էր մյուս բոլոր ցեղերին: Այդ ցեղի զորախումբը գլխավորում էր Ամիսադայի որդի Աքիեզերը:+ 26 Ասերի ցեղի զորախումբը գլխավորում էր Եքրանի որդի Փագիելը:+ 27 Իսկ Նեփթաղիմի ցեղի զորախումբը գլխավորում էր Ենանի որդի Աքիրեն:+ 28 Իսրայելացիները իրենց զորախմբերով ճանապարհ ընկնելիս այս կարգին էին հետևում:+
29 Հետո Մովսեսն ասաց Հոբաբին՝ իր աներոջ՝ մադիանացի Ռագուելի*+ որդուն. «Մենք ճանապարհ ենք ընկնում դեպի այն վայրը, որի մասին Եհովան ասել է. «Այն ձեզ եմ տալու»:+ Արի մեզ հետ.+ մենք քեզ լավ կնայենք: Եհովան Իսրայելին բարիք է խոստացել»:+ 30 Բայց նա ասաց. «Ես չեմ գա, կվերադառնամ իմ երկիր՝ իմ ազգականների մոտ»: 31 Մովսեսն էլ ասաց. «Խնդրում եմ, մի՛ գնա. դու լավ գիտես, թե անապատում որտեղ կարող ենք ճամբար դնել, ու մեզ համար ուղեկցորդ* կլինես: 32 Եթե գաս մեզ հետ,+ ապա ինչ բարիք որ Եհովան անի մեզ համար, նույնը մենք կանենք քեզ համար»:
33 Ժողովուրդը հեռացավ Եհովայի լեռան+ մոտից և երեք օր ճանապարհ գնաց: Այդ երեք օրերի ընթացքում Եհովայի ուխտի տապանակը+ տանում էին նրանց առջևից, որպեսզի հանգրվանելու տեղ գտնեն:+ 34 Երբ էլ որ նրանք դուրս էին գալիս իրենց ճամբար դրած տեղից, ողջ ցերեկը Եհովայի ամպը+ առաջնորդում էր նրանց:
35 Ամեն անգամ, երբ տապանակը բարձրացնում էին, որ տանեն, Մովսեսն ասում էր. «Վե՛ր կաց, ո՛վ Եհովա,+ թող քո թշնամիները ցիրուցան լինեն, և քեզ ատողները փախչեն քո առաջից»: 36 Եվ երբ այն ցած էին դնում, նա ասում էր. «Եկ, ո՛վ Եհովա, և բնակվիր Իսրայելի բազմահազարանոց ժողովրդի մեջ»:+