Թվեր
2 Եհովան խոսեց Մովսեսի ու Ահարոնի հետ՝ ասելով. 2 «Իսրայելացիները պետք է ճամբար դնեն իրենց եռացեղ ստորաբաժանմանը հատկացված տարածքում՝+ ամենքն իրենց նահապետական տան նշանի մոտ: Իրենց վրանները նրանք պետք է կանգնեցնեն հանդիպման վրանի շուրջբոլորը, այնպես, որ դրանք նայեն դեպի հանդիպման վրանը:
3 Հուդայի ցեղի գլխավորած եռացեղ ստորաբաժանումը խումբ առ խումբ* ճամբար կդնի արևելյան՝ դեպի արևածագը նայող կողմում: Հուդայի որդիների ցեղապետն է Ամինադաբի որդի Նաասոնը:+ 4 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 74 600 հոգի են:+ 5 Հուդայի ցեղի մի կողմում ճամբար կդնի Իսաքարի ցեղը: Իսաքարի որդիների ցեղապետն է Սոգարի որդի Նաթանայելը:+ 6 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 54 400 հոգի են:+ 7 Իսկ մյուս կողմում ճամբար կդնի Զաբուղոնի ցեղը: Զաբուղոնի որդիների ցեղապետն է Քելոնի որդի Եղիաբը:+ 8 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 57 400 հոգի են:+
9 Հուդայի ցեղի գլխավորած բոլոր զորախմբերի հաշվառված տղամարդկանց թիվը 186 400 է: Առաջինը նրանք պետք է հավաքեն ճամբարը և ճանապարհ ընկնեն:+
10 Ռուբենի ցեղի+ գլխավորած եռացեղ ստորաբաժանումը խումբ առ խումբ* ճամբար կդնի հարավային կողմում: Ռուբենի որդիների ցեղապետն է Սեդիուրի որդի Ելիսուրը:+ 11 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 46 500 հոգի են:+ 12 Ռուբենի ցեղի մի կողմում ճամբար կդնի Շմավոնի ցեղը: Շմավոնի որդիների ցեղապետն է Սուրիսադայի որդի Սալամիելը:+ 13 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 59 300 հոգի են:+ 14 Իսկ մյուս կողմում ճամբար կդնի Գադի ցեղը: Գադի որդիների ցեղապետն է Ռագուելի որդի Ելիասաֆը:+ 15 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 45 650 հոգի են:+
16 Ռուբենի ցեղի գլխավորած բոլոր զորախմբերի հաշվառված տղամարդկանց թիվը 151 450 է: Երկրորդը նրանք ճանապարհ կընկնեն:+
17 Հանդիպման վրանը տեղափոխելիս+ ղևտացիները պետք է լինեն մյուս ցեղերի միջև:
Ցեղերը պետք է ճանապարհ ընկնեն այն հերթականությամբ, որով ճամբար են դնում:+ Յուրաքանչյուրն իր տեղում պետք է լինի՝ իր եռացեղ ստորաբաժանման մեջ:
18 Եփրեմի ցեղի գլխավորած եռացեղ ստորաբաժանումը խումբ առ խումբ* ճամբար կդնի արևմտյան կողմում: Եփրեմի որդիների ցեղապետն է Ամիուդի որդի Ելիսաման:+ 19 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 40 500 հոգի են:+ 20 Եփրեմի ցեղի մի կողմում ճամբար կդնի Մանասեի ցեղը:+ Մանասեի որդիների ցեղապետն է Փադասուրի որդի Գամաղիելը:+ 21 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 32 200 հոգի են:+ 22 Իսկ մյուս կողմում ճամբար կդնի Բենիամինի ցեղը: Բենիամինի որդիների ցեղապետն է Գեդեոնիի որդի Աբիդանը:+ 23 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 35 400 հոգի են:+
24 Եփրեմի ցեղի գլխավորած բոլոր զորախմբերի հաշվառված տղամարդկանց թիվը 108 100 է: Երրորդը նրանք ճանապարհ կընկնեն:+
25 Դանի ցեղի գլխավորած եռացեղ ստորաբաժանումը խումբ առ խումբ* ճամբար կդնի հյուսիսային կողմում: Դանի որդիների ցեղապետն է Ամիսադայի որդի Աքիեզերը:+ 26 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 62 700 հոգի են:+ 27 Դանի ցեղի մի կողմում ճամբար կդնի Ասերի ցեղը: Ասերի որդիների ցեղապետն է Եքրանի որդի Փագիելը:+ 28 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 41 500 հոգի են:+ 29 Իսկ մյուս կողմում ճամբար կդնի Նեփթաղիմի ցեղը: Նեփթաղիմի որդիների ցեղապետն է Ենանի որդի Աքիրեն:+ 30 Նրա զորախմբում ընդգրկվածները՝ բոլոր հաշվառված տղամարդիկ, 53 400 հոգի են:+
31 Դանի ցեղի գլխավորած բոլոր զորախմբերի հաշվառված տղամարդկանց թիվը 157 600 է: Իսրայելի եռացեղ ստորաբաժանումների մեջ նրանք վերջինը ճանապարհ կընկնեն»:+
32 Այսքանն էին այն իսրայելացիները, որ ըստ իրենց նահապետական տների հաշվառվել էին բանակում ծառայելու համար. ճամբարներում հաշվառվածների ընդհանուր թիվը 603 550 էր:+ 33 Բայց, ինչպես և Եհովան պատվիրել էր Մովսեսին, ղևտացիները չհաշվառվեցին+ մյուս իսրայելացիների հետ: 34 Իսրայելացիներն ամեն բան արեցին այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին: Հենց այդպես էին նրանք ճամբար դնում իրենց եռացեղ ստորաբաժանումներով+ և այդպես էին հավաքում ճամբարն ու ճանապարհ ընկնում՝+ ամենքն իրենց նահապետական տներով ու տոհմերով: