2 Սամուել
8 Որոշ ժամանակ անց Դավիթը պարտության մատնեց փղշտացիներին+ ու հպատակեցրեց նրանց:+ Նա փղշտացիների ձեռքից վերցրեց Մեթեկամման:
2 Դավիթը հաղթեց նաև մովաբացիներին:+ Նա կարգադրեց նրանց գետնին պառկել, որ լարով չափի նրանց շարքը: Դավիթը լարի երկու չափ երկարություն չափեց ու այդ հատվածում շարված մարդկանց սպանել տվեց, հետո լարի մեկ չափ երկարություն չափեց և այդ հատվածում շարված մարդկանց ողջ թողեց:+ Այսպիսով՝ մովաբացիները Դավթի ծառաները դարձան և սկսեցին տուրք վճարել նրան:+
3 Դավիթը պարտության մատնեց Րոոբի որդուն՝ Զոբայի թագավոր Ադրազարին,+ երբ վերջինս գնում էր վերականգնելու իր իշխանությունը Եփրատի շրջանում:+ 4 Դավիթը գերի վերցրեց 1 700 հեծյալ և 20 000 հետևակ: Ապա բոլոր մարտակառքերի ձիերին ջլատեց, բայց 100-ին խնայեց:+
5 Երբ Դամասկոսի+ ասորիները եկան, որ օգնեն Զոբայի թագավոր Ադրազարին, Դավիթը ասորիներից 22 000 հոգու կոտորեց:+ 6 Դրանից հետո նա Ասորիքի* Դամասկոսում կայազորներ տեղակայեց, և ասորիները նրա ծառաները դարձան ու սկսեցին տուրք վճարել նրան: Ուր էլ որ Դավիթը գնում էր, Եհովան նրան հաղթանակ* էր շնորհում:+ 7 Դավիթը Ադրազարի ծառաներից վերցրեց նրանց ոսկե կլոր վահաններն ու բերեց Երուսաղեմ,+ 8 իսկ Բեթահից ու Բերոթայից՝ Ադրազարի քաղաքներից, Դավիթը մեծ քանակությամբ պղինձ վերցրեց:
9 Եմաթի+ թագավոր Թովուն, լսելով, որ Դավիթ թագավորը ջախջախել է Ադրազարի ամբողջ զորքը,+ 10 իր որդուն՝ Հորամին, ուղարկեց Դավթի մոտ՝ նրա ողջությունը հարցնելու և շնորհավորելու Ադրազարին հաղթելու կապակցությամբ (բանն այն է, որ Ադրազարը շատ էր պատերազմել Թովուի դեմ): Հորամն իր հետ բերեց արծաթե, ոսկե ու պղնձե իրեր: 11 Դավիթ թագավորը դրանք Եհովային նվիրեց,* ինչպես որ նվիրել էր այն արծաթն ու ոսկին, որոնք վերցրել էր իրեն հպատակեցրած բոլոր ազգերից՝+ 12 ասորիներից, մովաբացիներից,+ ամմոնացիներից, փղշտացիներից,+ ամաղեկացիներից,+ ինչպես նաև Զոբայի թագավոր Ադրազարից՝+ Րոոբի որդուց: 13 Դավիթը հայտնի դարձավ նաև Աղի հովտից վերադառնալուց հետո, որտեղ կոտորել էր 18 000 եդոմացու:+ 14 Նա Եդոմում կայազորներ տեղակայեց: Դավիթը կայազորներ հիմնեց ամբողջ Եդոմում, և բոլոր եդոմացիները նրա ծառաները դարձան:+ Ուր էլ որ նա գնում էր, Եհովան նրան հաղթանակ* էր շնորհում:+
15 Դավիթը թագավորում էր ամբողջ Իսրայելի վրա+ և իր ժողովրդին ղեկավարելիս արդարություն ու արդարադատություն էր իրագործում:+ 16 Շարուհեայի որդի Հովաբը+ զորքի հրամանատարն էր, իսկ Աքիլուդի որդի Հովսափատը+ տարեգիր էր: 17 Աքիտոբի որդի Սադոկը+ և Աբիաթարի որդի Աքիմելեքը քահանաներ էին, իսկ Սարայիան քարտուղար էր: 18 Հովիադայի որդի Բանեան+ քերեթցիների ու փելեթցիների*+ պետն էր, իսկ Դավթի որդիները դարձան գլխավոր նախարարներ:*