Դավթի երգը:
29 Տվեք Եհովային իրեն արժանի պատիվը, ո՛վ զորավորների որդիներ,
Տվեք Եհովային իրեն արժանի պատիվը,
Քանի որ զորեղ է նա ու փառահեղ:+
2 Եհովային իր անվանը վայել փառք տվեք,
Շքեղ ու սուրբ հանդերձանքով Եհովայի առաջ խոնարհվեք:
3 Ամպերից վեր լսվում է Եհովայի ձայնը,
Փառահեղ Աստծու ձայնը որոտի պես թնդում է:+
Թանձր ամպերի վերևում Եհովան է:+
4 Եհովայի ձայնը զորեղ է,+
Եհովայի ձայնը փառահեղ է:
5 Եհովայի ձայնից կոտրվում են մայրիները,
Այո՛, Եհովան ջարդուխուրդ է անում Լիբանանի մայրիները:+
6 Նա Լիբանանին ցատկոտել է տալիս հորթի պես,
Սարիոնին՝+ վայրի ցլիկների պես:
7 Եհովայի ձայնը կրակե շանթեր է արձակում:+
8 Եհովայի ձայնից անապատը շարժվում է,+
Կադեսի+ անապատը Եհովան ցնցում է:
9 Եհովայի ձայնից եղնիկը դողում է և ծնում,
Անտառները տերևաթափ են լինում:+
Նրա տաճարում բոլորն ասում են. «Փա՛ռք Աստծուն»:
10 Եհովայի գահն է երկնային օվկիանոսի վերևում.+
Որպես գահակալ Արքա՝ Եհովան հավիտյան է իշխում:+
11 Եհովան իր ժողովրդին զորություն կտա:+
Եհովան իր ժողովրդին կօրհնի խաղաղությամբ:+