Թվեր
12 Մարիամն ու Ահարոնը սկսեցին Մովսեսի դեմ խոսել, քանի որ նա քուշեցի կնոջ հետ էր ամուսնացել:+ 2 Նրանք ասում էին. «Մի՞թե Եհովան միայն Մովսեսի միջոցով է խոսում: Ի՞նչ է, մեր միջոցով չի՞ խոսում»:+ Եվ Եհովան լսում էր:+ 3 (Մովսեսը երկրի վրա ապրող բոլոր մարդկանցից ամենահեզն էր):*+
4 Եհովան անսպասելիորեն ասաց Մովսեսին, Ահարոնին ու Մարիամին. «Գնացե՛ք հանդիպման վրան»: Եվ երեքն էլ գնացին: 5 Եհովան ամպի սյունով իջավ,+ կանգնեց հանդիպման վրանի մուտքի մոտ և կանչեց Ահարոնին ու Մարիամին, և նրանք երկուսով առաջ եկան: 6 Նա ասաց. «Լսեք, խնդրեմ, թե ինչ եմ ասում: Երբ ձեր մեջ իմ՝ Եհովայիս մարգարեն է լինում, ես տեսիլքով եմ հայտնվում նրան+ ու երազի միջոցով եմ խոսում նրա հետ:+ 7 Բայց իմ ծառա Մովսեսի դեպքում այդպես չէ: Ես իմ ամբողջ ժողովրդին նրան եմ վստահել*+ 8 ու նրա հետ դեմ առ դեմ* եմ խոսում,+ պարզ ու հստակ, ոչ թե հանելուկներով: Նա տեսնում է իմ՝ Եհովայիս հայտնվելը: Ինչպե՞ս չվախեցաք խոսել իմ ծառա Մովսեսի դեմ»:
9 Եհովայի բարկությունը բորբոքվեց նրանց դեմ, և նա հեռացավ նրանցից: 10 Ամպը գնաց վրանի վերևից, և ահա Մարիամը պատուհասվեց բորոտությամբ ու ձյան պես սպիտակ դարձավ:+ Ահարոնը շրջվեց Մարիամի կողմը ու տեսավ, որ նա բորոտ է դարձել:+ 11 Ահարոնն իսկույն ասաց Մովսեսին. «Աղաչում եմ, տե՛ր իմ, խնդրում եմ, մի՛ թող՝ պատժվենք այս մեղքի համար: Մենք հիմարություն ենք արել: 12 Խնդրում եմ, թույլ մի՛ տուր, որ նա նմանվի մեռած վիճակում ծնված մանկան, որի մարմինը կիսով չափ փտած է»: 13 Ուստի Մովսեսը սկսեց աղերսել Եհովային՝ ասելով. «Ո՜վ Աստված, խնդրո՜ւմ եմ, բուժի՜ր նրան, աղաչո՜ւմ եմ»:+
14 Եհովան ասաց Մովսեսին. «Եթե նրա հայրը թքեր նրա երեսին, մի՞թե նա յոթ օր նվաստացած վիճակում չէր լինի: Ուրեմն թող յոթ օր մեկուսացած մնա ճամբարից դուրս,+ իսկ հետո կարող է հետ գալ»: 15 Ուստի Մարիամը յոթ օր մեկուսացած մնաց ճամբարից դուրս,+ և ժողովուրդը չհավաքեց ճամբարն ու ճանապարհ չընկավ, մինչև որ Մարիամը հետ չեկավ: 16 Դրանից հետո ժողովուրդը Ասերոթից+ ճանապարհ ընկավ ու ճամբար դրեց Փառան անապատում:+