Հայտնություն
15 Երկնքում մեկ ուրիշ ցնցող երևույթ* տեսա՝ մեծ և զարմանահրաշ: Տեսա յոթ հրեշտակների,+ որոնք յոթ պատուհասներ ունեին. դրանք վերջինն են, որովհետև դրանցով ավարտվում է Աստծու բարկությունը:+
2 Եվ տեսա ապակե ծովի նման մի բան,+ որը բռնկված էր կրակով, նաև նրանց, ովքեր հաղթել են գազանին,+ նրա պատկերին+ և նրա անվան թվին:+ Նրանք կանգնած էին ապակե ծովի մոտ՝ Աստծու քնարները ձեռքներին, 3 ու երգում էին Աստծու ծառա Մովսեսի երգն+ ու Գառան+ երգը.
«Մեծ և սքանչելի են քո գործերը,+ Եհո՛վա* Աստված, Ամենակարո՛ղ:+ Արդար ու ճիշտ են քո ճանապարհները,+ հավիտենությա՛ն Թագավոր:+ 4 Ո՞վ չի վախենա քեզնից, Եհո՛վա, և չի փառաբանի քո անունը, քանի որ միայն դու ես նվիրված:+ Բոլոր ազգերը կտեսնեն, որ դու արդարությամբ ես դատում, և կգան ու կերկրպագեն քեզ»:+
5 Հետո տեսա, որ վկայության խորանի սրբարանը+ բացվեց երկնքում,+ 6 և յոթ պատուհասներ ունեցող յոթ հրեշտակները+ դուրս եկան սրբարանից՝ շլացուցիչ մաքուր կտավ հագած և իրենց կրծքավանդակներին ոսկե գոտի կապած: 7 Չորս կենդանի էակներից մեկը յոթ հրեշտակներին յոթ ոսկե թասեր տվեց, որոնք լիքն էին Աստծու բարկությամբ,+ նրա, ով կենդանի է հավիտյանս հավիտենից: 8 Եվ Աստծու փառքից ու նրա զորությունից սրբարանը ծխով լցվեց,+ և ոչ ոք չկարողացավ մտնել սրբարան, մինչև որ յոթ հրեշտակների յոթ պատուհասները+ չդադարեցին: