Ելք
40 Այնուհետև Եհովան Մովսեսին ասաց. 2 «Առաջին ամսվա առաջին օրը կանգնեցրու խորանը՝ հանդիպման վրանը:+ 3 Վկայության+ տապանակը դիր այնտեղ և վարագույրով+ առանձնացրու այն հատվածը, որտեղ տապանակն է: 4 Ներս տար սեղանը+ և վրան դասավորիր այն ամենը, ինչ պետք է դրվի դրա վրա: Հետո ներս տար ճրագակալը+ և վառիր ճրագները:+ 5 Խնկարկության ոսկե սեղանը*+ դիր Վկայության տապանակի դիմաց,* ապա կախիր խորանի մուտքի վարագույրը:+
6 Ողջակեզի զոհասեղանը+ դիր խորանի, այսինքն՝ հանդիպման վրանի մուտքի դիմաց, 7 իսկ ավազանը դիր հանդիպման վրանի և զոհասեղանի միջև ու մեջը ջուր լցրու:+ 8 Խորանի գավիթի+ շուրջբոլորը ցանկապատ կանգնեցրու և կախիր գավիթի մուտքի վարագույրը:+ 9 Հետո վերցրու օծման յուղը+ և օծիր խորանն ու այնտեղ գտնվող ամեն բան:+ Խորանն ու դրա ողջ կահկարասին սրբագործիր,* որպեսզի սուրբ դառնան: 10 Օծիր ողջակեզի զոհասեղանն ու դրա բոլոր պիտույքները և սրբագործիր զոհասեղանը, որ այն անչափ սուրբ դառնա:+ 11 Օծիր ավազանն ու դրա պատվանդանը և սրբագործիր դրանք:
12 Հետո Ահարոնին ու նրա որդիներին բեր հանդիպման վրանի մուտքի մոտ և ջրով լվացվել տուր* նրանց:+ 13 Ահարոնին հագցրու սուրբ հանդերձանքը,+ օծիր ու սրբագործիր նրան,+ և նա կծառայի ինձ որպես քահանա: 14 Ապա մոտ բեր նրա որդիներին և նրանց հագցրու երկար զգեստները:+ 15 Օծիր նրանց, ինչպես իրենց հորը,+ որ ծառայեն ինձ որպես քահանաներ: Այդ օծումը նշան կլինի, որ նրանք ու իրենց որդիները սերնդեսերունդ ծառայելու են ինձ որպես քահանաներ»:+
16 Մովսեսն ամեն ինչ արեց այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրեն.+ նա հենց այդպես արեց:
17 Այսպիսով՝ երկրորդ տարում՝ առաջին ամսվա առաջին օրը, խորանը կանգնեցվեց:+ 18 Մովսեսը կանգնեցրեց խորանը. դրեց ակոսավոր պատվանդանները,+ տեղադրեց շրջանակները,+ ձողերն+ անցկացրեց օղակների միջով և կանգնեցրեց սյուները: 19 Այնուհետև խորանի հիմնակմախքի վրա տարածեց ծածկոցը,+ դրա վրա էլ գցեց մյուս ծածկոցները,+ ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:
20 Դրանից հետո նա վերցրեց Վկայության տախտակներն+ ու դրեց տապանակի+ մեջ, տապանակի ձողերն+ անցկացրեց օղակների միջով և կափարիչը+ դրեց վրան:+ 21 Ապա Վկայության տապանակը բերեց խորան: Այն հատվածը, որտեղ տապանակն էր,+ առանձնացրեց բաժանող վարագույրով,+ ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:
22 Այնուհետև սեղանը+ դրեց վարագույրից դուրս՝ խորանի՝ հանդիպման վրանի հյուսիսային կողմում, 23 և հացերը+ դասավորեց դրա վրա՝ Եհովայի առաջ, ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:
24 Իսկ ճրագակալը+ նա դրեց խորանի, այսինքն՝ հանդիպման վրանի հարավային կողմում՝ սեղանի դիմաց: 25 Մովսեսը Եհովայի առաջ վառեց ճրագները,+ ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:
26 Հետո Մովսեսը հանդիպման վրանում՝ վարագույրի* դիմաց, դրեց խնկարկության ոսկե սեղանը՝+ 27 դրա վրա անուշաբույր խունկ+ ծխեցնելու համար,+ ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:
28 Ապա կախեց խորանի մուտքի վարագույրը:+
29 Ողջակեզի զոհասեղանը+ նա դրեց խորանի, այսինքն՝ հանդիպման վրանի մուտքի մոտ, որ դրա վրա ողջակեզ+ և հացի ընծա մատուցվի: Նա արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրել էր իրեն:
30 Հետո հանդիպման վրանի և զոհասեղանի միջև դրեց ավազանը ու դրա մեջ ջուր լցրեց լվացվելու համար:+ 31 Մովսեսը, Ահարոնն ու նրա որդիները այդ ջրով լվացին իրենց ձեռքերն ու ոտքերը: 32 Ամեն անգամ նախքան հանդիպման վրան մտնելն ու զոհասեղանին մոտենալը նրանք* լվացվում էին,+ ճիշտ ինչպես Եհովան պատվիրել էր Մովսեսին:
33 Վերջում Մովսեսը խորանի գավիթի+ շուրջբոլորը ցանկապատ կանգնեցրեց և կախեց գավիթի մուտքի վարագույրը:+
Այսպիսով՝ նա ավարտեց ամբողջ գործը: 34 Այդ ժամանակ ամպը ծածկեց խորանը,* և այն լցվեց Եհովայի փառքով:+ 35 Մովսեսը չէր կարողանում մտնել խորան,* որովհետև ամպը դրա վերևում էր. խորանը լցված էր Եհովայի փառքով:+
36 Երբ ամպը բարձրանում էր խորանի վրայից, իսրայելացիները հավաքում էին իրենց ճամբարն ու մեկնում. նրանք այդպես էին անում իրենց ողջ ճամփորդության ընթացքում:+ 37 Մինչև ամպը չբարձրանար, նրանք չէին հավաքում ճամբարը:+ 38 Ողջ ճամփորդության ընթացքում Իսրայելի ժողովուրդը տեսնում էր, որ ցերեկը Եհովայի ամպն է խորանի վերևում, իսկ գիշերը՝ կրակը:+