Հայտնություն
13 Նա* անշարժ կանգնեց ծովի ավազի վրա:
Եվ տեսա մի գազանի,+ որը դուրս էր գալիս ծովից:+ Նա տասը եղջյուր և յոթ գլուխ ուներ: Նրա եղջյուրներին տասը թագեր կային, իսկ գլուխներին՝ Աստծուն անարգող անուններ: 2 Այդ գազանը նման էր ընձառյուծի, բայց նրա ոտքերը արջի թաթերի էին նման, իսկ բերանը՝ առյուծի երախի: Վիշապը+ գազանին զորություն, գահ և մեծ իշխանություն տվեց:+
3 Ես տեսա, որ նրա գլուխներից մեկի վրա վերք կար, որը մահացու էր թվում, բայց այդ մահացու վերքը բուժվեց,+ և ողջ երկիրը հիացմունքով գնաց գազանի հետևից: 4 Մարդիկ երկրպագեցին վիշապին, որովհետև նա իշխանություն տվեց գազանին, և երկրպագեցին գազանին՝ ասելով. «Ո՞վ է նման գազանին, և ո՞վ կարող է պատերազմել նրա դեմ»: 5 Նրան իրավունք տրվեց մեծ-մեծ և անարգական խոսքեր ասելու, նաև տրվեց իշխանություն՝ 42 ամիս+ գործելու: 6 Նա բացեց իր բերանը և անարգական խոսքեր+ ասաց Աստծու, նրա անվան, ինչպես նաև նրա բնակության վայրի, այսինքն՝ երկնքում բնակվողների դեմ:+ 7 Նրան թույլ տրվեց պատերազմել սրբերի* դեմ ու հաղթել նրանց+ և իշխանություն տրվեց ամեն ցեղի, ժողովրդի, լեզվի և ազգի պատկանող մարդկանց վրա: 8 Նրան կերկրպագեն երկրի բոլոր այն բնակիչները, որոնց անունները չեն գրվել մորթված Գառան+ կյանքի գրքում+ աշխարհը հիմնվելուց ի վեր:
9 Ով ականջ ունի, թող ուշադիր լսի:+ 10 Եթե մեկը պետք է գերության տարվի, կտարվի: Եթե որևէ մեկը սրով սպանի,* սրով էլ պետք է սպանվի:+ Ահա թե ինչու սրբերը+ պետք է դիմացկունություն+ և հավատ+ դրսևորեն:
11 Ապա տեսա մեկ ուրիշ գազանի, որը դուրս էր գալիս երկրից, և որը գառան եղջյուրների նման երկու եղջյուր ուներ: Նա սկսեց խոսել վիշապի+ նման: 12 Նա առաջին գազանի+ ողջ իշխանությունը գործի դրեց վերջինիս ներկայությամբ և երկրին ու դրա բնակիչներին ստիպեց երկրպագել առաջին գազանին, որի մահացու վերքը բուժվել էր:+ 13 Նա մարդկանց աչքի առաջ հրաշքներ արեց, նույնիսկ երկնքից կրակ իջեցրեց երկրի վրա:
14 Այն հրաշքներով, որոնք իրեն թույլ էր տրվել անել գազանի ներկայությամբ, նա մոլորեցրեց երկրի բնակիչներին+ և ասաց, որ պատրաստեն սրով վիրավորված, բայց կենդանի մնացած գազանի պատկերը:+ 15 Եվ նրան թույլ տրվեց շունչ* տալ գազանի պատկերին, որպեսզի գազանի պատկերը կարողանա խոսել և որպեսզի սպանել տա բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են երկրպագել գազանի պատկերին:
16 Նա հարկադրում էր բոլոր մարդկանց՝ փոքրերին ու մեծերին, հարուստներին ու աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ իրենց աջ ձեռքին կամ ճակատներին նշան ստանան,+ 17 և ով որ չունենար այդ նշանը՝ գազանի անունը+ կամ նրա անվան թիվը,+ չէր կարողանա գնել կամ վաճառել: 18 Այստեղ է, որ իմաստություն է հարկավոր. ով հասկացողություն ունի, թող հաշվի գազանի թիվը, որովհետև այն մարդկային թիվ է: Այդ թիվը 666 է:+