Դանիել
12 «Այդ ժամանակ Միքայելը՝*+ մեծ իշխանը,+ որը կանգնած է քո ժողովրդի թիկունքին, գործի կանցնի:* Եվ նեղության ժամանակ կլինի, որի նմանը չի եղել ազգի առաջ գալուց ի վեր և մինչև այդ ժամանակը չի լինի: Քո ժողովուրդը՝ բոլոր նրանք, որոնց անունները գրված են գրքում,+ այդ ժամանակ կփրկվեն:+ 2 Հողի մեջ քնածներից շատերը կարթնանան. ոմանք հավիտենական կյանքի համար, ոմանք էլ նախատինքի ու հավիտենական անարգանքի համար:
3 Իմաստություն ունեցողները երկնակամարի պես վառ կշողան, և շատերին արդարության ճանապարհի վրա կանգնեցնողները աստղերի պես կփայլեն հուր-հավիտյան:
4 Ո՛վ Դանիել, այս խոսքերի նշանակությունը պետք է գաղտնի պահվի, ուստի կնիք դիր գրքի վրա, մինչև գա վերջի ժամանակը:+ Շատերը խորությամբ կքննեն այն, ու ճշմարտության մասին գիտելիքները կավելանան»:*+
5 Ապա ես՝ Դանիելս, տեսա, որ գետի մոտ ևս երկու հոգի են կանգնած՝ մեկը այս ափին, մյուսը՝ այն ափին:+ 6 Հետո նրանցից մեկն ասաց կտավե հագուստ հագած մարդուն,+ որը գետի վերևում էր. «Որքա՞ն են տևելու այս զարմանահրաշ բաները»: 7 Եվ ես լսեցի կտավե հագուստ հագած մարդու ձայնը, որը գետի վերևում էր: Նա իր աջ ու ձախ ձեռքերը դեպի երկինք բարձրացրեց ու երդվեց Նրանով, ով ապրում է հավիտյան.+ «Մի ժամանակ, ժամանակներ ու կես ժամանակ,* որոնք սահմանված են: Հենց որ սուրբ ժողովրդի զորությունը կոտրեն վերջացնեն,+ այս բոլոր բաները կավարտվեն»:
8 Ես լսեցի, բայց չհասկացա,+ ուստի հարցրի. «Ո՛վ իմ տեր, ի՞նչ ավարտ է ունենալու այս ամենը»:
9 Նա պատասխանեց. «Գնա՛, Դանիե՛լ, քանի որ գրքում գրված այդ խոսքերի նշանակությունը պետք է գաղտնի պահվի ու կնքված մնա մինչև վերջի ժամանակը:+ 10 Շատերը կմաքրվեն, կսպիտականան ու կզտվեն:+ Չար մարդիկ չար գործեր կանեն, և նրանցից ոչ ոք չի հասկանա այդ խոսքերը, բայց իմաստություն ունեցողները կհասկանան:+
11 Այն ժամանակից սկսած, երբ մշտական զոհաբերությունը+ դադարեցվի և կործանում բերող գարշանքին հիմք դրվի,+ կանցնի 1 290 օր:
12 Երջանի՛կ է նա, ով համբերությամբ* սպասում է, մինչև որ 1 335 օրը լրանա:
13 Իսկ դու հավատարիմ մնա մինչև վերջ: Դու կհանգստանաս, սակայն օրերի վերջում վեր կկենաս, որ ստանաս քո բաժինը»:*+