Եսայիա
50 Ահա թե ինչ է ասում Եհովան.
«Մի՞թե ես ձեր մորը դուրս անելիս ամուսնալուծության վկայական+ եմ տվել
Կամ մի՞թե պարտքերիս համար եմ ձեզ վաճառել:
Դուք ձեր հանցանքների պատճառով եք+ վաճառվել,
Ձեր մայրը ձեր իսկ անօրենությունների համար է դուրս արվել:+
2 Եվ ուրեմն ինչո՞ւ ոչ ոք չկար, երբ ես գալիս էի:
Ինչո՞ւ ոչ ոք չէր պատասխանում, երբ կանչում էի:+
Մի՞թե իմ ձեռքը այնքան կարճ է, որ չկարողանամ ձեզ փրկագնել,
Մի՞թե ես ուժ չունեմ, որ ձեզ փրկեմ:+
Դրանց ձկները փտում են առանց ջրի,
Սատկում են ծարավից:
Ամեն առավոտ նա ինձ արթնացնում է,
Բացում է ականջս, որ լսեմ ուսումնառու աշակերտի պես:+
6 Մեջքս դեմ եմ արել ինձ հարվածողներին
Եվ այտերս՝ իմ մորուքը փետողներին:
Երեսս չեմ ծածկել վիրավորանքներից ու թքից:+
7 Բայց Գերիշխան Տեր Եհովան ինձ կօգնի:+
Դրա համար էլ ես նվաստացած չեմ զգա,
Դրա համար էլ երեսս պնդացրել եմ՝ դարձրել կայծքարի պես,+
Եվ գիտեմ, որ չեմ ամաչի:
8 Ինձ արդար հայտարարողը կողքիս է.
Եկեք իրար հետ դատարանի առաջ կանգնենք:
Ո՞վ իմ դեմ դատ ունի. թող մոտենա ինձ:
9 Գերիշխան Տեր Եհովան ինձ կօգնի.
Ո՞վ ինձ մեղավոր կհայտարարի:
Նրանք բոլորն էլ հագուստի պես կմաշվեն,
Ցեցը նրանց կուտի:
10 Ո՛վ մարդիկ, ձեր մեջ ո՞վ է վախենում Եհովայից ու լսում նրա ծառայի ձայնին,+
Ո՞վ է թանձր խավարի մեջ քայլել և զրկված եղել լույսից.
Թող նա Եհովայի անվանը հուսա և իր Աստծուն ապավինի:
11 Աստված ասում է. «Դուք բոլորդ, որ կրակ եք վառում
Եվ կայծեր եք արձակում,
Քայլեք ձեր վառած կրակի լույսով,
Ձեր բոցավառած կայծերի միջով:
Ահա թե իմ ձեռքը ձեզ վրա ինչ կբերի.
Սաստիկ ցավերի մեջ կփռվեք գետնին»: