Ելք
20 Այնուհետև Աստված ասաց այս բոլոր խոսքերը.+
2 «Ես Եհովան եմ՝ քո Աստվածը, ով հանեց քեզ Եգիպտոսից՝ քո ստրկության երկրից:+ 3 Ինձնից բացի՝* ուրիշ աստվածներ չունենաս:+
4 Քեզ համար կուռք չպատրաստես և ոչ էլ որևէ պատկեր, որ նման լինի երկնքում, երկրի վրա կամ ջրերում եղող ինչ-որ բանի:+ 5 Դրանց առաջ չխոնարհվես ու չծառայես դրանց,*+ որովհետև ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, բացարձակ նվիրվածություն պահանջող+ Աստված եմ և թողնում եմ, որ ինձ ատող հայրերի հանցանքների հետևանքները կրեն նաև նրանց որդիներն ու թոռները մինչև երրորդ և չորրորդ սերունդը, 6 իսկ ինձ սիրողների ու իմ պատվիրանները պահողների+ հանդեպ հավատարիմ սեր եմ դրսևորում մինչև հազարերորդ սերունդը:
7 Քո Աստված Եհովայի անունը անպատշաճ ձևով չգործածես,+ քանի որ Եհովան իր անունը անպատշաճ ձևով գործածողին անպատիժ չի թողնի:+
8 Հիշի՛ր, դու պետք է սուրբ համարես Շաբաթ օրը:+ 9 Վեց օր աշխատիր և արա քո բոլոր գործերը:+ 10 Բայց յոթերորդ օրը Շաբաթ է քո Աստված Եհովայի պատվին: Ոչ մի գործ չանես, ո՛չ դու, ո՛չ որդիդ, աղջիկդ, ստրուկդ, ո՛չ ընտանի կենդանիդ և ո՛չ էլ ձեր բնակավայրերում ապրող պանդուխտը,+ 11 որովհետև Եհովան վեց օրում ստեղծեց երկինքը, երկիրը, ծովը և դրանցում եղող ամեն բան, իսկ յոթերորդ օրը սկսեց հանգստանալ:+ Ահա թե ինչու Եհովան օրհնեց Շաբաթը և այն սուրբ դարձրեց:
12 Պատվիր քո հորն ու մորը,+ որ երկար ապրես այն երկրում, որը քո Աստված Եհովան տալիս է քեզ:+
16 Որևէ մեկի* դեմ սուտ վկայություն մի՛ տուր:+
17 Որևէ մեկի տունը մի՛ ցանկացիր: Մի՛ ցանկացիր տիրանալ ուրիշի կնոջը,+ նրա ծառային, աղախնին, նրա ցլին, էշին կամ նրան պատկանող որևէ այլ բանի»:+
18 Ամբողջ ժողովուրդը լսում էր որոտները, եղջերափողի ձայնը և տեսնում էր կայծակի փայլատակումներն ու լեռից բարձրացող ծուխը: Այդ ամենից ահուդողի մեջ ընկած՝ նրանք կանգնել էին հեռվում:+ 19 Ժողովուրդն ասաց Մովսեսին. «Դո՛ւ խոսիր մեզ հետ, և մենք կլսենք, իսկ Աստված թող չխոսի մեզ հետ, որ չմեռնենք»:+ 20 Մովսեսն էլ ասաց ժողովրդին. «Մի՛ վախեցեք. ճշմարիտ Աստված եկել է, որ ստուգի ձեզ,+ և որ դուք միշտ խորին հարգանք* ունենաք իր հանդեպ, որպեսզի մեղք չգործեք»:+ 21 Այսպիսով՝ ժողովուրդը հեռվում կանգնած մնաց, իսկ Մովսեսը մոտեցավ այն մութ ամպին, որտեղ ճշմարիտ Աստվածն էր:+
22 Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Իսրայելացիներին ասա. «Դուք անձամբ տեսաք, որ ես երկնքից խոսեցի ձեզ հետ:+ 23 Արծաթից կամ ոսկուց աստվածներ չպատրաստեք, քանի որ ինձնից բացի՝ ուրիշ աստված չպետք է ունենաք:+ 24 Ինձ համար հողից զոհասեղան կպատրաստեք և դրա վրա կմատուցեք ձեր ողջակեզներն ու խաղաղության զոհերը, ձեր մանր ու խոշոր եղջերավոր անասունները: Ինչ վայր էլ ես ընտրեմ, որ իմ անունը հիշատակվի* այնտեղ,+ ես կգամ ձեզ մոտ ու կօրհնեմ ձեզ: 25 Եթե ինձ համար զոհասեղան պատրաստելու լինեք քարերից, ապա չպետք է օգտագործեք գործիքով կտրված* քարեր,+ քանի որ եթե հատիչով աշխատեք զոհասեղանի քարերի վրա, կպղծեք այն: 26 Զոհասեղանիս վրա աստիճաններով չբարձրանաք, որ ձեր սեռական օրգանները* չերևան»»: