Մատթեոս
1 Աբրահամի որդի+ և Դավթի որդի+ Հիսուս Քրիստոսի* կյանքի պատմության գիրքը:*
Իսահակը ունեցավ Հակոբին,+
Հակոբը ունեցավ Հուդային+ և իր մյուս որդիներին,
3 Հուդան ունեցավ Փարեսին և Զարային,+ որոնց ծնեց Թամարը,
Փարեսը ունեցավ Եսրոնին,+
Եսրոնը ունեցավ Ռամին,+
4 Ռամը ունեցավ Ամինադաբին,
Ամինադաբը ունեցավ Նաասոնին,+
Նաասոնը ունեցավ Սալմոնին,
5 Սալմոնը ունեցավ Բոոսին, որին ծնեց Ռախաբը,+
Բոոսը ունեցավ Օբեդին, որին ծնեց Հռութը,+
Օբեդը ունեցավ Հեսսեին,+
6 Հեսսեն ունեցավ Դավթին,+ որը թագավոր դարձավ,
Դավիթը ունեցավ Սողոմոնին,+ որին ծնեց Ուրիայի կինը,
7 Սողոմոնը ունեցավ Ռոբովամին,+
Ռոբովամը ունեցավ Աբիային,
Աբիան ունեցավ Ասային,+
Հովսափատը ունեցավ Հովրամին,+
Հովրամը ունեցավ Օզիային,
Հովաթամը ունեցավ Աքազին,+
Աքազը ունեցավ Եզեկիային,+
Մանասեն ունեցավ Ամոնին,+
Ամոնը ունեցավ Հովսիային,+
11 Հովսիան+ ունեցավ Հեքոնիային+ և իր մյուս որդիներին. դա հրեաների՝ Բաբելոն գերեվարվելու ժամանակաշրջանն էր:+
12 Բաբելոն գերեվարվելուց հետո Հեքոնիան ունեցավ Սաղաթիելին,
Սաղաթիելը ունեցավ Զորաբաբելին,+
13 Զորաբաբելը ունեցավ Աբիուդին,
Աբիուդը ունեցավ Եղիակիմին,
Եղիակիմը ունեցավ Ազորին,
14 Ազորը ունեցավ Սադոկին,
Սադոկը ունեցավ Աքիմին,
Աքիմը ունեցավ Ելիուդին,
15 Ելիուդը ունեցավ Եղիազարին,
Եղիազարը ունեցավ Մատթանին,
Մատթանը ունեցավ Հակոբին,
16 Հակոբը ունեցավ Հովսեփին, որը դարձավ Մարիամի ամուսինը: Մարիամը ծնեց Հիսուսին,+ որին Քրիստոս են կոչում:+
17 Այսպիսով՝ Աբրահամից մինչև Դավիթը 14 սերունդ էր, Դավթի ժամանակներից մինչև հրեաների՝ Բաբելոն գերեվարվելը՝ 14 սերունդ, և գերեվարման ժամանակներից մինչև Քրիստոսը՝ 14 սերունդ:
18 Ահա թե ինչ եղավ նախքան Հիսուս Քրիստոսի ծնվելը: Նրա մայրը՝ Մարիամը, որը նշանված էր Հովսեփի հետ, մինչև իրենց ամուսնությունը սուրբ ոգու*+ շնորհիվ հղիացավ: 19 Մարիամի ամուսինը՝ Հովսեփը, արդար մարդ էր և չէր ցանկանում նրան հանրության առաջ խայտառակել, ուստի մտադրվեց գաղտնաբար բաժանվել նրանից:+ 20 Բայց երբ արդեն ծանրութեթև էր արել այս ամենը, Եհովայի* հրեշտակը երազում հայտնվեց նրան ու ասաց. «Հովսե՛փ, Դավթի՛ որդի, մի՛ վարանիր տուն տանել կնոջդ՝ Մարիամին, որովհետև սուրբ ոգու շնորհիվ է նա հղիացել:+ 21 Մարիամը որդի կծնի, և նրա անունը Հիսուս* կդնես,+ քանի որ նա փրկելու է իր ժողովրդին՝ ազատելով մեղքերից»:+ 22 Այս ամենով կատարվեց մարգարեի միջոցով Եհովայի ասածը. 23 «Կույսը կհղիանա ու մի որդի կծնի, և նրա անունը Էմմանուել կդնեն»,+ որը թարգմանվում է «մեզ հետ Աստված է»:+
24 Քնից զարթնելով՝ Հովսեփը վարվեց այնպես, ինչպես պատվիրել էր Եհովայի հրեշտակը, և իր կնոջը իր տուն տարավ: 25 Բայց հարաբերություն չունեցավ նրա հետ, մինչև որ երեխան ծնվեց:+ Եվ Հովսեփը նրա անունը Հիսուս դրեց:+