Հոբ
3 Դրանից հետո Հոբը սկսեց խոսել և անիծել իր ծնված օրը:+ 2 Նա ասաց.
5 Թող ամենաթանձր խավարի* մեջ ընկղմվի,
Անձրևաբեր ամպերով պարուրվի,
Թող ահազդու խավարածին բաները մթագնեն այդ օրվա լույսը:
Ի տարբերություն տարվա մյուս օրերի՝ ուրախություն չտեսնի,
Ամիսներից և ոչ մեկի մեջ թող տեղ չգտնի:
7 Թող այդ գիշերը անպտուղ լինի,
Այդ գիշերվա մեջ ուրախության ճիչ թող չլսվի:
9 Թող մթնշաղի աստղերը խավարեն:
Գիշերը թող ապարդյուն սպասի լույսին,
Թող արևածագի շողերը չտեսնի,
10 Որովհետև մորս արգանդի դռները չփակեց,+
Տառապանք տեսնելուց ինձ հետ չպահեց:
12 Ինչո՞ւ մայրս ինձ իր ծնկներին դրեց,
Իր կրծքով կերակրեց:
13 Հիմա ես անվրդով պառկած կլինեի,+
Հանգիստ քնած կլինեի+
14 Երկրի թագավորների ու խորհրդականների հետ,
Ովքեր իրենց համար կառուցել էին շինություններ, որ հիմա ավերակ են,*
15 Իշխանների հետ, որ ոսկի ունեին,
Որոնց տները արծաթով լեփ-լեցուն էին:
16 Ինչո՞ւ ես չմեռա մորս արգանդում
Այն երեխաների պես, որոնք այդպես էլ լույսը չեն տեսնում:
17 Գերեզմանում նույնիսկ անօրենների մոլեգնությունն է հանդարտվում,
Այնտեղ ուժասպառները հանգիստ են առնում:+
18 Անազատության մեջ եղողները բոլորն էլ այնտեղ թեթևացում են գտնում,
Բռնի ուժով իրենց աշխատեցնողի ձայնը նրանք չեն լսում:
20 Ինչո՞ւ է նա թողնում, որ տառապյալի համար լույսը բացվի,
Եվ դառնակսկիծ ցավ ունեցողների կյանքը շարունակվի:+
21 Ինչո՞ւ մահը վրա չի հասնում նրանց, ովքեր մահ են տենչում,+
Ովքեր ավելի ջանադրաբար դա են փնտրում, քան թաքցված գանձերը,
22 Ովքեր գերեզման իջնելու մեջ ուրախություն են գտնում,
Դրանից մեծ հրճվանք են ապրում:
23 Ինչո՞ւ է նա թողնում, որ լույսը բացվի նրա համար, ով չի գտնում ոչ մի ելք,
Ում Աստված դրել է փակուղու մեջ:+
Հեկեկանքներս+ հորդում են, ինչպես ջրերը,
25 Քանի որ ինչից սարսափում էի, իմ գլխին եկավ,
Ինչից վախենում էի, ինձ վրա հասավ:
26 Անհոգ, անվրդով ու խաղաղ չի եղել կյանքս,
Եվ հիմա էլ վերջ չունեն արհավիրքներս»: