Հոբ
20 Նաամացի Սոֆարը+ պատասխանեց.
2 «Ես խիստ նեղված ու վրդովված եմ,
Դրա համար էլ պետք է խոսեմ:
3 Իմ լսած կշտամբանքներից վիրավորված եմ,
Դատողությունս ինձ հուշում է, որ պետք է քեզ պատասխանեմ:
4 Դե իհարկե, դու արդեն գիտես այն, ինչ ասելու եմ քեզ,
6 Թե նրա փառքը երկինք էլ հասնի,
Եվ նրա գլուխը ամպերին դիպչի,
7 Իր արտաթորանքի պես նա կկորչի հավիտյան:
Ովքեր տեսել էին նրան, կասեն. «Ո՞ւր է նա»:
8 Երազի պես նա կթռչի կգնա, և նրան չեն գտնի,
Գիշերվա տեսիլքի պես կչքվի:
10 Նրա զավակները բարեհաճություն կաղերսեն աղքատներից,
Նա իր իսկ ձեռքով կվերադարձնի այն ամենը, ինչ վերցրել է ուրիշներից:+
12 Եթե չարն անելը քաղցր մի բան է նրա բերանում,
Եթե նա իր լեզվի տակ է այն պահում,
13 Վայելում է ու հանել չի ուզում,
Այլ շարունակ պահում է իր բերանում,
14 Ապա նրա փորում այն կդառնանա,
Նրա ներսում կոբրայի թույն* կդառնա:
15 Նա հարստություն է կուլ տվել, բայց կփսխի,
Աստված նրա փորից այն դուրս կթափի:
16 Նա կոբրաների թույնը կծծի,
Իժը նրան կխայթի ու կսպանի:
17 Նա երբեք չի տեսնի հորդահոս ջրեր,
Մեղրի ու կարագի հեղեղներ:
19 Նա ջախջախել է աղքատին, նրան անօգնական է թողել,
Խլել է տունը, որն ինքը չի կառուցել:
20 Նա ներքին խաղաղություն չի վայելի,
Նրա հարստությունը նրան չի փրկի:
21 Էլ բան չի մնացել, որ նա խժռի,
Ուստի նրա բարօրությունը հարատև չի լինի:
22 Երբ նրա բարեկեցությունը իր գագաթնակետին հասնի,
Այդժամ տագնապը նրան կհամակի,
Չարիքը ողջ ուժով նրան կհարվածի:
23 Մինչ նա իր փորն է լցնում,
Աստված* իր բորբոքված բարկությունը նրա վրա կթափի,
Եվ այն անձրևի պես նրա վրա կտեղա, նրա որովայնը կլցվի:
24 Նա կփախչի երկաթե զենքերից,
Բայց այդ ժամանակ կխոցվի պղնձե աղեղից արձակված նետերից:
25 Նա նետ կհանի իր մեջքից,
Փայլուն նետ՝ իր լեղապարկից:
Նա սարսափով կհամակվի:+
26 Նրա գանձերը կկորչեն լիակատար խավարի մեջ,
Նրան կլափի կրակը, որը ոչ ոք չի էլ թեժացրել:
Թե նրա վրանում վերապրող լինի, աղետը նրան վրա կհասնի:
27 Երկինքը նրա հանցանքը կբացահայտի,
Երկիրը նրա դեմ կելնի:
29 Սա է անօրենի համար Աստծու պահած բաժինը,
Նրա համար Աստծու սահմանած ժառանգությունը»: