Թվեր
6 Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 2 «Իսրայելացիներին ասա. «Եթե որևէ տղամարդ կամ կին հատուկ երդում տա, որ կնվիրվի Եհովային, որպեսզի ապրի որպես ուխտավոր,*+ 3 ապա պետք է հեռու մնա գինուց և այլ տեսակի ոգելից խմիչքներից: Նա չպետք է խմի գինուց կամ այլ ոգելից խմիչքներից պատրաստված քացախ կամ խաղողից պատրաստված որևէ ըմպելիք:+ Բացի այդ՝ չպետք է խաղող ուտի՝ ո՛չ թարմ, ո՛չ էլ չորացրած: 4 Իր ուխտավորության բոլոր օրերին նա չպետք է ուտի խաղողի վազի պտղից պատրաստված որևէ բան, ոչ էլ անգամ խակ հատիկներից կամ կեղևից պատրաստված բան:
5 Իր ուխտավորության երդումը պահելու բոլոր օրերին ածելի չպետք է դիպչի նրա գլխին:+ Նա պետք է թողնի, որ իր գլխի մազերը երկարեն, ու դրանով ցույց տա, որ առանձնացված է Եհովային ծառայելու համար: Նա այդպես պետք է մնա, մինչև որ լրանան իր առանձնացված լինելու օրերը: 6 Եհովայի համար առանձնացված լինելու բոլոր օրերին նա մահացած մարդու* չպետք է մոտենա: 7 Նույնիսկ երբ մահանա նրա հայրը, մայրը, եղբայրը կամ քույրը, նա չպետք է անմաքուր դարձնի իրեն,+ քանի որ Աստծու ուխտավորը լինելու նշան ունի իր գլխի վրա:
8 Իր ուխտավորության բոլոր օրերին նա առանձնացված կլինի Եհովային ծառայելու համար: 9 Եթե հանկարծ ինչ-որ մեկը մահանա նրա կողքին,+ և նա այդ պատճառով պղծի իր մազերը, որ խորհրդանշում են Աստծու համար առանձնացած լինելը, ապա իր մաքրվելու օրը, այսինքն՝ յոթերորդ օրը, պետք է սափրի իր գլուխը:+ 10 Իսկ ութերորդ օրը պետք է երկու տատրակ կամ երկու մատղաշ աղավնի բերի հանդիպման վրանի մուտքի մոտ ու տա քահանային: 11 Քահանան մեկը պետք է մատուցի որպես մեղքի զոհ, մյուսը՝ որպես ողջակեզ և պետք է քավություն անի նրա համար, որ ներվի մահացածի* հետ կապված նրա գործած մեղքը:+ Այդ օրը ուխտավորը պետք է սրբագործի* իր գլուխը:* 12 Նա պետք է կրկին սկսի պահել իր ուխտավորության խոստացված օրերը՝ ինքն իրեն առանձնացնելով Եհովային ծառայելու համար, ու պետք է բերի մինչև մեկ տարեկան արու գառ որպես հանցանքի զոհ: Իսկ նախկին օրերը չեն հաշվվի, քանի որ նա պղծել է իր ուխտավորությունը:
13 Ուխտավորի մասին օրենքը սա է. երբ լրանան նրա ուխտավորության օրերը,+ նա պետք է գա հանդիպման վրանի մուտքի մոտ: 14 Այնտեղ նա պետք է Եհովային մատուցի իր ընծան. մինչև մեկ տարեկան անարատ արու գառ՝ որպես ողջակեզ,+ մինչև մեկ տարեկան անարատ էգ գառ՝ որպես մեղքի զոհ,+ և մեկ անարատ արու ոչխար՝ որպես խաղաղության զոհ,+ 15 նաև մի զամբյուղ անթթխմոր օղակաձև հացեր՝ հունցված մանր աղացած* ալյուրով ու յուղով, և վրան յուղ քսած անթթխմոր լոշիկներ, դրանց հետ միասին՝ հացի ընծան+ և ըմպելիքի ընծաները:+ 16 Քահանան պետք է այդ ամենը բերի Եհովայի առաջ: Ապա պետք է մատուցի մեղքի զոհն ու ողջակեզը: 17 Իսկ արու ոչխարը նա Եհովային կմատուցի որպես խաղաղության զոհ՝ զամբյուղում դրված անթթխմոր հացերի հետ միասին, կմատուցի նաև հացի ընծան+ ու ըմպելիքի ընծան:
18 Հանդիպման վրանի մուտքի մոտ ուխտավորը պետք է սափրի իր գլուխը+ և ուխտավորության ժամանակ աճած մազերը վերցնի ու դնի խաղաղության զոհի տակ վառվող կրակի վրա: 19 Երբ ուխտավորը սափրի իր գլխի մազերը՝ ուխտավորության նշանը, քահանան կվերցնի արու ոչխարի թիակը, որը պետք է խաշած լինի,+ զամբյուղից կվերցնի մեկ անթթխմոր օղակաձև հաց, մեկ անթթխմոր լոշիկ և կդնի ուխտավորի ձեռքերի ափերին: 20 Քահանան, դրանք տարուբերելով, երերացնելու ընծա կմատուցի Եհովային:+ Այդ ընծան սուրբ է և պատկանում է քահանային, ինչպես որ կրծքամասը, որը մատուցվում է որպես երերացնելու ընծա, և ոտքը, որը սուրբ բաժին է:+ Այս ամենից հետո ուխտավորը կարող է գինի խմել:
21 Եթե ուխտավորը երդվում է, որ ուխտավորներից պահանջվող ընծաներից բացի ուրիշ ընծա էլ կմատուցի Եհովային, և ի վիճակի է դա անելու, ապա պետք է կատարի իր երդումը՝ ուխտավորության օրենքի հանդեպ հարգանքից մղված: Սա է ուխտավորի և նրա երդման մասին օրենքը»»:+
22 Հետո Եհովան ասաց Մովսեսին. 23 «Ահարոնին և նրա որդիներին ասա. «Իսրայելի ժողովրդին պետք է օրհնեք+ այսպիսի խոսքերով.
24 «Թող Եհովան օրհնի+ ու պահպանի ձեզ:
25 Թող Եհովայի երեսի լույսը շողա ձեզ վրա, և թող նա բարեհաճ լինի ձեր հանդեպ:+
26 Թող Եհովան բարություն դրսևորի ձեր հանդեպ* և խաղաղություն տա ձեզ»»:+
27 Օրհնելիս նրանք պետք է իմ անունը տան, որ ես օրհնեմ+ Իսրայելի ժողովրդին»:+